Daily Archives: Փետրվար 9, 2017

Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի հունվարին. Razm.info

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Ֆաթաև Խանալին (Xanəli Fəttayev) Փետրվար 9, 2017 21:07 | RAZM.INFO - Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. հունվարին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 4 դեպք, ևս մեկ մահացածի զինծառայող լինելու մասին տվյալները հստակ չեն: Continue reading

Հայկական զինուժի կորուստները 2017-ի հունվարին. Razm.info

Փետրվար 9, 2017 21:07 | RAZM.INFO - 2017-ի հունվարի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 6 դեպքի մասին։ Կորուստներից երեքը ոչ մարտական են: Continue reading

Սիրիայում ՌԴ ՌՕՈւ-ն պատահաբար հարվածել է թուրքական զինուժին. կան սպանվածներ

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։ Փետրվար 9, 2017 19:12 | RAZM.INFO - Փետրվարի 9-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբից հայտնել են, որ նույն օրը Սիրիայում ռուսաստանյան զինուժը «Իսլամական պետությանը» հարվածելու փոխարեն ավիահարվածով ոչնչացրել է Թուրքիայի ԶՈւ զինծառայողների թաքստարան. նախնական տվյալներով սպանվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող, վիրավորվել՝ 11-ը: Continue reading

Քննարկվել են Գերմանիայում Հայաստանի ԶՈւ զինծառայողների վերապատրաստման հարցեր

Հայ խաղաղապահը Գերմանիայում տեղակայված ամերիկյան զորախմբում մարզումների ժամանակ Փետրվար 9, 2017 18:49 | RAZM.INFO - Փետրվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերին և քննարկել հայ-գերմանական երկկողմ պաշտպանական համագործակցության հարցեր: Continue reading

Եգիպտոսի տարածքից հրթիռակոծել են Իսրայելի քաղաքներից մեկը

Երկաթե գմբեթ ՀՀՊ համակարգի հրթիռի արձակում Փետրվար 9, 2017 18:44 | RAZM.INFO - Փետրվարի 8-ի գիշերը Եգիպտոսից միաժամանակ 4 հրթիռ է արձակվել Իսրայելի հարավային Էյլաթ բնակավայրի ուղղությամբ: Սակայն 4 հրթիռներից 3-ը որսացել է իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը, իսկ 4-րդն ընկել է բաց տեղանքում: Այս մասին հայտնում է իսրայելական Times of Israel լրատվակայքը:  Continue reading

Իսրայելը հարվածել է Սիրիայի կառավարական բանակի դիրքերին

ՄԱԿ-ի խաղաղապահը՝ Գոլանի բարձունքներում Փետրվար 9, 2017 17:36 | RAZM.INFO - Փետրվարի 9-ին Իսրայելի ԶՈւ ռազմաօդային ուժերի ուղղաթիռը հարվածել է Սիրիայի հարավարևմտյան Ալ-Կունեյտրա նահանգում տեղակայված Սիրիայի կառավարական բանակի դիրքերին: Այս մասին հայտնում է սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը:  Continue reading

ՌԴ ՌՕՈւ հանկարծակի ստուգումներին ներգրավվել է 20 տեսակի ինքնաթիռ

ՌԴ ԶՈւ Սու-27 կործանիչներ Փետրվար 9, 2017 17:24 | RAZM.INFO - Ռուսաստանի նախագահի հրամանով  ՌԴ ԶՈւ օդատիեզերական ուժերում անցկացվող հանկարծակի ստուգումների շրջանակներում տարբեր ուղղություններից  թռիչքներ են կատարվել շուրջ 20 տեսակի ինքնաթիռներով՝ ներառյալ Սու-27, ՄիԳ-29  կործանիչներ, Սու-34 ռմբակոծիչներ, Յակ 130 ուսումնամարտական և Ան-26, Ան-12 տրանսպորտային ինքնաթիռներ, ինչպես նաև Մի-8 և Կա-52 ուղղաթիռներ։ Continue reading

Ադրբեջանի ԶՈւ կմասնակցի Արաբական ծովում անցկացվող «Աման-2017» զորավարժությանը

Ռուսաստանի ԶՈւ Հյուսիսային նավատորմի «Սեվերմորսկ» նավը մասնակցում է «Աման-2017» զորավարժությանը: Փետրվար 9, 2017 16:44 | RAZM.INFO - Ադրբեջանի ռազմածովային ուժերը փետրվարի 10-ից 14-ը կմասնակցեն Արաբական ծովի հյուսիսում անցկացվող «Աման-2017» («Խաղաղություն-2017») միջազգային զորավարժությանը, որը կազմակերպել է Պակիստանի ՌԾՈւ հրամանատարությունը: Այս մասին հայտնում է Պակիստանի ՊՆ մեդիա ընկերությունը: Continue reading

[Լրացված] Իրանը կրկին հրթիռ է փորձարկել. FoxNews

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում,2016թ. Փետրվար 9, 2017 14:57 | RAZM.INFO - Փետրվարի 8-ին Իրանը Սեմնան քաղաքի մոտակաքում փորձարկել է փոքր հեռահարության «ցամաք-օդ» դասի «Մերսադ» հրթիռը։ Հրթիռն ընկել է մեկնարկային հարթակից 56 կմ հեռավորության վրա։ Continue reading

Սիրիայում փետրվարի 8-ին Թուրքիայի ԶՈւ-ն կորցրել է ընդհանուր 5 զինծառայող

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։ Փետրվար 9, 2017 12:31 | RAZM.INFO - Փետրվարի 8-ին հայտնի էր դարձել Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ բնակավայրի մոտակայքում Թուրքիայի զինուժի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների բախումներում սպանված Թուրքիայի ԶՈւ 5 զինծառայողի մասին: 2-ի սպանվելու լուրն առավել վաղ հայտնել էինք: Continue reading