Daily Archives: Ապրիլ 20, 2017

Զոհված և 1-ին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքները պետք է ապահովվեն բնակարանով մինչև 2020թ.

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան Ապրիլ 20, 2017 22:10 | RAZM.INFO - Զոհված և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիրը վերջնականապես պետք է լուծվի ամենաուշը մինչև 2019 թվականի ավարտը: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Continue reading

Ռուսաստանի ռազմանավերը վարժանքներ են անցկացրել Միջերկրական ծովում

ՌԴ Սևծովյան նավատորմի «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատը և Կա-27 ուղղաթիռները Սեվաստոպոլում Ապրիլ 20, 2017 21:22 | RAZM.INFO - ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատի տախտակամածային Կա-27 ուղղաթիռի անձնակազմը վարժանքներ է կատարել Միջերկրական ծովում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:  Continue reading

ՀՀ ՊՆ-ն սպայական ծառայության հնարավորություն կտա հատուկ դասընթացից ավարտած ուսանողներին

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտները Ապրիլ 20, 2017 21:18 | RAZM.INFO - Այսօր՝ ապրիլի 20-ին, ՀՀ ՊՆ ներկայացրած «Պատիվ ունեմ» ծրագրով Հայաստանի քաղաքացիական բուհերի ուսանողներին հնարավորություն կտրվի ուսմանը զուգահեռ սպայական դասեր անցնել ու համալրել ՀՀ ԶՈւ շարքերը՝ 3 տարի ծառայության ժամկետով: Continue reading

Ռուսաստանի ԶՈւ Միգ-29 կործանիչները թռիչքներ են կատարել Աստրախանում

ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչներ Ապրիլ 20, 2017 20:19 | RAZM.INFO - Ապրիլի 20-ին Ռուսաստանի ռազմաօդային ուժերի մարտական ավիացիայի օդաչուները Աստրախանում տեղակայված զորավարժարանում կատարել են պայմանական հակառակորդի օդային թիրախները խոցելու վարժանքներ:  Continue reading

Հայաստանցի կուրսանտները կրթություն են ստանում աշխարհի 7 երկրում

Կուրսանտները նշում են Վազգեն Սարգսյանի 55-ամյակը Ապրիլ 20, 2017 19:57 | RAZM.INFO - Հայաստանցի կուրսանտները, Հայաստանից բացի,  կրթություն են ստանում նաև Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Հունաստանում, Գերմանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում: Continue reading

Ղազախստանը Airbus-ից ևս երկու ռազմական բեռնափոխադրող ինքնաթիռ կգնի

Ղազախստանում դիմավորում են Ս-295 բեռնատար ինքնաթիռը (արխիվ) Ապրիլ 20, 2017 19:52 | RAZM.INFO - Ապրիլին Ղազախստանը եվրոպական Airbus Defence and Space ընկերությունից պատվիրել է ևս երկու միավոր Ս-295 ռազմական բեռնատար ինքնաթիռ: Մինչ օրս Ղազախստանն արդեն գնել է 6 միավոր նման բեռնատար ինքնաթիռ: Continue reading

Անցկացվել է Ադրբեջանի ԶՈւ զորավարժության կրակային փուլը

Ադրբեջանի ԶՈւ Տ-72 տանկերը զորավարժության ժամանակ. ապրիլ 2017 Ապրիլ 20, 2017 19:42 | RAZM.INFO - Այսօր՝ ապրիլի 20-ին, խոշորամասշտաբ զորավարժության կրակային փուլում Ադրբեջանի բանակի հրետանային, ՀՕՊ ստորաբաժանումները, ավիացիան, հատուկ նշանակության զորքերը և այլ ստորաբաժանումներ ուսումնամարտական վարժանքներ են իրականացրել զենքի և ռազմական տեխնիկայի կիրառմամբ: Continue reading

ԱՄՆ-ն կարող է զենք վաճառել Իրաքին՝ քրդերին զինելու համար

Իրաքի քրդական ինքնավարության մարտիկները ամերիկյան HMMWV զրահապատ մեքենայով Ապրիլ 20, 2017 19:21 | RAZM.INFO - Փեշմերգեի հետևակային երկու բրիգադ և հրետանային դիվիզիոն զինելու համար ԱՄՆ-ն հնարավոր է շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար սպառազինություն վաճառի Իրաքին: Այս մասին հայտնում է ամերիկյան Defence News լրատվակայքը:  Continue reading

Թուրքիան շահագործել է տեղական արտադրության առաջին դեսանտային նավը

TCG Bayraktar L-402 (Բայրաքթար՝ «դրոշ») ամֆիբիա դեսանտային նավի ղեկավարման կենտրոնը Ապրիլ 20, 2017 18:51 | RAZM.INFO - Ապրիլի 14-ին Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերի շահագործմանն է հանձնվել թուրքական ընկերությունների կողմից արտադրված և սպառազինված TCG Bayraktar (Բայրաքթար՝ «դրոշակակիր») ամֆիբիա դեսանտային նավը: Նավը նախատեսված է տանկեր տեղափոխելու համար: Continue reading

ՀՀ ՊՆ ռազմավիացիոն համալսարանում պատրաստվելու են ԱԹՍ-ների մասնագետ սպաներ

ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն համալսարանում բացվելու է ԱԹՍ-ների օպերատոր մասնագետների ուսուցման բաժին Ապրիլ 20, 2017 15:48 | RAZM.INFO - Այս տարվա ընթացքում ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն համալսարանում բացվելու է ԱԹՍ-ների օպերատոր մասնագետների ուսուցման բաժին։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնեց համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանը։ Continue reading