Monthly Archives: Մարտ 2017

Մարտի 31-ին թշնամու կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող

Մարտ 31, 2017 18:34 | RAZM.INFO - Մարտի 31-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1993թ. ծնված Գոռ Գևորգի Հովհաննիսյանը: Continue reading

Թուրքիայի օդուժը Իրաքի հյուսիսում հարվածել է PKK-ի դիրքերին

Թուրքիայի օդուժը շարունակում է հարվածել PKK-ի դիրքերին ինչպես Իրաքում, այնպես էլ իր տարածքում Մարտ 31, 2017 17:28 | RAZM.INFO - Մարտի 30-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են Իրաքի հյուսիսային Ավաշին-Բասյան և Հաքուրք շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» (PKK) դիրքերին: Հարվածների արդյունքում «շարքից հանվել է» քրդական կառույցի 4 զինյալ: Continue reading

2016թ. Իսրայելի արտահանած սպառազինության ծավալը աճել է 800 մլն դոլարով

Իսրայելական նոր Super Heron անօդաչու թռչող սարքը Մարտ 31, 2017 16:49 | RAZM.INFO - 2016 թվականի ընթացքում Իսրայելն այլ պետությունների հետ ստորագրել է զենքի արտահանման 6,5 մլրդ դոլարի պայմանագրեր, որոնց մի մասը կատարվել է տարվա ընթացքում: Այս ցուցանիշով Իսրայելն իր արտահանման ծավալը 2015 թվականի համեմատությամբ ավելացրել է 800 մլն դոլարով: Continue reading

Ռուս-տաջիկական զորավարժությանը ներգրավվել է ցամաքային տեխնիկա և ավիացիա

Մի-24 հարվածային ուղղաթիռը ռուս-տաջիկական համատեղ զորավարժության ժամանակ, (արխիվ) Մարտ 31, 2017 15:35 | RAZM.INFO - Ռուսաստանի և Տաջիկստանի զինծառայողները հակաահաբեկչական համատեղ զորավարժության ավարտական փուլին մշակել են անօրիանական զինված խմբավորումների հայտնաբերման, շրջափակման և ոչնչացման գործողություններ։ Continue reading

Վարժանքներ են սկսել Ռուսաստանի հարավային զորամասերի հատուկջոկատայինները

ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները Մարտ 31, 2017 14:10 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի հատուկ նշանակության ստորաբաժանումները հրամանատարաշտաբային  զորավարժություն են անցկացնում Ռոստովի շրջանում։ Զորավարժությանը ներգրավվել է շուրջ 300 զինծառայող, 30 միավոր ռազմական տեխնիկա՝ այդ թվում «Թայֆուն-Կ» և «Տիգր» զրահամեքենաներ։  Continue reading

ՌԴ ԶՈւ 19 զորավարժարաններում կկայանան հրետանային զորավարժություններ

ՌԴ ԶՈւ ՀՌՇ «Գրադ» ՀԿՌՀ-ը` հրետանավորների կրակային վարժանքների ընթացքում, (արխիվ) Մարտ 31, 2017 13:13 | RAZM.INFO - Ռուսաստանի բանակի հարավային ռազմական շրջանում կկայանան հրետանային զորավարժություններ միաժամանակ 19 զորավարժարաններում, այդ թվում նաև Հայաստանում, Հարավային Օսիայում և Աբխազիայում տեղակայված զորավարժարաններում: Continue reading

ՀՀ ՊՆ ռազմավիացիոն համալսարանի մասնագետները կներգրավվեն ՀՀ ԱԻՆ աշխատանքներում

Հայկական արտադրության «Կռունկ-25» հետախուզական անօդաչու թռչող սարք Մարտ 31, 2017 13:01 | RAZM.INFO - Մարտի 30-ին ՀՀ ԱԻ նախարարությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ և ՀՀ ՊՆ աջակցությամբ Սյունիքի Կապան և Քաջարան քաղաքներում իրականացնում է սելավավտանգ հատվածների ուսումնասիրություն անօդաչու թռչող սարքերի (դրոնների) կիրառմամբ: Continue reading

Գերմանիայում ՆԱՏՕ-ի զորավարժությանը կներգրավվեն ռուսներին մարմնավորող դերասաններ

ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ստորաբաժանում Մարտ 31, 2017 12:11 | RAZM.INFO - Գերմանիայում փնտրում են զանգվածային տեսարանների դերասաններ՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններում որպես ռուս հանդես գալու համար։ Այս մասին հայտնում է «Կոմմերսանտ» պարբերականը։ Continue reading

Թուրքիան իր տանկի շարժիչն այժմ փնտրում է Ուկրաինայում

Թուրքական արտադրության «Ալթայ» մարտական տանկի նախատիպ Մարտ 31, 2017 10:25 | RAZM.INFO - «Ուկրօբորոնէսքպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Ռոմանովը հայտնել է, որ մարտի 14-ին Անկարայում Թուրքիայի և Ուկրաինայի վարչապետների ստորագրել են Թուրքիայում հավաքվող «Ալթայ» տանկերի համար ուկրաինական շարժիչներ մատակարարելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Continue reading

Ահաբեկչական խմբավորումների շարքերում կռվում է ավելի քան 1200 դաղստանցի

Դաղստանի զինյալներ Մարտ 31, 2017 10:09 | RAZM.INFO - Ռուսաստանի սահմաններից դուրս անօրինական զինված խմբավորումների կազմում կռվում է ավելի քան 1200 դաղստանցի։ Միայն 2016 թվականին Ռուսաստանի (Դաղստանի) ուժային կառույցներին հաջողվել է կանխել 38 դաղստանցու մեկնումը Սիրիա։ Այս մասին հայտարարել է Դաղստանի ներքին գործերի նախարար Աբդուռաշիդ Մագոմեդովը։  Continue reading