Daily Archives: Փետրվար 21, 2017

Սիրիայի ավիահարվածների արդյունքում սպանվել է «Ալ-Նուսրայի ճակատի» պարագլուխներից մեկը

Սիրիայի կառավարական ուժերը Հոմս քաղաքի արվարձանում Փետրվար 21, 2017 19:20 | RAZM.INFO - Սիրիայի կենտրոնական Համա նահանգի հյուսիսում երկրի ռազմաօդային ուժերի հարվածների արդյունքում սպանվել է «Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկը՝ Ահմադ Մուսթաֆա Իսա անունով: Continue reading

ՀՀ ԶՈւ զինծառայողները լեռնային պատրաստության դասընթաց են անցնում Վրաստանում

Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի ձմեռային վերապատրաստման դասընթացը Փետրվար 21, 2017 18:18 | RAZM.INFO - ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի (NATO Partnership for Peace — PfP) շրջանակներում Վրաստանի Սախչերեի լեռնային պատրաստության դպրոցում անցկացվում է բազային պատրաստության կուրս, որին մասնակցում են նաև Հայաստանցի զինծառայողներ: Continue reading

Իրանը շուրջ 1 մլրդ դոլար է վճարել Ռուսաստանին Ս-300 ԶՀՀ-ների համար

Ռուսաստանի` Իրանին մատակարարած Ս-300 ԶՀՀ-ները Թեհրանում զորահանդեսի ժամանակ Փետրվար 21, 2017 17:56 | RAZM.INFO - Իրանին Ս-300 զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու գործարքի արժեքը կազմել է շուրջ 1 մլրդ դոլար։ Այս մասին հայտնել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի տնօրեն Սերգեյ Չեմեզովը։ Continue reading

Ռուսաստանը մեծ թվով Տ-90ՄՍ տանկեր կմատակարարի Մերձավոր Արևելքի երկրներից մեկին

Ռուսաստանյան արտադրության Տ-90ՄՍ տանկ Փետրվար 21, 2017 16:31 | RAZM.INFO - Դեկտեմբերին Ռուսաստանը Տ-90ՄՍ տանկերի մատակարարման խոշոր պայմանագիր է կնքել Մերձավոր Արևելքի երկրներից մեկի հետ և պատրաստվում է մոտ ժամկետներում ևս մեկ պայմանագիր կնքել այլ պետության հետ: Continue reading

ԻՀՊԿ զորավարժությանն իրանական արտադրության ԶՀՀ-ներ և հրթիռներ են կիրառվել

«Միսաղ-3» շարժական զենիթահրթիռային համալիր Փետրվար 21, 2017 16:16 | RAZM.INFO - Իրանի իսլամական հեղափոխության պահապնների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը «Փեյամբար է Ազամ-11» զորավարժության ժամանակ տեղական արտադրության «Միսաղ» շարժական զենիթահրթիռային համալիրով խոցել են պայմանական հակառակորդի օդային թիրախը։ Continue reading

Սիրիայի քրդերը շարժվում են ԻՊ կենտրոն Ռաքքա, Թուրքիան ռմբակոծել է քրդերի դիրքերը

Թուրքիայի աջակցությամբ գործող զինյալները՝ Սիրիայի Ալ-Բաբ քաղաքում. 02/10/2017 թ. Փետրվար 21, 2017 15:49 | RAZM.INFO - Փետրվարի 20-21-ին Սիրիայի քրդերից ու արաբներից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը զարգացրել է հաջողությունները «Իսլամական պետություն» խմբավորման դեմ՝ Ռաքքայի շրջակայում գրավելով ևս մի քանի բնակավայր: Continue reading

Աբխազիայի ռուսաստանյան ռազմաբազայի ՌԷՊ ստորաբաժանումները վարժանքներ են իրականացրել

Աբխազիայի ռուսաստանյան ռազմաբազայի ՌԷՊ սոտրաբաժանումները վարժանքներ են իրականացնում: Փետրվար 21, 2017 14:59 | RAZM.INFO - Աբխազիայում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ 7-րդ ռազմաբազայի ռադիէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումները մարտավարական-հատուկ նշանակության վարժանքներ են իրականացրել «Նագվալաու» զորավարժարանում: Continue reading

Թուրքիան իր տարածքում և Իրաքի հյուսիսում հարվածել է PKK դիրքերին

Թուրքիան ավիահարվածներ է հասցրել PKK-ի դիրքերին հս. Իրաքում: Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության Փետրվար 21, 2017 14:57 | RAZM.INFO - Փետրվարի 21-ին Թուրքիայի ռազմօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են երկրի հարավային Հաքքարի նահանգում և Իրաքի հյուսիսային Զափ շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: Continue reading

Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։ Փետրվար 21, 2017 12:07 | RAZM.INFO - Փետրվարի 21-ին Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ քաղաքում Թուրքիայի զինուժի ականազերծման և ինքաշեն պայթուցիկների մաքրման աշխատանքների ընթացքում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, վիրավորվել է ևս 2 զինծառայող:  Continue reading

Ռուսաստանը և Իրաքը կշարունակեն համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում

2014-ին Ռուսաստանի՝ Իրաքին փոխանցած Մի-28ՆԷ ուղղաթիռը Փետրվար 21, 2017 11:35 | RAZM.INFO - Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության տնօրեն Ալեքսեյ Ֆրոլկինը IDEX-2017 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը և Իրաքը պատրաստ են քննարկել Իրաքի զինված ուժերին ՌԴ բոլոր տեսակի սպառազինություն մատակարարելու հարցը: Continue reading