Daily Archives: Դեկտեմբեր 23, 2016

Ադրբեջանում զորավարժություն են անցկացրել Ս-125 ԶՀՀ-ների բելառուսական մոդիֆիկացիայով

Ադրբեջանի ԶՈւ. Ս-125 2ՏՄ «Պեչորա» զենիթահրթիռային համալիր (ԶՀՀ). Ս-125 ԶՀՀ-ների բելառուսական արդիականացում Դեկտեմբեր 23, 2016 19:31 | RAZM.INFO - Դեկտեմբերի 23-ին Ադրբեջանի ԶՈւ հակաօդային պաշտպանության ուժերը վարժանքներ են անցկացրել բելառուսական մոդիֆիկացիայի Ս-125-2ՏՄ «Պեչորա» զենիթահրթիռային համակարգով: Continue reading

[Լրացված] Ռուսաստանը վավերացրել է ՀԱՊԿ երկրների ռազմական փոխադրումների կարգը սահմանող համաձայնագիրը

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի դեսանտավորում «Փոխգործակցություն-2015» զորավարժության ակտիվ փուլում Դեկտեմբեր 23, 2016 18:43 | RAZM.INFO - Ռուսաստանի դաշնության խորհուրդը (խորհրդարանի վերին պալատը) դեկտեմբերի 21-ին վավերացրել է զինված կազմավորումների և ռազմական նշանակության բեռների փոխադրման մասին ՀԱՊԿ անդամ երկրների կնքած համաձայնագիրը։ Continue reading

Հնդկաստանը մտադիր է ստեղծել զրահատեխնիկայի ակտիվ պաշտպանական սեփական համակարգ

Հնդկաստանի ԶՈւ Տ-90 «Բհիշմա» տանկը Դեկտեմբեր 23, 2016 18:30 | RAZM.INFO - Հնդկաստանի կառավարությունը  «Պատրաստիր Հնդկաստանում» ծրագրի շրջանակներում կարգադրել է ուսումնասիրել Տ-90ՄՍ տանկերի  համար երկրում սեփական ակտիվ պաշտպանական համակարգ ստեղծելու հնարավորությունները։ Continue reading

Մշակվում է Հայաստանի կիբեռանվտանգության ռազմավարություն

ՀՀ ԱԺ ՊԱԱՆԳ հանձնաժողովի՝ կիբեռանվտանգության հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը Դեկտեմբեր 23, 2016 16:50 | RAZM.INFO - ՀՀ կառավարության՝ կիբեռանվտանգության ոլորտին առնչվող ծրագրով նախատեսվում է առաջիկայում մշակել և հաստատել  ոլորտի ռազմավարությունը, ստեղծել կիբեռանվտանգության կենտրոն: Այս մասին դեկտեմբերի 23-ին հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը: Continue reading

[Լրացված] ՌԴ դաշնային խորհուրդը վավերացրել է ՀՀ-ՌԴ միացյալ ՀՕՊ համակարգի մասին համաձայնագիրը

Հայկական զինուժի «ՕՍԱ» ԶՀՀ-ն հրթիռի արձակման պահին Դեկտեմբեր 23, 2016 16:16 | RAZM.INFO - Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Ռուսաստանի դաշնային խորհուրդը (ՌԴ խորհրդարանի վերին պալատը) վավերացրել է հայ-ռուսական միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը: Continue reading

Ռուսաստանն ու Հնդկաստանը անցկացրել են «Ինդրա նևի-2016» ՌԾՈւ զորավարժությունը

Ռուսաստանն ու Հնդկաստանը անցկացրել են «Ինդրա նևի-2016» ՌԾՈւ զորավարժությունը Դեկտեմբեր 23, 2016 12:57 | RAZM.INFO - Դեկտեմբերի 23-ին Հնդկաստանի և Ռուսաստանի ռազմածովայինները ավարտել են Հնդկական օվկիանոսի Բարենցի նեղուցի ջրերում անցկացվող ամենամյա «Ինդրա նևի» զորավարժությունը: Վերջին փուլում երկու երկրների ռազմածովայինները «հանդիկապաց մարտ» են խաղարկել:  Continue reading

Թուրքիայի ԶՈւ Կայսերիի հատուկ ստորաբաժանումը 5 օրում 23 կորուստ է ունեցել

Պայթյուն Թուրքիայի Կայսերի նահանգում: 17.12.2016 Դեկտեմբեր 23, 2016 12:27 | RAZM.INFO - Վերջին 5 օրվա ընթացքում՝ դեկտեմբերի 17-22, Թուրքիայի ԶՈւ Կայսերիում (Կեսարիա) տեղակայված հատուկ նշանակության ուժերի բրիգադը տվել է 23 կորուստ: Զինծառայողներից 14-ը սպանվել էին դեկտեմբերի 17-ին՝ քրդական PKK-ի, իսկ 9-ը՝ դեկտեմբերի 21-22-ին՝ «Իսլամական պետության» գործողությունների հետևանքով: Continue reading

Հալեպից տարհանվել է զինյալների վերջին խումբը

«Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատները» (YPG) Դեկտեմբեր 23, 2016 12:04 | RAZM.INFO - Դեկտեմբերի 22-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Սիրիայի խոսնակը հայտնել է, որ Հալեպի արևելյան հատվածներից դուրս է բերվել տարբեր խմբավորումների շուրջ 4000 զինյալ: Այդպիսով տարհանվել են քաղաքում մնացած վերջին զինյալները: Այս մասին հայտնում է արաբական «ալ-Մասդար Նյուզ» լրատվակայքը:  Continue reading

ՊԲ-ն դիմել է պատժիչ գործողությունների ի պատասխան թշնամու կրակոցների

Դեկտեմբեր 23, 2016 10:39 | RAZM.INFO - Դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը Արցախի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինուժը տարբեր տրամաչափի  հրաձգային և ականանետային զինատեսակներից կրակել ե շուրջ 65 անգամ, որի ընթացքում  հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը: Continue reading

«Իսլամական պետությունը» թուրքական զինուժից տանկեր է գրավել․ տեսանյութ

ԻՊ-ն ռազմավար է վերցրել Թուրքիայի ԶՈւ Leopard 2 տանկ Դեկտեմբեր 23, 2016 3:00 | RAZM.INFO - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվում են թուրքական զինուժից Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտ ընթացող մարտերում գրավված 2 միավոր Leopard 2A4 տանկ և մեկ միավոր ACV-15 հետևակի մարտական մեքենա։ Continue reading