Daily Archives: Դեկտեմբեր 19, 2016

Թարմացվող. Թուրքիայում Ռուսաստանի դեսպանին սպանել են. NTV Թուրքիա

Թուրքիայում նկարների ցուցահանդեսի ընթացքում զինված անձը մահափորձ է իրականացնում ՌԴ Դեսպանի վրա. պառկած մարդկանց ինքնությունը հայտնի չէ. Նկարը՝ Հյուրիեթ պարբերականի Դեկտեմբեր 19, 2016 20:55 | RAZM.INFO - Դեկտեմբերի 19-ին, Անկարայում թուրք զինյալը կրակել է Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի վրա, ում ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Թուրքական NTV հեռուստաընկերությունը հայտնել է, որ դեսպանը մահացել է: ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է դեսպանի մահը:  Continue reading

Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի պաշտպանության նախարարները

Իրադրությունը Սիրիայի Հոմսի շրջանում՝ Պալմիրայի և «Տ-4» (Tiyas) ավաբազայի հատվածում Դեկտեմբեր 19, 2016 19:15 | RAZM.INFO - Դեկտեմբերի 20-ին Մոսկվայում տեղի կուննենա Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը: Continue reading

Բասիջը զորավարժություն է անցկացրել Թեհրանում

Իմամ Ալի գումարտակը զորավարժության ժամանակ Դեկտեմբեր 19, 2016 18:50 | RAZM.INFO - Դեկտեմբերի 19-ին  Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Բասիջ» կազմավորումը «Իմամ Ալի» գումարտակի և «Ալ Մոհամմադ» դիվիզիայի ներգրավվածությամբ Թեհրանում անցկացրել է «Փեյամբար է ազամ» (Մեծն մարգարե) զորավարժությունը: Continue reading

Իրանը 23 մմ տրամաչափի տեղական արտադրության դիպուկահար հրացան է փորձարկել

Իրանական արտադրության «Բահեր» խոշոր տրամաչափի դիպուկահար հրացան Դեկտեմբեր 19, 2016 18:40 | RAZM.INFO - Իրանի բանակի ցամաքային ուժերը  3 կմ հեռավորությունից փորձարկել են տեղական արտադրության 23 մմ տրամաչափով «Բահեր» դիպուկահար հրացանը: Այս մասին տեղեկացնում է իրանական «Դեֆապռես» լրատվական կայքը: Continue reading

ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Հունաստան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Դեկտեմբեր 19, 2016 18:37 | RAZM.INFO - Այսօր՝ դեկտեմբերի 19-ի առավոտյան, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեկնել է Հունաստան: Այս մասին տեղեկացնում է Հանրային հեռուստաընկերության լուրերի թողարկումը: Continue reading

Ավարտվել են 102-րդ ռազմաբազայի զինծառայողների պլանային փոխարինումները

Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները փոխարինվել են նորերով Դեկտեմբեր 19, 2016 17:50 | RAZM.INFO - ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայում ավարտվել են զորակոչվող զինծառայողների պլանային փոխարինումները։ Ռոտացիան տևել է 2,5 ամիս։ Continue reading

Իրանը Airbus ավիաընկերությունից 100 միավոր մարդատար ինքնաթիռ կգնի

Ֆրանսիական A-320 քաղաքացիական ինքնաթիռ Դեկտեմբեր 19, 2016 16:57 | RAZM.INFO - Իրանական IranAir և եվրոպական Airbus ավիաընկերությունները համաձայնության են եկել Իրանին 100 միավոր  մարդատար ինքնաթիռ վաճառելու շուրջ: Այս մասին դեկտեմբերի 18-ին տեղեկացնում է իրանական PressTv  լրատվական գործակալությունը: Continue reading

Ռուսաստանում ավիավթարից տուժածներին տարհանել են. նրանցից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Ռուսաստանի ՊՆ Իլ-18 ինքնաթիռ (արխիվ) Դեկտեմբեր 19, 2016 13:59 | RAZM.INFO - Այսօր՝ դեկտեմբերի 19-ի վաղ առավոտյան, Յակուտիայի Տիկսի բնակավայրի մոտ (Ռուսաստանի հյուսիս-արևելքում) ընկել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության Իլ-18 ինքնաթիռ, որի մեջ եղել է 38 մարդ: Continue reading

Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, ևս 7-ը՝ վիրավորվել

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը: Դեկտեմբեր 19, 2016 12:33 | RAZM.INFO - Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբի շրջանում Թուրքիայի զինուժի գործողությունների ժամանակ սպանվել է երկրի ԶՈւ 1 զինծառայող, ևս 7 զինծառայող վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:  Continue reading

Հալեպից տարհանվել է շուրջ 2000 մարդ, այդ թվում նաև զինյալներ

Զինյալների դուրսբերումն ազատագրված Հալեպից (2016 դեկտեմբեր) Դեկտեմբեր 19, 2016 12:28 | RAZM.INFO - Սիրիայի Հալեպ քաղաքի թաղամասերից դուրս է բերվել շուրջ 2000 մարդ, այդ թվում նաև քաղաքում կռվող տարբեր զինված խմբավորումների զինյալներն իրենց ընտանիքների հետ միասին: Այս մասին դեկտեմբերի 19-ին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Continue reading