Daily Archives: Ապրիլ 7, 2017

Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի մարտին. Razm.info

հերթական կորուստը ադրբեջանական բանակում Ապրիլ 7, 2017 20:16 | RAZM.INFO - Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. մարտին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 5 դեպք, որից 3-ը մարտական կորուստներ են: Continue reading

Հայկական զինուժի կորուստները 2017-ի մարտին. Razm.info

Ապրիլ 7, 2017 20:16 | RAZM.INFO - 2017-ի մարտի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 4 դեպքի մասին։ Կորուստներից երեքը մարտական են: Դրանից բացի, ավտովթարի ժամանակ վիրավորվել է 6 զինծառայող։ Continue reading

ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի երկու նավ ուղևորվել է Միջերկրական ծով

ՌԴ Սևծովյան նավատորմի «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատը ուղևորվել է Միջերկրական ծով Ապրիլ 7, 2017 19:30 | RAZM.INFO -

Ապրիլի 7-ին Ռուսաստանի ԶՈւ Սևծովյան նավատորմի 152 կողային համարանիշով «Նիկոլայ Ֆիլչենկո» մեծ դեսանտային նավը, անցնելով Մարմարա ծովով, շարժվել է Չանաքալեի նեղուց, այնտեղից էլ՝ Էգեյան ծով: Continue reading

Մեծ Բրիտանիան ֆինանսական միջոցներ կուղղի «Հալո Թրասթին»

«Հալո Թրաստ» կազմակերպության ականազերծման աշխատանքները Արցախում Ապրիլ 7, 2017 18:55 | RAZM.INFO - Մինչև 2025թ աշխարհում ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար Մեծ Բրիտանիայի կառավարությունը շուրջ 100 մլն Ֆունտ ստերլինգ կուղղի ականազերծմամբ զբաղվող «Հալո Թրասթ» և Mines Advisory Group բարեգործական կազմակերպություններին: Continue reading

Թուրքիան դրական է գնահատում Սիրիայի ավիաբազայի հրթիռակոծումը

Սիրիայի Հոմս նահանգի ավիաբազան ԱՄՆ զինուժի հարվածներից հետո. ապրիլ 2017թ. Ապրիլ 7, 2017 17:28 | RAZM.INFO - Ապրիլի 7-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Թուրքիան դրական է գնահատում ԱՄՆ-ի զինուժի՝ Սիրիայի Հոմս նահանգի «Շայրաթ» ավաբազային վրա հրթիռների արձակումը: Հայտնում է Թուրքիայի ԱԳՆ կայքը:  Continue reading

ՌԴ ՊՆ. «Շայրաթ» ավիաբազայի վրա ԱՄՆ արձակած հրթիռների արդյունավետությունը բավականին ցածր է

Սիրիայի Հոմս նահանգի ավիաբազան ԱՄՆ զինուժի հարվածներից հետո. ապրիլ 2017թ. Ապրիլ 7, 2017 16:10 | RAZM.INFO - Սիրիայի Հոմս նահանգում տեղակայված «Շայրաթ» ավիաբազայի վրա ԱՄՆ զինված ուժերի արձակած  59 հրթիռներից տեղ է հասել միայն 23-ը, ինչի արդյունքում ոչնչացվել է վերանորոգման անգարներում գտնվող Սիրիայի ՌՕՈւ 6 միավոր Միգ-23 կործանիչ, ռադիոտեղորոշիչ կայանը և ուսումնական կենտրոնը: Continue reading

Թուրքիայի զինուժը 1,5 տարվա ընթացքում «շարքից հանել է» PKK-ի 9700 զինյալի. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության 5-րդ բրիգադը և ՌԾՈւ ստորաբաժանումները համատեղ գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ: Ապրիլ 7, 2017 15:40 | RAZM.INFO - Ապրիլի 6-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ Թուրքիայի ուժայինների 1,5 տարվա գործողությունների ընթացքում «շարքից հանվել է» քրդական կառույցի 9700 զինյալ: Continue reading

Էրեբունի ավիաբազայում մեկնարկել են ՌԴ ԶՈւ ավիացիայի և ՀՕՊ զորքերի համատեղ վարժանքները

Էրեբունի ավիաբազայում մեկնարկել են ՌԴ ԶՈւ ավիացիայի և ՀՕՊ զորքերի համատեղ վարժանքները Ապրիլ 7, 2017 15:33 | RAZM.INFO - Հայաստանի Էրեբունի ավիաբազայում, որ համատեղ օգտագործվում է Հայաստանի և Ռուսաստանի օդուժի կողմից, մեկնարկել են ավիացիայի և ՀՕՊ զորքերի ու ռադիոէլեկտրոնային պայքարի մարտական հաշվարկների համատեղ վարժանքները: Continue reading

Սիրիայի Հոմս նահանգի ավիաբազան ԱՄՆ-ի արձակած հրթիռների հետևանքով նյութական լուրջ կորուստներ ունի

ԱՄՆ հարվածել է Սիրիայի կառավարական ուժերի ավիաբազայի՝ Հոմս նահանգում Ապրիլ 7, 2017 13:42 | RAZM.INFO - Ապրիլի 7-ի գիշերը Սիրիայի Հոմս նահանգում տեղակայված «Շայրաթ» ավիաբազայի վրա ԱՄՆ զինված ուժերի արձակած հրթիռների արդյունքում ավիաբազան լուրջ նյութական վնասներ է կրել, նրանում տեղակայված ինքնաթիռները, զինտեխնիկան գրեթե ամբողջությամբ շարքից հանվել են: Continue reading

Իրաքի Մոսուլ քաղաքում «Իսլամական պետությունը» խոցել է Իրաքի բանակի ուղղաթիռ

Մոսուլ. 2017 թվական, հունվար Ապրիլ 7, 2017 11:36 | RAZM.INFO - Ապրիլի 6-ին Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքում Իրաքի զինված ուժերի ուղղաթիռ է ընկել: Իրաքի ռազմական աղբյուրը հայտնում են, որ ուղղաթիռը խոցել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները: Փոխանցում է Reuters գործակալությունը:  Continue reading