Daily Archives: Հունվար 30, 2017

Վիգեն Սարգսյանն Իրանի գործընկերոջ հետ կքննարկի պաշտպանական համագործակցությունը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Նասրոլլահ Քալանթարիին Հունվար 30, 2017 20:10 | RAZM.INFO - Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պատվիրակությունը հունվարի 30-ին պաշտոնական այցով մեկնել է Իրան: Continue reading

Վրաստանի ՊՆ-ից կրճատվել է 2000 զինծառայող և քաղծառայող

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիա (աջից) և Վրաստանի ԶՈւ արևելյան հրամանատարության հրամանատար, գնդապետ Շավլեգո Տաբաթաձե (ձախից): Հունվար 30, 2017 18:53 | RAZM.INFO - Ավարտվել են Վրաստանի ՊՆ և ԶՈւ համակարգի կրճատումները, ինչի արդյունքում այս կառույցներից հեռացել կամ հեռացվել է 207 սպա, 123 սերժանտ և 1750 քաղաքացիական ծառայող: Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը: Continue reading

102-րդ ռազմաբազայի 1500 զինծառայող վարժանքներ է սկսել Հայաստանում

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազային զինծառայողները վարժանքներ են իրականացնում: Հունվար 30, 2017 18:20 | RAZM.INFO - Հայաստանի «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում մեկնարկել են ՌԴ ԶՈւ՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մոտոհրաձիգային և հատուկ նշանակության ստորաբաժանումների հաշվարկների և ջոկատների ներդաշնակման գործողությունները: Continue reading

Կոնգոյում խոցվել է վրացական անձնակազմով Մի-24 հարվածային ուղղաթիռ

Մի-24 ուղղաթիռ. Կոնգոյի ԶՈւ Հունվար 30, 2017 16:08 | RAZM.INFO - Կոնգոյի ժողովրդական հանրապետությունում հունվարի 28-ին 2 միավոր Մի-24 հարվածային ուղղաթիռ են խոցել։ Ըստ վրացական աղբյուրների՝ ուղղաթիռներից մեկի անձանակազմում Վրաստանի քաղաքացիներ են եղել, իսկ մյուսում՝ Բելառուսի։ Վրացական անձնակազմը վթարային վայրէջք է կատարել, իսկ Բելառուսի քաղաքացիների վարած ուղղաթիռը վթարվել է, օդաչուները հոսպիտալացվել են։ Continue reading

Եմենում մարտերի ընթացքում սպանվել է ԱՄՆ հատուկջոկատային

«Ալ Կաիդայի» զինյալները Եմենում Հունվար 30, 2017 14:40 | RAZM.INFO - Հունվարի 29-ին ԱՄՆ հատուկ նշանակության զորքերի զինծառայողները Եմենում Ալ-Կաիդա խմբավորման զինյալների դեմ հակահաբեկչական գործողություն են իրականացրել, որի ընթացքում սպանվել է ԱՄՆ ԶՈւ մեկ զինծառայող, ևս վեցը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է CNN լրատվակայքը: Continue reading

Իրանը զորավարժությանը Ռուսաստանից ձեռք բերած ԱԿ-103 ավտոմատներ է կիրառել

ԻՀՊԿ զինծառայողները ԱԿ-103 ավտոմատներով վարժանքներ են անցկացնում Հունվար 30, 2017 14:22 | RAZM.INFO - Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը երկրի արևմուտքում անցկացրած «Իմամ Ալի» քառօրյա զորավարժությանը կիրառել են  Ռուսաստանից գնած ԱԿ-103 ավտոմատներ։  Continue reading

Հայտնի է դարձել 2016 և 2013 թթ. Ադրբեջանի թաքցրած երկու կորստի մասին

Ադրբեջանի ԶՈւ մահացած զինծառայող Խանիշզադե Ռյովշան Հուսեյն օղլուն (Xanişzadə Rövşən Hüseyn oğlu) Հունվար 30, 2017 12:52 | RAZM.INFO - Սոցցանցերում հայ օգտատերերը պարզել են, որ 2016 թ. օգոստոսի 17-ին մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Խանիշզադե Ռյովշան Հուսեյն օղլուն (Xanişzadə Rövşən Hüseyn oğlu): Բացի այդ, ադրբեջանական սոցցանցերի գրառումներից Razm.info-ին հայտնի է դարձել 2013 թ. Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Աբասով Փենահ Թահիր օղլուի (Abbasov Pənah Tahir oğlu) մահվան մասին: Continue reading

Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, ևս 2-ը վիրավորվել է

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։ Հունվար 30, 2017 12:10 | RAZM.INFO - Հունվարի 29-ին Սիրիայում Թուրքիայի զինուժի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների միջև բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, ևս 2 զինծառայող վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:  Continue reading

ՀՀ ԶՈւ ԳՇ պետն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատարին

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիին Հունվար 30, 2017 11:15 | RAZM.INFO - Հունվարի 28-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր: Continue reading

Վիգեն Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի ՊՆ առաջին տեղակալին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՌԴ ՊՆ առաջին տեղակալ Ռուսլան Ցալիկովին Հունվար 30, 2017 10:58 | RAZM.INFO - Հունվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՌԴ ՊՆ առաջին տեղակալ Ռուսլան Ցալիկովին: Կողմերը քննարկել են են հայ-ռուսական երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության օրակարգի ընթացիկ հարցերը, ինչպես նաև առավել հեռանկարային հարցեր: Continue reading