Daily Archives: Փետրվար 17, 2017

Իրանի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատարը մեկնել է Մոսկվա. FoxNews

ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին Փետրվար 17, 2017 18:52 | RAZM.INFO - Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին, շրջանցելով ՄԱԿ-ի պատժամիջոցները, այցելել է Ռուսաստան։ Սա Սոլեյմանիի 3-րդ այցն է Մոսկվա՝ 2015-ի ապրիլի և հուլիսի այցերից հետո։  Continue reading

Պակիստանը վրեժ է լուծում զինյալներից՝ նախօրյակին 80 մարդու կյանք խլելու համար

Մզկիթի կականց հատվածում հնչած պայթունը խլել է շուրջ 80 մարդու կյանք Փետրվար 17, 2017 18:03 | RAZM.INFO - Փետրվարի 16-ին Պակիստանի հարավային Սինդ նահանգում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն Լալ Շահբազ մզկիթի՝ կանանց համար նախատեսված հատվածում՝ խլելով շուրջ 80 մարդու կյանք: Առողջապահական աղբյուրները հայտնում են, որ զոհերի թիվը դեռ կարող է աճել:  Continue reading

ԱՄՆ-ն մտադիր է արաբական երկրների դաշինք ստեղծել ընդդեմ Իրանի. Wall Street Journal

Սաուդյան Արաբիայի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանում Փետրվար 17, 2017 17:21 | RAZM.INFO - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը արաբական երկրների կառավարությունների հետ քննարկում է Իրանի դեմ ուղղված ռազմական դաշինքի ստեղծումը։ Այս մասին փետրվարի 15-ին հայտնում է Small War Journal թերթը՝ հղում անելով Wall Street Journal-ին։ Continue reading

Ամփոփվել է ՀՀ ՊՆ ռազմաուսումնական համակարգի և ՆԱՏՕ-ի փորձագետների համագործակցությունը

ՆԱՏՕ-ի փորձագետներին հյուրընկալել են ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում Փետրվար 17, 2017 16:30 | RAZM.INFO - Փետրվարի 13-ից 17-ը հերթական այցով Երևանում էր եղել ՀՀ կարիքներին օժանդակելու համար ձևավորված ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի» խումբը, որում ընգրկված էին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, Կանադայի, Չեխիայի և Լիտվայի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետները: Continue reading

Տավուշում ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի

ԵԱՀԿ դիտարկում Տավուշի ուղղությամբ Փետրվար 17, 2017 15:48 | RAZM.INFO - Փետրվարի 16-ին հայ-ադրբեջանական սահմանագոտում` ՀՀ Տավուշի մարզի Չինարի բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը: Continue reading

Ամերիկյան F-35 կործանիչների գինը կարող է նվազել 16 տոկոսով

F-35A կործանիչներ Փետրվար 17, 2017 15:03 | RAZM.INFO - Ամերիկյան F-35 կործանիչ-ռմբակոծիչ ինքնաթիռների գինը 95 մլն ամերիկյան դոլարից կարող է նվազել մինչև 80 մլն դոլար: Բայց սա կվերաբերի հետագա պատվերներին, ոչ թե արդեն պատվիրված ինքնաթիռներին: Continue reading

[Լրացված] Փետրվարի 17-ին շմոլ գազի թունավորումից մահացել է ՊԲ զինծառայող

Փետրվար 17, 2017 14:08 | RAZM.INFO - Փետրվարի 17-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրում շմոլ գազի թունավորումից մահացել է զինծառայող, 1997թ. ծնված Գարեգին Արայի Արգամանյանը: Continue reading

2016-ին Արցախում մաքրվել է 24 ականադաշտ. Halo Trust

Ադրբեջանի բանակի «Սմերչ» համակարգից կրակված հրթիռի մնացորդը Արցախի Ջաբրայիլում Փետրվար 17, 2017 12:35 | RAZM.INFO - Արցախի տարածքը ականներից և չպայթած զինամթերքից մաքրող «Հալո Թրաստ» (Halo Trust) կազմակերպությունը հրապարակել է 2016-ին կատարած աշխատանքների հաշվետվությունը, ըստ որի տարվա ընթացքում կազմակերպության աշխատակիցները ոչնչացրել են 159 ական, կասետային զինամթերքի 165 պայթուցիկ մնացորդ Continue reading

Թուրքիան փորձում է ԱՄՆ-ի հետ համաձայնեցնել Սիրիայի քրդերի դեմ գործողությունները

Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» խմբավորման զինյալները: Փետրվար 17, 2017 11:15 | RAZM.INFO - Փետրվարի 16-ին ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը լրատվամիջոցներին հայտնել է, որ իրենք ներկայում բանակցում են ԱՄՆ-ի հետ՝ Սիրիայի Ալ-Բաբ քաղաքը գրավելուց հետո տեղի քրդական ուժերի դեմ գործողություններ սկսելու հարցը համաձայնեցնելու համար, սակայն դեռ արդյունք չկա։ Continue reading

Փետրվարի 16-ին ԱՄՆ և ՌԴ զինված ուժերի ԳՇ պետերը հանդիպել են Բաքվում

Բաքվում հանդիպել են Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի և ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետ գեներալ Ջո Դանֆորդի գլխավորած պատվիրակությունները Փետրվար 17, 2017 10:35 | RAZM.INFO - Փետրվարի 16-ին Ադրբեջանում կայացած հանդիպման ընթացքում Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը ԱՄՆ զինված ուժերի ԳՇ պետ գեներալ Ջո Դանֆորդի հետ քննարկել են կողմերի ռազմական համագործակցությունը՝ պոտենցիալ ճգնաժամերը կանխարգելելու հարցում: Ամերիկյան կողմը, սակայն, նշում է, որ որևէ քաղաքական խնդիր չի քննարկվել։ Continue reading