Daily Archives: Ապրիլ 6, 2017

Թուրքիան կարող է սկսել «Տիգրիսի վահան» գործողություն արդեն Իրաքի տարածքում

Թուրքիայի ԶՈւ զրահամեքենաների շարասյուն Ապրիլ 6, 2017 11:52 | RAZM.INFO - Ապրիլի 6-ին թուրքական իշխանամետ լրատվամիջոցներից մեկը հայտնել է, որ ապրիլի 16-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո թուրքական զինուժը հնարավոր է ներխուժի Իրաքի տարածք: Ըստ այդ տեղեկությունների՝ Սիրիայում «Եփրատի վահանն» ավարտելուց հետո Թուրքիան մտադիր է «Տիգրիսի վահան» ռազմագործողություն սկսել Իրաքի Սինջարի լեռներում: Continue reading

Թուրքական զրահամեքենան կսպառազինվի տեղական մարտական մոդուլով

Հեռակառավարվող կայունացված (ստաբիլիզացված) մարտական համակարգը (SARP)՝ տեղադրված՝ թուրքական արտադրության «Էժդեր» զրահամեքենայի վրա Ապրիլ 6, 2017 11:25 | RAZM.INFO - Թուրքիայի Aselsan («Ասելսան») խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունը պայմանագիր է կնքել զրահամեքենաներ արտադրող թուրքական BMC ընկերության հետ հեռակառավարվող կայունացված (ստաբիլիզացված) մարտական մոդուլներ (SARP) վաճառելու մասին: Continue reading

Սիրիայի և Իրաքի տարածքների ականազերծման աշխատանքները կարող են տևել 40-50 տարի. ՄԱԿ

Ամերիկյան զրահամեքենաները Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի Ապրիլ 6, 2017 10:29 | RAZM.INFO - ՄԱԿ-ի ականազերծման հարցերով զբաղվող ծառայության (UNMAS) տնօրենը հայտարարել է, որ Սիրիայի և Իրաքի ամբողջ տարածքը ականներից և պայթուցիկ նյութերից մաքրելը կարող է տևել մինչև 40-50 տարի: Continue reading

ԱՄՆ Սենատը հետաձգել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումը

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում,2016թ. Ապրիլ 6, 2017 10:20 | RAZM.INFO - ԱՄՆ Սենատը հետաձգել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին օրինագծի գործարկումը, որպեսզի դրանք չազդեն մայիսին Իրանում կայանալիք նախագահական ընտրությունների վրա։ Այս մասին փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը։ Continue reading