Daily Archives: Փետրվար 25, 2017

Ադրբեջանական սոցցանցային արձագանքը մարտական գործողություններին

«Խմբի բոլոր անդամներին խնդրում եմ Մեյդան ԹՎ-ի էջում մի ադրբեջանցի գրել է, որ իբր 16 կորուստ ունենք, որից 5-ը՝ սպա։ Այդ մեկնաբանության համար բողոքեք, հայերը սքրինշոթ կանեն ու կտարածեն իրենց կայքերում» Փետրվար 25, 2017 14:08 | RAZM.INFO - Փետրվարի 25-ի ժամը 13։30-ի դրությամբ ադրբեջանական սոցցանցերում դեռևս շարունակում են գրել սահմանում լարվածության մասին։ Այդ երկրի ՊՆ-ն իր վերահսկողության գոտում գտնվող խմբերի միջոցով զգուշացնում է, որ «ավելորդ» տեղեկություններ չտարածեն, բայց մեկնաբանություններ կան, որ իրենք միայն միջդիրքային գոտում առնվազն 7-16 դիակ են թողել, այդ թվում՝ սպաներ։ Կան տեղեկություններ, որ կորուստները անհամեմատ ավելի շատ են։ Continue reading

F-35 կործանիչների ուշացումը նոր հեռանկարներ է բացում F/A-18 կործանիչների համար

ԱՄՆ ռազմածովային ուժերի F/A-18E Super Hornet կործանիչը Փետրվար 25, 2017 12:41 | RAZM.INFO - Ամերիկյան Lockheed Martin ընկերության F-35 կործանիչ-ռմբակոծիչների պատրաստման ժամկետների ուշացումը և ինքնաթիռների բարձր արժեքը, ինչպես նաև Քուվեյթի հետ 10,1 մլրդ դոլար արժողությամբ վաճառքի պայմանագիրը նոր հնարավորություններ են բացել ամերիկյան մեկ այլ՝ Boeing ընկերության F/A-18 կործանիչ-ռմբակոծիչների ծրագրի շարունակման համար: Continue reading

Ադրբեջանի ՊՆ-ն ընդունում է, որ կորուստներ ունի

Արցախի հյուսիս-արևելքը պահող մարտիկները. Լուսանկարը «Պանարմենիան» գործակալության Փետրվար 25, 2017 11:18 | RAZM.INFO - Փետրվարի 25-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ևս տեղեկություններ է տրամադրել  Արցախի սահմանին մարտերի վերաբերյալ՝ հաստատելով, որ իրենք կորուստներ ունեն։ Առայժմ քանակ չի նշվում։ Continue reading

ՊԲ-ն հետ է մղել ադրբեջանական զինուժի հարձակումը՝ պատճառելով կորուստներ

Դիրքերում ինժեներական ծավալուն աշխատանքներ են արվել։ Փետրվար 25, 2017 11:15 | RAZM.INFO - Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: Continue reading

Իրաքի բանակը մուտք է գործել արևմտյան Մոսուլ

Մոսուլ. 2017 թվական, հունվար Փետրվար 25, 2017 11:07 | RAZM.INFO - Իրաքի կառավարական բանակը Մոսուլի արևմտյան մասի ազատագրման գործողության վեցերորդ օրը մուտք է գործել քաղաքի արևմտյան մասի շրջակայք: Սակավ բնակեցված տարածքներից մարտերն աստիճանաբար տեղափոխվում են խիտ բնակեցված թաղամասեր, ինչն ավելի է դժվարացնում մարտերի ընթացքը: Continue reading

Իրաքի օդուժը Սիրիայում հարվածել է «Իսլամական պետության» դիրքերին

Իրաքի՝ ԱՄՆ-ից ստացած F-16C կործանիչ Փետրվար 25, 2017 10:32 | RAZM.INFO - Փետրվարի 24-ին Իրաքի վարչապետ Հայդար Ալ-Աբադին հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերին հրամայել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին հարվածել նաև Սիրիայի տարածքում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:  Continue reading