Daily Archives: Ապրիլ 18, 2017

Թուրքիայի խորհրդարանը երկարաձգեց երկրում «արտակարգ դրությունը»

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին. 2016-ի հուլիս Ապրիլ 18, 2017 20:46 | RAZM.INFO - Ապրիլի 18-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (խոհրդարան) ընդունել է երկրում «արտակարգ դրությունը» ապրիլի 19-ից սկսած ևս 3 ամիս ժամանակով երկարաձգելու մասին Թուրքիայի նախարարների խորհրդի առաջարկը: Continue reading

Ռուսաստանի ռազմանավերը զորավարժություն են անցկացնում Կասպից ծովում

Կասպյան նավատորմիղի դեսանտային կատերների վարժանքը Ապրիլ 18, 2017 20:34 | RAZM.INFO - Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմիղի դեսանտային կատերները զորավարժության ընթացքում ծովային դեսանտ են իջեցրել և մշակել ծովային մանևրների տարբեր հնարքներ: Continue reading

Հալեպում պայթունից սպանվել է շուրջ 130 մարդ

Հալեպ քաղաքում հարձակման են ենթարկվել շիաբնակ Քեֆրայա և Ֆոուա փախստականների ավտոբուսներ Ապրիլ 18, 2017 19:29 | RAZM.INFO - Ապրիլի 15-ին Սիրիայի Հալեպ քաղաքի արևմտյան Ռաշիդան թաղամասում հարձակման են ենթարկվել շիաբնակ Քեֆրայա և Ֆոուա բնակավայրերի փախստականների ավտոբուսներ, զոհվել է շուրջ 130 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը: Continue reading

Ադրբեջանի բանակի զորավարժությանը ներգրավված սպառազինությունը

Ադրբեջանի բանակի վարժանքներին մասնակցող «Մստա-Ս» համակարգեր Ապրիլ 18, 2017 19:08 | RAZM.INFO - Ապրիլի 16-ին Ադրբեջանում մեկնարկած զորավարժության մասին տեղեկությունները սակավ են, սակայն երկրի պաշտպանության նախարարության ներկայացրած տեսանյութերից ու լուսանկարներից կարելի է տեսնել, թե ինչ սպառազինություն է ներգրավված զորավարժությանը: Continue reading

[Լրացված] Ապրիլի 17-ին հակառակորդի կրակոցից վիրավորվել է ՊԲ զինծառայող

Ապրիլ 18, 2017 19:00 | RAZM.INFO - Ապրիլի 17-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից վիրավորվել է ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը: Continue reading

Բանակը հզորացնելու համար Իրանին ոչ մեկի թույլատվությունը պետք չէ. Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին մասնակցում է տեղական արտադրության նոր «Mohajer-6» ԱԹՍ-ի ցուցադրությանը: Ապրիլ 18, 2017 17:25 | RAZM.INFO - Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը չունի ոչ մեկի թույլատվության անհրաժեշտությունը իր հրթիռային կարողությունները զարգացնելու համար: Փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը: Continue reading

Հայաստանը կարող է օգնել Լիբանանին բարձրացնել բանակի մարտունակությունը

Լիբանանում ՀՀ խաղաղապահները Ապրիլ 18, 2017 16:56 | RAZM.INFO - Հայաստանը և Լիբանանը քննարկում են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրի կնքումը, որով Հայաստանցի մասնագետները կօգնեն բարձրացնել Լիբանանի բանակի մարտունակությունը:  Continue reading

Սիրիայում հրադադարի ռեժիմին միացած բնակավայրերի թիվը հասել է 1460-ի

Սիրիայի կառավարամետ ուժերը «Տ-4» ավիաբազայի մոտ Ապրիլ 18, 2017 16:52 | RAZM.INFO - Ապրիլի 17-ին Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնը հայտարարել է, որ մինչև այժմ Սիրիայում հրադադարի ռեժիմին միացել է 1464 բնակավայր:  Continue reading

Վարժանքներ են սկսել Հայաստանի ռուսաստանյան բազայի հետախույզները

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի հետախույզները վարժանքներ են անցկացնում Հայաստանի «Կամխուդ» զորավարժարանում Ապրիլ 18, 2017 15:47 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի ռազմաբազայում մեկնարկել են հետախուզական ստորաբաժանումների մարտավարական, հատուկ նշանակության վարժանքները: Continue reading

Թուրքիայի արևելքում Sikorsky S-70 ուղղաթիռ է ընկել

Թուրքիայում S-70 Sikorsky ուղղաթիռ է կործանվել Ապրիլ 18, 2017 15:38 | RAZM.INFO - Ապրիլի 18-ին Թուրքիայի արևելյան Թունջելի նահանգում վթարվել է Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) Sikorsky S-70 Blackhawk ուղղաթիռ:  Continue reading