Daily Archives: Ապրիլ 7, 2017

Իրանում ռուսաստանյան թեթև դասի ուղղաթիռներ կարտադրվեն

Ապրիլ 7, 2017 10:42 | RAZM.INFO - «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը և Իրանի արդյունաբերական զարգացման ու վերակառուցման կազմակերպությունը (Iran's Industrial Development & Renovation Organization (IDRO) ) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր Իրանում Կա-226 կամ «Անսատ» թեթև ուղղաթիռների հավաքման համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին։ Continue reading

ԵՄ ծրագրով Հայաստանում ԱԹՍ-ների նախագծման դասընթացներ կանցկացվեն

Գերմանական Yuneec ընկերության Typhoon անօդաչուն՝ ներկայացված ArmBGC Innovation ընկերության տաղավարում Ապրիլ 7, 2017 10:21 | RAZM.INFO - Հայաստանում, Վրաստանում, Մոլդովիայում և Բելառուսում մեկնարկել է Educational for Drone (eDrone) եվրոպական նախագիծը, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Նախագիծը գնահատվում է մոտ 1 մլն եվրո: Հայաստանում ծրագրի գործունեությունը կհամակարգի Ազգային պոլիտեխնիկական համալսարանը: Continue reading

Թուրքիան ուժայինները երկրի հարավ-արևելքում գործողություններ են իրականացնում PKK դեմ

Թուրքիայի հարավարևելյան և արևելյան նահանգներում Թուրքիայի զինուժը շարունակում է գործողությունները PKK-ի զինյալների դեմ Ապրիլ 7, 2017 10:12 | RAZM.INFO - Ապրիլի 5-6-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երկրի հարավարևելյան Հաքքարի և Շրնաք նահանգում հարվածել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին, «շարքից հանվել է» քրդական կառույցի 16 զինյալ: Continue reading

Ռուսաստանը սպառնում է դադարել Սիրիայում համագործակցել ԱՄՆ-ի հետ

ԱՄՆ հարվածել է Սիրիայի կառավարական ուժերի ավիաբազայի՝ Հոմս նահանգում Ապրիլ 7, 2017 9:24 | RAZM.INFO - ՌԴ Դաշնային խորհրդի  անվտանգության և պաշտպանական հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովը հայտարարել է, որ Սիրիայի ԶՈւ ավիաբազային ԱՄՆ զինուժի հրթիռակոծությունը կարող է դառնալ այդ երկում ՌԴ և ԱՄՆ համագործակցության խզման պատճառ, քանի որ Միացյալ Նահանգները հարվածելուց առաջ չի կապնվել ՌԴ ղեկավարության հետ։ Continue reading

ԱՄՆ-ն հրապարակել է Սիրիայի ԶՈւ բազային հարվածելու կադրեր

ԱՄՆ Միջերկրականից հարվածել է Սիրիայի կառավարական ուժերին Ապրիլ 7, 2017 8:50 | RAZM.INFO - Ապրիլի լույս 7-ի գիշերը ամերիկյան CNN հեռուստաընկերությունը հրապարակել է այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով Սիրիայի ԶՈւ՝ Հոմսում տեղակայված «Շայրաթ» ավիաբազային թևավոր հրթիռներով հարվածելու տեսանյութ։ Continue reading