Daily Archives: Փետրվար 3, 2017

Բելառուսի նախագահը Ռուսաստանին առաջարկել է իրենց տրամադրել 20 ինքնաթիռ՝ ռազմաբազա տեղակայելու փոխարեն

ՌԴ ԶՈւ Սու-27 կործանիչներ Փետրվար 3, 2017 18:45 | RAZM.INFO - Փետրվարի 3-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մամուլի ասուլիսի ժամանակ առաջարկել է Ռուսաստանին Բելառուսում ռազմաբազա ստեղծելու փոխարեն իրենց տրամադրել 20 ինքնաթիռ: Continue reading

«Էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ օդաչուները սկսել են թռիչքները ՄիԳ-29 կործանիչներով

«Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի ՄիԳ֊29 կործանիչների օդաչուները թռիչքներ են իրականացնում: Փետրվար 3, 2017 17:18 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ՝ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիախմբի օդաչուները սկսել են թռիչքները բազմանպատկային ՄիԳ-29 կործանիչներով: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:  Continue reading

Իրանը միջուկային մարտագլխիկ կրելու ունակ թևավոր հրթիռ է փորձարկել. Die Welt

Իրանական արտադրության «Սոումար» թևավոր հրթիռ Փետրվար 3, 2017 15:32 | RAZM.INFO - Իրանական արտադրության «Սոումար»  թևավոր հրթիռը, որն ունակ է միջուկային մարտագլխիկ կրել, փորձարկվել է հունվարի 29-ին։ Հրթիռի թռիչքի հեռավորությունը 2000-3000 կմ է, փորձարկման ժամանակ այն անցել է 600 կմ։ Այս մասին հայտնում  է գերմանական Die Welt պարբերականը՝ հղում անելով հետախուզական աղբյուրներին։ Continue reading

Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի հրամանատարը այցելել է Սիրիայի հյուսիս

Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի հրամանատարը այցելել է Սիրիայի հյուսիս: Փետրվար 3, 2017 13:53 | RAZM.INFO - Փետրվարի 2-ին Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Զեքաի Աքսաքալըն այցելել է Սիրիայի հյուսիսային հատված՝ Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում Թուրքիային զինուժի գործողություններին հետևելու համար: Continue reading

2017-ին ՀՀ ՊՆ-ից բնակարան կստանա 91 զինծառայող. Արմենպրես

Պաշտպանության բանակի սպաների համար կառուցված բնակելի շենքերը՝ 176 բնակարաններով Փետրվար 3, 2017 13:05 | RAZM.INFO - 2017 թվականի ընթացքում բնակարանով ապահովելու ծրագրով ՀՀ պաշտպանության նախարարությունը զինծառայողներին է տրամադրելու 91 բնակարան: Այս մասին ՀՀ ՊՆ-ն հայտնել է՝ ի պատասխան «Արմենպրես» գործակալության հարցմանը: Continue reading

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է սահմանային գոտի

Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովն այցելել է Բարդայի դիրքեր Փետրվար 3, 2017 12:01 | RAZM.INFO - Փետրվարի 2-3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է հայ-ադրբեջանական ուժերի շփման գծին մոտ տեղակայված զորամասեր: Հրապարակված լուսանակարներից պարզվում է, որ Հասանովն այցելել է 1-ին կորպուս (շտաբը՝ Բարդա): Continue reading

Գերմանիան հրաժարվել է Թուրքիային տրամադրել իր հետախուզական ինքնաթիռներից ստացած տեղեկությունները

Գերմանիայի ՌՕՈւ Tornado ինքնաթիռը Փետրվար 3, 2017 11:58 | RAZM.INFO - Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է Թուրքիայի զինուժին տրամադրել այդ երկրի հարավային Ադանա նահանգի «Ինջիրլիք» ռազմաբազայում տեղակայված Գերմանիայի ԶՈւ Tornado հետախուզական ինքնաթիռներից ստացված տեղեկությունները: Continue reading

Ղազախստանը հայտարարում է Թուրքիային թուրքական տեխնիկա վաճառելու մասին

Python ջերմային տեսանելիության սարքը՝ ամրացված ZM Tarnow 12,77 տրամաչափի դիպուկահար հրացանին Փետրվար 3, 2017 10:05 | RAZM.INFO - Kazakhstan Aselsan Engineering թուրք-ղազախական համատեղ ընկերությունը հունվարի 30-ին հայտնել է, որ ընկերությունը սկսել է Թուրքիային տրամադրել ջերմային տեսանելիության նշանառության համակարգերի առաջին խմբաքանակը։ Թուրքայի հետ 2016 թ․ ստորագրված պայմանագիրն արժեցել է շուրջ 5,8 մլն ԱՄՆ դոլար։ Continue reading