Daily Archives: Փետրվար 27, 2017

Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է Ռազմինֆոյի նյութին

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Հուսեյնով Մուրադ Իլգար օղլու: Փետրվար 27, 2017 23:21 | RAZM.INFO - Փետրվարի 27-ին Ադրբեջանի ՊՆ-ն տեսանյութ է տարածել, որում խոսում է երկրի ԶՈւ զինծառայող Հուսեյնով Մուրադ Իլգար օղլուն (Hüseynov Murad İlqar oğlu ): Ավելի վաղ զինծառայողի հարազատները սոցցանցերում գրում էին, որ չեն կարողանում կապվել նրա հետ։ Continue reading

ՀՀ նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հրավիրել է Հայաստան

Փետրվար 27, 2017 21:47 | RAZM.INFO - Բելգիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 27-ին, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Continue reading

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների դիակները վերադարձվել են ադրբեջանական կողմին. ՊԲ

Ադրբեջանցի սպանված զինծառայողների՝ միջդիրքային գոտում մնացած դիակները (25.02.2017) Փետրվար 27, 2017 17:55 | RAZM.INFO - Փետրվարի 27-ին՝ ժամը 17:00 սահմաններում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների դիակները չեզոք գոտուց վերադարձվել են ադրբեջանական կողմին: Այս մասին հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը: Continue reading

Պաշտպանության բանակում անցկացվել են պահեստազորայինների հավաքներ

Պահեստազորայինների վարժանքներին կիրառվել է «Ֆագոտ» հակատանկային հրթիռային համակարգ Փետրվար 27, 2017 17:30 | RAZM.INFO - ՊԲ առանձին հրետանային զորամասերից մեկում պահեստազորի շարքային կազմի հետ անցկացվել են ուսումնավարժական հավաք-պարապմունքներ։ Այս մասին հայտնի է դարձել ՊԲ «Գոյամարտ» հաղորադաշարի փետրվարի 25-ի թողարկումից։ Continue reading

Դիարբեքիրում պայթյունի հետևանքով գնացքի 8 վագոն դուրս է եկել երկաթգծից

Թուրքիայի Դիարբեքիր նահանգում պայթյունի հետևանքով գնացքի 8 վագոն դուրս է եկել ռելսային գծերից: Փետրվար 27, 2017 16:24 | RAZM.INFO - Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սուր գավառում երկաթգծի վրա պայթյուն է եղել՝ Բաթման նահանգից եկող բեռնատար գնացքի անցման ժամանակ: Պայթյունի հետևանքով գնացքի 8 վագոն դուրս է եկել ռելսային գծերից: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը: Continue reading

ԱՄՆ-ն կասեցրել է ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն համարելու մասին քննարկումները

ԻՀՊԿ զինծառայողներ Փետրվար 27, 2017 16:09 | RAZM.INFO - ԱՄՆ-ն անորոշ ժամանակով կասեցրել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) որպես ահաբեկչական կազմակերպություն համարելու մասին քննարկումները։ Այս մասին փետրվարի 24-ին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Continue reading

Իրաքի Բաշիքա ճամբարի Թուրքիայի ԶՈւ զորամիավորում մեծ թվով ռազմական մեքենա է տեղափոխվել

Իրաքի Բաշիքա ճամբարի Թուրքիայի ԶՈւ զորամիավորում մեծ թվով ռազմական մեքենա է տեղափոխվել: Փետրվար 27, 2017 15:57 | RAZM.INFO - Փետրվարի 26-ին Իրաքի Մոսուլ քաղաքի մոտ տեղակայված Բաշիքա (Բեշիքա) ճամբարի՝ Թուրքիայի ԶՈւ զորամիավորում մեծ թվով ռազմական մեքենա է տեղափոխվել: Այդ տեղափոխությունը կապված է Բաշիքա ճամբարի թուրքական զորամիավորումում իրականացվող փոփոխությունների հետ:  Continue reading

Թուրքիան հնարավոր է 3000-4000 զինծառայող ուղարկի Սիրիայի Ռաքքա քաղաքի ազատագրման համար

Քրդական ուժերը՝ Դեր Զոր — Ռաքքա ճանապարհին. 23.02.2017 թ. Փետրվար 27, 2017 15:55 | RAZM.INFO - Եթե Թուրքիան և ԱՄՆ-ն Սիրիայի Ռաքքա քաղաքի ազատագրման հարցում համաձայնություն ձեռք բերեն, Թուրքիայի զինուժը քաղաքի ազատագրման գործողությանը կներգրավվի 3000-4000 զինծառայող: Continue reading

Պարզվել են մանրամասներ սպանված ադրբեջանցիներից ևս 3-ի մասին

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Ջաֆարով Զաքիր Նազիմ օղլու (Cəfərov Zakir Nazim oğlu) Փետրվար 27, 2017 15:21 | RAZM.INFO - Փետրվարի 27-ին ադրբեջանական սոցցանցերից պարզվել են հավելյալ մանրամասներ Ադրբեջանի ՊՆ հայտնած ևս 3 սպանված զինծառայողների մասին: Սպանվածներից մեկը լեյտենանտ էր, մեկը՝ տեխնիկական քոլեջի սան: Մյուսից առայժմ հայտնի է միայն ծննդավայրը: Continue reading

Իրանի բանակի ՌԾՈւ զորավարժությանը տեղական արտադրության նոր հրթիռներ են փորձարկվել

«Դեհլեվիեհ» հականավային հրթիռի արձակումը Փետրվար 27, 2017 14:26 | RAZM.INFO - Փետրվարի 26-ին Իրանի բանակի ռազմածովային ուժերը  Հնդկական օվկիանոսի հյուսիսում սկսել են «Վելայեթ-95» զորավարժության հիմնական փուլը։ Զորավարժությունն ընդգրկում է  2 մլն քառակուսի կիլոմետր տարածք՝ Հորմուզի նեղուցից մինչև Օմանի ծոց և Բաբ էլ Մանդեբի նեղուց։ Continue reading