Daily Archives: Փետրվար 22, 2017

Վրաստանի ՊՆ-ն տեղակալին գնդապետ տալուց մեկ օր հետո նախագահին խնդրել է նրան գեներալ դարձնել

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և առաջին տեղակալ Լելա Չիկովանին Փետրվար 22, 2017 19:48 | RAZM.INFO - Փետրվարի 21-ին Վրաստանի պաշտպանության նախարարի հրամանով ՊՆ առաջին տեղակալ Լելա Չիկովանիին շնորհվել է զինված ուժերի գնդապետի կոչում, իսկ այսօր՝ փետրվարի 22-ին, նախարարը  Չիկովանիին գեներալ-մայորի կոչում տալու խնդրանք-դիմում է ուղարկել երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Continue reading

Ադրբեջանի զենքի ներկրումների ծավալները 2016 թ. SIPRI

Ադրբեջանի ԶՈւ ՀՕՊ ուժերի Barak-8 ԶՀՀ Փետրվար 22, 2017 19:45 | RAZM.INFO - Փետրվարի 22-ին «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը» (SIRPI) հրապարակել է 2016 թ. զենքի համաշխարհային առևտրի վերբերյալ սեփական հետազոտությունը, համաձայն որի՝ 2016 թ. Ադրբեջանը ներկրել է 257 մլն դոլարի սպառազինություն: Ադրբեջանին զենքի արտահանումների հիմնական մասը բաժին է ընկել Իսրայելին՝ 248 մլն դոլարի:  Continue reading

2016 թ. Հայաստանը զենքի համաշխարհային ներկրումների ծավալով 52-րդն է. SIPRI

ՀՀ ԶՈւ «Իսկանդեր-Է» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ Փետրվար 22, 2017 19:19 | RAZM.INFO - Փետրվարի 22-ին «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը» (SIRPI) հրապարակել է 2016 թ. զենքի համաշխարհային առևտրի վերբերյալ սեփական հետազոտությունը, համաձայն որի՝ 2016 թ. Հայաստանը գնել է 79 մլն դոլար արժողությամբ զենք: Այս ցուցանիշով Հայաստանը 2016 թ. ընթացքում զենքի համաշխարհային ներկրողների ցանկում 52-րդն է: Continue reading

Հութի զինյալների հրթիռակոծումից սպանվել է Եմենի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ

Եմենի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ գեներալ-մայոր Սաիֆ Ալ-Յաֆիին Փետրվար 22, 2017 18:09 | RAZM.INFO - Հունվարի 30-ին հութիական ցեղերի զինյալ խմբավորումը հրթիռակոծել է Եմենի Կարմիր ծովի ափին «Մոխա» ռազմական ճամբարը, սպանվել է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Սայիֆ Ալ-Յաֆիին: Այլ տուժածների մասին տեղեկատվություն չկա:  Continue reading

ՀՀ ԶՈւ զինծառայողները կմասնակցեն ձմեռային համաշխարհային խաղերին

Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի ձմեռային վերապատրաստման դասընթացը Փետրվար 22, 2017 18:04 | RAZM.INFO - ՀՀ ԶՈւ ֆիզպատրաստության և սպորտի բաժնի ներկայացուցիչները ՀՀ դահուկային սպորտի ֆեդերացիայի մարզիկների հետ փետրվարի 22-ից 28-ը Սոչիում կմասնակցեն զինվորականների ձմեռային 3-րդ համաշխարհային խաղերին:  Continue reading

Աբխազիայի ռուսաստանյան ռազմաբազայում ավարտվել են հրետանավորների վարժանքները

Աբխազիայում տեղակայված ռուսական ռազմաբազա Փետրվար 22, 2017 17:44 | RAZM.INFO - Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի հրետանային ստորաբաժանումները ավարտել են «Պռուդբոյ» զորավարժարանում անցկացվող  3-շաբաթյա վարժանքները։ Այս մասին փետրվարի 22-ին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ Continue reading

Փետրվարի 22-ին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Խալիլով Խանօղլու Ինթիզամ օղլուն (Xəlilov Xanoğlan İntizam oğlu) Փետրվար 22, 2017 16:45 | RAZM.INFO - Փետրվարի 22-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նույն օրը Արցախի շփման գծում սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող, Խալիլով Խանօղլու Ինթիզամ օղլուն (Xəlilov Xanoğlan İntizam oğlu): Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ զինծառայողը սպանվել է հայկական կողմի հրետանային կրակի հետևանքով: Continue reading

ԻՀՊԿ զորավարժությանը փորձարկվել է հակաուղղաթիռային ական

ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Իմամ Ալի» զորավարժություն (արխիվ) Փետրվար 22, 2017 16:28 | RAZM.INFO - Իրանի իսլամական հեղափոխության պահապնների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի «Փեյամբար է ազամ-11» զորավարժությանը ներկայացվել է տեղական արտադրության «Սաեղե»  կոչվող հակաուղղաթիռային ական։ Այս մասին փետրվարի 22-ին հայտնել է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ Continue reading

Թուրք-քրդական բախումներում վիրավորվել է Թուրքիայի 2 ուժային

Մարտի 27-ին PKK-ի զինյալները թուրքական ժանդարմերիայի զրահամեքենա են պայթեցրել Նուսայբինում, սպանվել են ուժայիններ Փետրվար 22, 2017 16:25 | RAZM.INFO - Փետրվարի 22-ին Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Նուսայբին գավառում Թուրքիայի զինուժի և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների միջև բախումներում վիրավորվել է Թուրքիայի անվտանգության 2 ծառայող: Continue reading

Թուրքիայում քննարկում են Ռուսաստանից Ս-400 համալիրների գնման հարցը

Թուրքական արտադրության «ՀԻՍԱՐ» ՀՕՊ համակարգի արձակման կայան Փետրվար 22, 2017 15:17 | RAZM.INFO - Փետրվարի 22-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը թուրքական NTV հեռուստաընկերությունով հայտարարել է, որ Թուրքիայում քննարկում է ռուսաստանյան Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնման հարցը, սակայն այս պահին դեռևս որևէ խոսք չկա համալիրների գնման պայմանագրի շուրջ:  Continue reading