Daily Archives: Փետրվար 2, 2017

Վիգեն Սարգսյանն այցելել է Իրանի բանակի թիկունքային ապահովումն իրականացնող ընկերություն

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Իրանի հոգևոր առաջնորդի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ալի Ակբար Վելայաթիի հետ Փետրվար 2, 2017 21:15 | RAZM.INFO - Փետրվարի 2-ին՝ Իրան այցի վերջին օրը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Իրանի բանակի թիկունքային ապահովմամբ զբաղվող «Էթկա» ընկերությունում։ Continue reading

2016-ին Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարին փոխանցվել է 5,5 մլրդ դրամ

Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարին ուղարկված գումարներից և արտաբյուջետային հաշվից պաշտպանական ծախսերին ուղղված գումարները Փետրվար 2, 2017 20:41 | RAZM.INFO - 2016թ. ապրիլի 4-ից մինչև 2017թ. հունվարի 1-ը 7903 ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել 5,48 մլրդ ՀՀ դրամ (այդ թվում՝ 2,5 մլրդ ՀՀ դրամ, 5 մլն ԱՄՆ դոլար, 180 հզր եվրո և 62 մլն ՌԴ ռուբլի): Continue reading

Հունաստանը Թուրքիային պատասխանել է ուժի ցուցադրմամբ

Հունաստանի հատուկջոկատայինները դեսանտ են իջեցնում Թուրքիայի սահմանին մոտ կղզում Փետրվար 2, 2017 19:38 | RAZM.INFO - Փետրվարի 1-ին Հունաստանի զինված ուժերի հատուկ նշանակաության ստորաբաժանումները պարաշյուտներով C-130 ինքնաթիռներից դեսանտ են իջեցրել Քարդաքի կղզուն շատ մոտ տեղակայված Պսեմիրոս և Կոս հունական կղզիների միջև ընկած Կումբուրնու կղզյակում: Continue reading

«Գերեվարված ադրբեջանցին զինծառայող էր», — պնդում են հարազատները

Ադրբեջանի ԶՈւ գերեվարված զինծառայող Էլնուր Հուսեյնզադե Էլման օղլուն Փետրվար 2, 2017 14:45 | RAZM.INFO - Փետրվարի 2-ին սոցցանցերում որոշ ադրբեջանական օգտատերեր հայտնել են, որ փետրվարի 1-ին Թալիշի հայկական դիրքերում գերեվարված Էլնուր Հուսեյնզադե Էլման օղլուի համագյուղացիների համաձայն՝ նա Ադրբեջանի ԶՈւ գործող պայմանագրային զինծառայող էր: Continue reading

Ընթացիկ տարում Չինաստանը Ռուսաստանից կստանա պատվիրած Սու-35 կործանիչների երկրորդ խմբաքանակը

Սու-35 Փետրվար 2, 2017 13:09 | RAZM.INFO - 2015 թվականին կնքած պայմանագրով Չինաստանին մատակարարվելիք 24 միավոր Սու-35 կործանիչների երկրորդ խմբաքանակը (10 միավոր) Չինաստանը կստանա 2017-ին, իսկ վերջին 10 միավոր կործանիչները կմատակարարվեն 2018-ին։ Այս մասին ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը: Continue reading

ԱՄՆ-ն փորձում է պատասխան քայլեր ձեռնարկել Իրանի բալիստիկ հրթիռների փորձարկումների դեմ

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում,2016թ. Փետրվար 2, 2017 12:23 | RAZM.INFO - ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամներ Ներկայացուցիչների պալատի քննարկման են ներկայացրել Իրանի նկատմամբ նոր սանկցիաներ կիրառելու օրինագիծը։ Այս մասին փետրվարի 2-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Continue reading

ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղը հակաօդային պաշտպանության վարժանքներ է արել

Կասպյան նավատորմի «Ուգլիչ» փոքր հրթիռային նավը Փետրվար 2, 2017 11:27 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի Կասպյան նավատորմիղի նավերի ՀՕՊ հաշվարկները իրականացրել են պայմանական թշնամու ավիացիան ոչնչացնելու զորավարժություն: Այս մասին փետրվարի 1-ին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը: Continue reading

Փետրվարի 1-ին վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

Փետրվար 2, 2017 9:50 | RAZM.INFO - Փետրվարի 1-ին  Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող, սերժանտ Իսաև Ռաուֆ Մահամմադ օղլուն (İsayev Rauf Məhəmməd oğlu)։ Ավելի ուշ Պաշտպանության բանակից հայտնել են, որ Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ զինծառայող գերի է վերցվել։ Continue reading