Daily Archives: Փետրվար 24, 2017

Թշնամին Արցախի շփման գծում և Թալիշի ուղղությամբ կիրառել է հրետանի

Մարտի 23-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ բանակային զորամիավորման մի շարք ստորաբաժանումներում: Փետրվար 24, 2017 18:32 | RAZM.INFO - Այսօր՝ փետրվարի 24-ի առավոտից սկսած, հակառակորդը մինչև 120 մմ տրամաչափի ականանետներով և Դ-44 տիպի հրանոթներով շարունակել է կրակել Արցախի հյուսիսային ուղղությամբ: Continue reading

Հալեպն ականազերծող ՌԴ ԶՈւ սակրավորները վերադարձել են Ռուսաստան

«Ական չկա». ռուսաստանցի ականազերծող զինծառայողի գրառումը Հալեպի շենքերից մեկի պատին Փետրվար 24, 2017 18:13 | RAZM.INFO - Սիրիական Հալեպ քաղաքը ականազերծող ռուս սակրավորները շուրջ 3 ամսյա աշխատանքներից հետո վերադարձել են Ռուսասատան։ Աշխատանքների ընթացքում վնասազերծվել է 36000 պայթյունավտանգ առարկա։ Continue reading

Բերձորի գյուղերից մեկը ականազերծելու համար կազմակերպվել է դրամահավաք

«Հալո Թրաստ» կազմակերպության ականազերծման աշխատանքները Արցախում Փետրվար 24, 2017 17:10 | RAZM.INFO - ONEArmenia-ն և  Արցախի տարածքը ականներից և չպայթած զինամթերքից մաքրող «Հալո Թրաստ» (Halo Trust) կազմակերպությունը սկսել են «Mine Free Lachin» ծրագիրը, որով Բերձորի Մեղվաձոր գյուղի շրջանում կականազերծվի է 31 հազար մ² տարածք: Continue reading

Ժնևում մեկնարկել են Սիրիայի հարցով բանակցությունները

Վերահսկողության գոտիների փոփոխությունը Սիրիայում և Իրաքում. 2015 օգոստոս – 2016 դեկտեմբեր Փետրվար 24, 2017 16:59 | RAZM.INFO - Փետրվարի 23-ին ՄԱԿ-ի աջակցությամբ ժնևում սկսվել են Սիրիայի հարցով բանակցությունները։ 3 տարվա մեջ առաջին անգամ սիրիական կառավարության և ընդդիմադիրների ներկայացուցիչները բանակցային սեղանի շուրջ են նստել միասին։ Continue reading

Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։ Փետրվար 24, 2017 16:58 | RAZM.INFO - Փետրվարի 24-ին Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ շրջանում Թուրքիայի զինուժի՝ ականների և պայթուցիկների հայտնաբերման աշխատանքներ իրականացնելիս պայթյուն է եղել, ինչի հետևանքով մահացել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող, ևս 3 զինծառայող վիրավորվել է:  Continue reading

ՀՀ նախագահը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Հայաստանի նախագահին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի անցկացման վայրում դիմավորում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և Լեհաստանի նախագահը Փետրվար 24, 2017 16:18 | RAZM.INFO - Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 26-28-ը աշխատանքային այց կկատարի Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսել, որտեղ ի թիվս այլ միջոցառումների, կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Continue reading

Թուրքիան հայտնել է ամսվա ընթացքում իրականացված վարժանքների մասին

Թուրքիայի ԶՈւ ինժեներական և հետևակային ստորաբաժանումների ուսումնական կենտրոնի վարժանքներ Փետրվար 24, 2017 14:26 | RAZM.INFO - Փետրվարի 17-ին գործնական պարապմունքներ են անցկացրելու Թուրքիայի ԶՈւ ինժեներական ևհատուկ գործողությունների ուսումնական կենտրոնի ստորաբաժանումները: Մինչ այդ՝ փետրվարի 12-ին, Անկարայի գավառում վարժանքներ են անցկացրել զրահատանկային ստորաբաժանումները: Զորավարժություններին ներգրավվել են նաև ռազմածովային ուժերը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ համատեղ: Continue reading

Սիրիայում պայթյունից մահացել է շուրջ 60 մարդ, այդ թվում՝ Թուրքիայի զինուժին աջակցող զինյալներ

Թուրքիայի աջակցությամբ գործող զինյալները՝ Սիրիայի Ալ-Բաբ քաղաքում. 02/10/2017 թ. Փետրվար 24, 2017 14:04 | RAZM.INFO - Փետրվարի 24-ին Սիրիայի Ալ-Բաբ շրջանի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները պայթուցիկներով լցված մեքենա են պայթեցրել Թուրքիայի զինուժին աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալների տեղակայման վայրում:  Continue reading

ԻՊ-ին չեզոքացնելուց հետո Թուրքիան դուրս կգա Սիրիայից. Էրդողանի խորհրդական

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը սկսել է Ռաքքա քաղաքը ազատագրելու գործողությունը: Փետրվար 24, 2017 13:30 | RAZM.INFO - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի խորհրդական Իլնուր Չևիքը ռուսաստանյան RT գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ Սիրիայում «Իսլամական պետության» դեմ գործողություններն ավարտելուց հետո Թուրքիան դուրս կբերի իր զորքերը այդ երկրից, եթե համոզված լինի, որ «այլևս վտանգ չի սպառնում»: Continue reading

Հունաստան է փախել Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցած ևս 2 թուրք զինծառայող

Հունաստան փախած Թուրքիայի ԶՈւ զինծառայողները, ովքեր մեղադրվում են Թուրքիայի նախագահի դեմ մահափորձ իրականացնողների խմբում լինելու համար: Փետրվար 24, 2017 13:14 | RAZM.INFO - Թուրքիայի ռազմածովային ուժերի «ստորջրյա հարձակման» (SAT) հրամանատարության 2 զինծառայող, ովքեր մեղադրվում են 2016-ի հուլիսին երկրում ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ Թուրքիայի նախագահի դեմ մահափորձ իրականացնելու մեջ փախել են Հունաստան և քաղաքական ապաստան են խնդրել այդ երկրի իշխանություններից:  Continue reading