Daily Archives: Փետրվար 15, 2017

Իրանական Բասիջը զորավարժություն է անցկացնում երկրի հարավ-արևելքում

«Բասիջ» ստորաբաժանման զինծառայողները զորավարժության ժամանակ Փետրվար 15, 2017 18:36 | RAZM.INFO - Փետրվարի 19-ին  Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում մեկնարկել է  Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Բասիջ կազմավորման զորավարժությունը։ Վարժանքներին ներգրավվել է 98 բրիգադ (76 տղամարդկանց , 22 կանանց)։ Continue reading

ՊԲ ՀՕՊ սպաները հակաօդային «մարտի» վարժանքներ են արել

ՊԲ ՀՕՊ դասակների հրամանատարների հավաքներ Փետրվար 15, 2017 18:28 | RAZM.INFO - Ապրիլյան պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձություններից կատարված եզրահանգումները, ինչպես նաև հակառակորդի հնարավոր սադրանքները հաշվի առնելով՝ ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերի ՀՕՊ դասակների և նրանց տեղակալների հետ անցկացվել են պարապմունքներ։ Continue reading

Վիգեն Սարգսյանը Բուլղարիայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանական գործակցությունը

Հայաստանի պաշտպանության նախարարի հանդիպումը Բուլղարիայի դեսպանի հետ Փետրվար 15, 2017 17:27 | RAZM.INFO - Փետրվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչևային: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը: Continue reading

Թուրք-քրդական բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող

Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին գավառը թուրք-քրդական բախումների հետևանքով Փետրվար 15, 2017 17:17 | RAZM.INFO - Փետրվարի 14-ին Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի Դորթյոլ գավառում Թուրքիայի զինուժի և «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:  Continue reading

Սիրիայում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող, սպանվել է թուրքամետ 7 զինյալ

Թուրքիայի աջակցությամբ գործող զինյալները՝ Ալ-Բաբ քաղաքից հարավ Փետրվար 15, 2017 16:24 | RAZM.INFO - Փետրվարի 15-ին Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ քաղաքի հարավում՝ Թուրքիայի զինուժի գտնվելու վայրում,  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները պայթուցիկներով լցված մեքենա են պայթեցրել: Սպանվել է Թուրքիայի զինուժին աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման 7 զինյալ, Թուրքիայի ԶՈւ-ն կորուստներ չունի:  Continue reading

Ամփոփվել են 2016-ին ՀՀ զինդատախազության կատարած աշխատանքները

[Ձախից] ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան, ՀՀ գլխավոր դատախազ Արտակ Դավթյան, ՀՀ [նախկին] զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյան Փետրվար 15, 2017 14:35 | RAZM.INFO - Փետրվարի 14-ին ՀՀ զինվորական դատախազությունում ամփոփել են 2016թ-ին կատարված աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազը, պաշտպանության նախարարը, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության, կայազորների զինվորական դատախազները Continue reading

Ուկրաինական ընկերությունը կարող է ներգրավվել ռուս-չինական ուղղաթիռի արտադրությանը

Ռուս-չինական համատեղ նախագծման ծանր բեռնատար ուղղաթիռի եռաչափ պատկեր Փետրվար 15, 2017 12:55 | RAZM.INFO - Չնայած շարժիչաշինության շուրջ ռուս-ուկրաինական երբեմնի համագործակցության դադարեցմանը՝ ուկրաինական «Մոտոր Սիչ» ընկերությունը հնարավոր է ներգրավվի ռուս-չինական համատեղ նախագծման ծանր բեռնատար ինքնաթիռի ստեղծմանը:  Continue reading

Սև ծովում միջադեպ է գրանցվել ամերիկյան ռազմանավի և ՌԴ օդուժի մասնակցությամբ

ԱՄՆ ՌԾՈւ «Փորթեր» (Porter) ականակիր նավը Բաթումիում Փետրվար 15, 2017 11:51 | RAZM.INFO - ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հայտնել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ՌԴ օդուժի ռազմական ինքնաթիռները վտանգավոր բարձրության և հեռավորության վրա մոտեցել են ԱՄՆ ռազմածովային ուժերի ականակիի նավին: Continue reading

Հնդկաստանը բանակցում է Ս-400 ԶՀՀ-ներ ձեռքբերելու պայմանագրի շուրջ

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ Փետրվար 15, 2017 10:53 | RAZM.INFO - Ռուսաստանի հետ Հնդկաստանի՝ Ս-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման պայմանագրի կնքման շուրջ այս պահին բանակցություններ են տարվում, նախնական հաշվարկներով այն կկնքվի մինչև 2017 թվականի ավարտը: Continue reading

Թուրք-սիրիական սահմանին բախումներ են եղել Թուրքիայի զինուժի և քրդական ուժերի միջև

Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» խմբավորման զինյալները: Փետրվար 15, 2017 10:01 | RAZM.INFO - Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել է, որ փետրվարի 13-ին Սիրիայի հյուսիսից՝ քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) վերահսկողության տակ գտնվող տարածքներից կրակել են Թուրքիայի հարավային Մարդին նահանգի Նուսայբին գավառի սահմանապահ ուժերի վրա:  Continue reading