Daily Archives: Մարտ 3, 2017

Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի փետրվարին. Razm.info

Ադրբեջանի բանակի սպանված զինծառայող, լեյտենանտ Նազարով Շահլար Յաշար օղլու Մարտ 3, 2017 21:58 | RAZM.INFO - Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. փետրվարին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 10 դեպք, որից 9-ը մարտական կորուստներ են:  Continue reading

[Ուղղված] Հայկական զինուժի կորուստները 2017-ի փետրվարին. Razm.info

Մարտ 3, 2017 21:58 | RAZM.INFO - 2017-ի փետրվարիի 1-ից 28-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 6 դեպքի մասին։ Կորուստներից երեքը ոչ մարտական են: Դրանից բացի, երեք տարբեր միջադեպերի ժամանակ վիրավորվել է 6 զինծառայող։ Continue reading

ԱՄՆ համաֆինանսավորմամբ կվերակառուցվի ՀՀ ԶՈւ խաղաղապահների ուսումնական կենտրոնը

«Զառ» ուսումնական կենտրոնի հիմնարկեքի արարողությունը Վիգեն Սարգսյանի և Ռիչարդ Միլսի մասնակցությամբ Մարտ 3, 2017 21:15 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը մարտի 3-ին մասնակցել են ՀՀ ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնում ամերիկյան կողմի համաֆինանսավորմամբ իրականացվող շինարարական աշխատանքների մեկնարկի արարողությանը: Continue reading

Սիրիայում վիրավորվել է ՌԴ ԶՈւ գեներալ

ՌԴ ԶՈւ գեներալ-մայոր Պյոտր Միլյուղինը. լուսանկարը՝ oblgazeta.ru-ի Մարտ 3, 2017 20:05 | RAZM.INFO - Սիրիայում ականի պայթյունից ծանր վիրավորում է ստացել ՌԴ ԶՈւ արևմտյան ռազմական շրջանի շտաբի՝ մարտական պատրաստության հարցերով ղեկավար, գեներալ-մայոր Պյոտր Միլյուխինը: Continue reading

Փետրվարի 28-ին վիրավորվել է ՀՀ ԶՈւ երեք զինծառայող

Մարտ 3, 2017 18:16 | RAZM.INFO - Փետրվարի 28-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս վիրավորվել է պարտադիր ժամկետային 3 զինծառայող: Զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, ևս մեկինը՝ միջին: Continue reading

Հրապարակվել է Իրանում Ս-300 ԶՀՀ-ների փորձարկումը ներկայացնող տեսանյութ

Ռուսաստանի` Իրանին մատակարարած Ս-300 ԶՀՀ-ները Թեհրանում զորահանդեսի ժամանակ Մարտ 3, 2017 15:35 | RAZM.INFO - Համացանցում է հայտնվել Իրանում ռուսաստանյան Ս-300 զենիթահրթիռային համալիրների փորձարկման տեսագրությունը։ Համալիրի փորձարկման վերաբերյալ Իրանը դեռ պաշտոնական որևէ հայտարարություն չի արել։ Առայժմ հայտնի է, որ փորձարկումը կատարվել է Իրանի հյուսիսարևմտյան Սեմնան նահանգում։ Continue reading

Թուրքիայի զինուժը Սիրիայում շարժվում է քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջ

Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ-ի կողմից ուղարկված զրահամեքենա Մարտ 3, 2017 15:34 | RAZM.INFO - Մարտի 3-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Ալ-Բաբ քաղաքը գրավելուց հետո թուրքական կողմը առանջահերթությունը տվել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջ քաղաքին, և այդ ուղղությամբ մեծ տեղաշարժ կա:  Continue reading

Տեղեկություններ են հայտնվել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ կորստի մասին

Ադրբեջանի բանակի սպանված զինծառայող Մանսումով Ջալալ Սադուլլահ օղլուի հուղարկավորությունից (Mənsumov Cəlal Sədullah oğlu) Մարտ 3, 2017 14:51 | RAZM.INFO - Մարտի 3-ին սոցիալական ցանցերում ադրբեջանցի օգտատերերից մեկի գրառումներից պարզ է դարձել, որ մարտի 1-ին Արցախի շփման գծում սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Մանսիմով Ջելալը (Mənsimov Cəlal): Նշվում է, որ զինծառայողը մահացել է «Արցախի սահմանին մղվող մարտերում»: Հրապարակվել են նաև զինծառայողի հուղարկավորությունից լուսանկարներ: Continue reading

Թուրքիան չեղարկել է «Ալթայ» տանկերի համար շարժիչների արտադրության պայմանագիրը

Թուրքական «Ալթայ» ազգային տանկը IDEF-2015 ցուցահանդեսում Մարտ 3, 2017 14:25 | RAZM.INFO - Փետրվարի 24-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունը չեղարկել է տեղական «Թյումոսան» (Tümosan) ընկերության հետ «Ալթայ» տանկերի համար շարժիչների արտադրության նախագծի պայմանագիրը:  Continue reading

Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբավորումներին է միացել Ադրբեջանի շուրջ 900 քաղաքացի

Սիրիայում սպանված ադրբեջանցի զինյալներ Մարտ 3, 2017 14:15 | RAZM.INFO - Մինչև այժմ Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբավորումներին է միացել Ադրբեջանի 900 քաղաքացի. այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիևը: Փոխանցում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:  Continue reading