Daily Archives: Ապրիլ 19, 2017

Սիրիայի բանակը կարևոր բարձունք և ջրի ամբարտակ է ազատագրել Պալմիրայի մոտ

Սիրիայի կառավարական ուժերի զինծառայողները՝ Հոմս նահանգում, Պալմիրայից արևմուտք Ապրիլ 19, 2017 20:02 | RAZM.INFO - Ապրիլի 19-ին Սիրիայի կառավարական բանակը և նրանց աջակցող խմբերը վերահսկողություն են սահմանել Հոմս նահանգի Պալմիրա քաղաքից մոտ 25 կմ հյուսիս-արևելք գտնվող Աբու-Կուլիա բարձունքի վրա: Continue reading

Թուրքիայում առաջին անգամ կուրսանտներ կընդունի ՊՆ համալսարանը

Թուրքիայի ռազմաօդային դպրոցի (ինստիտուտ) կուրսանտներ Ապրիլ 19, 2017 18:37 | RAZM.INFO - Ապրիլի 19-ին Թուրքիայի պաշտպանության նախարարության նորաստեղծ համալսարանը հայտարարել է ռազմական դպրոցներում և ենթասպաների պատրաստության կենտրոններում կուրսանտների ընդունելության պայմանները: Թուրքիայի ՊՆ-ի ենթակայությանը ռազմակրթական  ոլորտն անցել էր 2016 թ.: Continue reading

Հյուսիսային Կովկասից 2700 մարդ է ներգրավված Սիրիայում և Իրաքում գործող զինյալ խմբերում

Ռուսաստանի ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմի ժամանակ. նկարը «ՏԱՍՍ» գործակալության Ապրիլ 19, 2017 18:25 | RAZM.INFO - Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտնել է, որ Իրաքում և Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների կազմում  է Ռուսաստանի Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի շուրջ 2700 բնակիչ: Continue reading

Ռուսաստանը, Բելառուսը և Սերբիան ամռանը համատեղ վարժանքներ կանցկացնեն

Ռուսաստանի, Բելառուսի և Սերբիայի համատեղ «Սլավոնական եղբայրություն-2016» զորավարժության մասնակից զինծառայողներ Ապրիլ 19, 2017 18:23 | RAZM.INFO - 2017 թվականի հունիսին Ռուսաստանը, Բելառուսը և Սերբիան Բելառուսում կանցկացնեն «Սլավոնական եղբայրություն-2017» զորավարժություն: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը: Continue reading

Հայաստանում ՌԴ ԶՈւ ռազմաբազայի ՀՕՊ ստորաբաժանումները ամփոփիչ ստուգումներ են անում

102-րդ ռազմաբազայի ՀՕՊ և ավիացիոն ստորաբաժանումների վարժանքները Ապրիլ 19, 2017 17:26 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի ՀՕՊ և ավիացիոն ստորաբաժանումների՝ ձմեռային ուսումնական փուլի ստուգարքների շրջանակներում անցակացվող վարժանքներին ներգրավված է 100 միավոր զինտեխնիկա Continue reading

ՀՀ ՊՆ 1-ին կորպուսում ամփոփել են տարվա 1-ին քառորդի աշխատանքները

ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամկազմը Ապրիլ 19, 2017 17:01 | RAZM.INFO - Հայաստանի պաշտպանության նախարարության` գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող 1-ին բանակային կորպուսում ամփոփվել են 2017թ. ուսումնական տարվա առաջին եռամսյակի արդյունքները: Continue reading

Հունաստանում ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել է 4 բարձրաստիճան սպա

Հունաստանի զինված ուժերի Bell UH-1 Iroquois բազմանպատակային ուղղաթիռ Ապրիլ 19, 2017 16:55 | RAZM.INFO - Ապրիլի 19-ին Հունաստանի հյուսիսային Էլասսոնա շրջանի Սարանտապորո գյուղի մոտակայքում կործանվել է Հունաստանի զինված ուժերի ամերիկյան արտադրության Bell UH-1 Iroquois բազմանպատակային ուղղաթիռ: Continue reading

ՌԴ ԶՈւ զորավարժության ժամանակ «Իսկանդերով» ոչնչացրել են պայմանական դիվերսիոն խումբ

Ռուսաստանի զինված ուժերի «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր Ապրիլ 19, 2017 16:38 | RAZM.INFO - Կրասնոդարի երկրամասում «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներով անցկացված զորավարժության ժամանակ Ռուսաստանի բանակի ստորաբաժանումները ոչնչացրել են պայմանական դիվերսանտների: Continue reading

Վրաստանի ԶՈւ ՀՕՊ մասնագետները կվերապատրաստվեն Ֆրանսիայում

Վրաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները Ապրիլ 19, 2017 16:09 | RAZM.INFO - Ապրիլի 19-ին Ֆրանսիայում պաշտոնական այցով գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հանդիպել է Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Ժան-Իվ լե Դրիանին: Քննարկվել են Վրաստանի ՀՕՊ հնարավարությունների զարգացման ոլորտում համագործակցության հարցեր: Continue reading

Թուրքիայի արևելքում սպանվել է բանակի 1 զինծառայող

Հաքքարիում PKK-ի զինյալները հարձակվել են զինվորական զրահամեքենայի վրա. (արխիվ) Ապրիլ 19, 2017 16:04 | RAZM.INFO - Ապրիլի 18-ին Թուրքիայի արևելյան Աղրը նահանգի Դողուբայազիթ գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների՝ ճանապարհի վրա տեղադրած պայթուցիկ սարքը պայթել է, սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող: Continue reading