Daily Archives: Փետրվար 16, 2017

ՀՀ կառավարության աշխատակազմում կստեղծվի զորահավաքով զբաղվող բաժին

Պետոյի անունը կրող զորամասի զինծառայողները Փետրվար 16, 2017 20:16 | RAZM.INFO - ՀՀ կառավարությունը փետրվարի 16-ի նիստի ժամանակ որոշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարարության Ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության փոխարեն  ՀՀ կառավարության աշխատակազմում համանման գործառույթներով բաժին ստեղծել: Continue reading

102-րդ ռազմաբազայի հրետանավորները մարտական կրակով վարժանքներ են անում

ՌԴ ԶՈւ ՀՌՇ «Գրադ» ՀԿՌՀ-ը` հրետանավորների կրակային վարժանքների ընթացքում, (արխիվ) Փետրվար 16, 2017 17:26 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հրետանային ստորաբաժանումների զինծառայողները ճամբարային հավաքներ են սկսել: Ստորաբաժանումները իրականացրել են 100 կմ-ոց երթ դեպի «Ալագյազ» զորավարժարան: Continue reading

ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ներկայությունը Սև ծովում

ՆԱՏՕ-ի ռազմանավերը Սև ծովում Փետրվար 16, 2017 17:22 | RAZM.INFO - ՆԱՏՕ-ն զորավարժությունների անցկացման ու տեղեկատվության հավաքման նպատակով ուժեղացնում է Սև ծովում իր ներկայությունը։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Continue reading

ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղի ծովային հետևակն անցկացրել է ուղղաթիռներով վարժանքներ

Ռուսաստանի Կասպյան նավատորմիղի ծովային հետևակի ստորաբաժանումները վարժանքներ են կատարում Դաղստանում. արխիվ Փետրվար 16, 2017 15:35 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմիղի ծովային հետևակի գումարտակների դեսանտագրոհային վաշտերը Դաղստանի լեռնային «Ադանակ» զորավարժարանում համատեղ վարժանքներ են անցկացրել Հարավային ռազմական շրջանի բանակային ավիացիայի Մի-8ԱՄՏՇ ուղղաթիռների անձնակազմերի հետ։ Continue reading

Ռուսաստանը կարդիականացնի Հնդկաստանի` տեխնիկական խնդիրներով Սու-30-ները

Փետրվար 16, 2017 15:33 | RAZM.INFO - Հնդկաստանը և Ռուսաստանը պատրաստում են Սու-30ՄԿԻ կործանիչների արդիականացնելու պայմանագրի փաստաթղթերը։ Արդիկանացված Սու-30ՄԿԻ կործանիչները կստանան Սու-35 կործանիչների վրա տեղադրված շարժիչներից։ Continue reading

Փետրվարի 15-ին վթարի հետևանքով մահացել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող

Փետրվար 16, 2017 14:53 | RAZM.INFO - Նախնական տվյալներով՝ փետրվարի 15-ին՝  ժամը  15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրք տանող ճանապարհը մաքրելիս զորամասին պատկանող T-170 բուլդոզերը ձորն է գլորվել, ինչի հետևանքով մահացել է բուլդուզերում գտնվող պայմանագրային զինծառայող Գարեգին Հակոբի Մինասյանը: Continue reading

Թուրքական զինուժը Կարսում ձմեռային վարժանքներ է անցկացրել

Փետրվար 16, 2017 14:23 | RAZM.INFO - Փետրվարի 16-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբից հայտնել են, որ թուրքական զինուժի ցամաքային զորքերի 3-րդ բանակի 9-րդ ԲԿ 14-րդ մեխանիզացված բրիգադի զինծառայողները փետրվարի 14-16-ին Կարսի «Աքբաբա» զորավարժարանում անցկացրել են «Ձմեռային վարժանքներ - 2017» զորավարժության ակտիվ փուլը: Continue reading

Թուրքիայի ՊՆ. ԱՄՆ-ն կմեծացնի աջակցությունը Սիրիայում Թուրքիայի ԶՈւ գործողություններին

Թուրքիայի ՊՆ Ֆիքրի Ըշըքը (ձախից) և ԱՄՆ ՊՆ նորանշանակ ղեկավար Ջեյմս Մետտիսը Փետրվար 16, 2017 12:58 | RAZM.INFO - Փետրվարի 16-ին ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Ֆիքրի Ըշըքը առաջին անգամ հանդիպել է ամերիկյան գործընկեր Ջեյմս Մետտիսին: Կողմերը քննարկել են Սիրիայում Թուրքիայի ԶՈւ գործողությունները և համագործակցությանը վերաբերող հարցեր: Continue reading

Աստանայում մեկնարկել է Սիրիայի հարցով բանակցությունների երկրորդ փուլը

Սիրիայի կառավարական ուժերը՝ Հալեպի ազատագրված հատվածներից մեկում. 28.11.2016 Փետրվար 16, 2017 12:08 | RAZM.INFO - Փետրվարի 16-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է սիրիական հակամարտության հարցով հերթական քննարկումը՝ Սիրիայի կառավարական և որոշակի ընդդիմադիր ուժերի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Հորդանանի և ՄԱԿ-ի ներակայացուցիչների մասնակցությամբ: Continue reading

ՆԱՏՕ-ն չի քննարկում սիրիական պատերազմին մասնակցելու հարցը. Ստոլտենբերգ

E-3F Sentry ինքնաթիռ, կրում է AWACS համակարգ Փետրվար 16, 2017 11:44 | RAZM.INFO - Փետրվարի 16-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Սիրիայում ընթացող պատերազմին կառույցի մասնակցությունը սահմանափակվում է միայն ԱՄՆ գլխավորած կոալիցիայի գործողություններին օդային վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով սպառազինված ինքնաթիռների (AWACS) կիրառմամբ: Continue reading