Daily Archives: Փետրվար 10, 2017

Հնդկաստանում հավաքվել են ՌԴ-ից պատվիրված 270 միավոր կործանիչներից 230-ը

Սու-30ՄԿԻ կործանիչ Փետրվար 10, 2017 21:02 | RAZM.INFO - Ռուսաստանի արտոնագրով Հնդկաստանում հավաքվել է 230 Սու-30ՄԿԻ կործանիչ և մատակարարվել է զինված ուժերին: Եվս 40 ինքնաթիռի կոմպլեկտ դեռ մատակարարվելու է և հավաքվի: Continue reading

Քննարկվել է Հայաստանի և Լիբանանի ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը

Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի պաշտպանության նախարար Յակուբ Սարաֆի հետ Փետրվար 10, 2017 20:12 | RAZM.INFO - Փետրվարի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լիբանանի պաշտպանության նախարար Յակուբ Սարաֆի հետ: Քննարկել է Հայաստանի և Լիբանանի միջև Ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի նախագծի համաձայնեցման ընթացքը: Continue reading

Ուկրաինան Ղրիմի մոտ վարժանքներ կանցկացնի «Բուկ-Մ1» ԶՀՀ-ներով

ԲՈւԿ-Մ1-2 զենիթահրթիռային համալիր Փետրվար 10, 2017 18:03 | RAZM.INFO - Ուկրաինայի բանակը «Բուկ-Մ1» զենիթահրթիռային համալիրներով մարտական հրաձգություն կիրականացնի Խերսոնի շրջանի «Յագորլիկ» զորավարժարանում։ Continue reading

Սիրիայում բախումներ են գրանցվել պրոթուրքական զինյալների և Սիրիայի բանակի միջև

Թուրքիայի աջակցությամբ գործող զինյալները՝ Ալ-Բաբ քաղաքից հարավ Փետրվար 10, 2017 16:25 | RAZM.INFO - Փետրվարի 9-10-ին Թուրքիայի աջակցությամբ գործող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները Ալ-Բաբ քաղաքից հարավ ընկած տարածքներում հարձակվել են սիրիական բանակի դիրքերին: Զուգահեռաբար այդ զինյալները և թուրքական զինուժը արագացրել են գործողությունները՝ Սիրիայի Ալ-Բաբ քաղաքը «Իսլամական պետությունից» գրավելու համար: Continue reading

Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայում դասակի կազմով վարժանքներ են մեկնարկել

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի Տ-72Բ տանկը վարժանքների ժամանակ Փետրվար 10, 2017 15:41 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի զինծառայողները դասակի կազմով մարտական հրաձգության վարժանքներ են անցկացնեում «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարաժարաններում ։ Ներգրավվել է 1000 զինծառայող, 250 միավոր ռազմական տեխնիկա: Continue reading

Հյուսիսային Օսիայում ՌԴ ԶՈւ հետախույզները «մուտքային ստուգումներ» են անցնում

ՌԴ ԶՈւ հետախույզներ Փետրվար 10, 2017 15:33 | RAZM.INFO - Հյուսիսային Օսիայի «Դարյալ» զորավարժարանում ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի զորամասերի հետախույզները լեռնային պատրաստության վարժանքներ են անում։ Ուսումնական վարժանքներին ներգրավված է  ավելի քան 300 զինծառայող։ Continue reading

ՌԴ օդուժը Սիրիայում թուրքական դիրքերին հարվածել է Թուրքիայի տրամադրած կոորդինատներով

Սու-30ՍՄ կործանիչ. ՌԴ ԶՈւ Փետրվար 10, 2017 14:47 | RAZM.INFO - Փետրվարի 10-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ փետրվարի 9-ին Սիրիայում ռուսաստանյան օդուժը սխալմամբ թուրքական զինուժի դիրքերին հարվածել են հենց Թուրքիայի տրամադրած կոոդրինատներով: Continue reading

Վրաստանում վթարվել է ԶՈւ զինծառայողներին տեղափոխող մեքենա

Վրաստանի ՊՆ Փետրվար 10, 2017 14:11 | RAZM.INFO - Վրաստանի արևմտյան Սիմոնեթի գյուղում վթարվել է Վրաստանի ԶՈւ 2-րդ հետևակային բրիգադի 22-րդ գումարտակի զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենա: Մեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով վիրավորվել է ԶՈւ 6 զինծառայող:  Continue reading

Փետրվարի 9-ին մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայողի հուղարկավորություն Փետրվար 10, 2017 13:03 | RAZM.INFO - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 10-ին հայտնել է, որ փետրվարի 9-ին Մռավի լեռներում ադրբեջանական զինուժի մարտական հենակետերից մեկում «ձնահոսքի պատճառով մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ռյուսթեմով Ուլվի Ահմադ օղլուն (Rüstəmov Ülvi Əhməd oğlu)»: Continue reading

Սենոր Հասրաթյան. «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը ապատեղեկատվություն է»

Դիրքերում ինժեներական ծավալուն աշխատանքներ են արվել։ Փետրվար 10, 2017 12:38 | RAZM.INFO - Այսօր՝ փետրվարի 10-ին, Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Razm.info-ի հետ զրույցում հայտնեց, որ նույն օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում տարածված տեսանյութը և կից հաղորդագրությունը չեն համապատասխանում իրականությանը: Տեսանյութում Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է, որ «խոցել են ՀՀ ԶՈւ մեքենա»: Continue reading