Daily Archives: Դեկտեմբեր 9, 2016

ԱՄՆ-ն մեծ քանակի սպառազինություն կմատակարարի արաբական 4 երկրի

Ամերիկյան CH-47 Chinook ուղղաթիռ Դեկտեմբեր 9, 2016 19:44 | RAZM.INFO - ԱՄՆ-ն մտադիր է շուրջ 8 մլրդ դոլարի սպառազինություն վաճառել Սաուդյան Արաբիային, Կատարին, Մարոկկոյին և Արաբական միացյալ էմիրություններին (ԱՄԷ): Այս մասին հայտնում է ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության կայքը: Continue reading

Նախագահ Սարգսյանը մասնակցել է զինծառայողների համար նախատեսված նոր բնակելի շենքի բացմանը

Դեկտեմբեր 9, 2016 19:04 | RAZM.INFO - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 9-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանի հետ այցելել է Արցախի հարավային և հարավարևելյան շրջաններում տեղակայված մի շարք զորամասեր, տեղում ծանոթացել զինվորների ծառայությանը և տիրող իրավիճակին: Continue reading

Բրիտանացիները տասնյակ տարիներ շարունակ լրտեսել են իսրայելցի պաշտոնյաներին. Էդվարդ Սնոուդեն

Էդվարդ Սնոուդեն Դեկտեմբեր 9, 2016 18:00 | RAZM.INFO - ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի՝ ֆրանսիական Le Monde լրատվակայքին փոխանցած փաստաթղթերի համաձայն՝ բրիտանական հատուկ ծառայությունները տարիներ շարունակ լրտեսել են Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներին: Continue reading

Նորվեգացի հրահանգիչները Վրաստանում անցկացրել են «Ցուրտ ձմեռ» դասընթաց

Նորվեգացի հրահանգիչները վրաստանցի զինծառայողների համար հատուկ դասընթաց են անցկացրել Դեկտեմբեր 9, 2016 17:59 | RAZM.INFO - ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական կենտրոնում վրաստանցի զինծառայողներն անբարենպաստ բնակլիմայական պայմաններում գործելու վերապատրաստման դասընթացներ են անցնում: «Ցուրտ ձմեռ» մեկշաբաթյա դասընթացը կազմակերպել է ձմեռային մարտական գործողությունների նորվեգական կենտրոնը: Continue reading

Սիրիայում իրանցի զինծառայող է զոհվել

Սիրիայում զոհված իրանցի զինծառայող Հոսեին Մեհրաբին Դեկտեմբեր 9, 2016 16:31 | RAZM.INFO - Նոյեմբերի 30-ին  Հալեպում մղվող մարտերի ժամանակ զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Բասիջ» կազմավորման զինծառայող Հոսեին Մեհրաբին: Այս մասին դեկտեմբերի 9-ին տեղեկացնում է իրանական «Դեֆապռես» լրատվական կայքը: Continue reading

Թուրքիայում փորձարկել են տեղական արտադրության ՀՕՊ համակարգ

Թուրքական արտադրության «ՀԻՍԱՐ-Օ» ՀՕՊ համակարգի արձակման կայան Դեկտեմբեր 9, 2016 13:19 | RAZM.INFO - Դեկտեմբերի 8-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հետևել է տեղական արտադրության միջին հեռահարության «ՀԻՍԱՐ-Օ» հակաօդային պաշտպանության համակարգի փորձարկումների վերջին փուլին: Continue reading

Սիրիայում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ ևս 5 զինծառայող

Թուրքական զրահատեխնիկան Սիրիայի թուրքմենական խմբավորումների հետ՝ Ջերաբլուսի մոտակայքում Դեկտեմբեր 9, 2016 11:55 | RAZM.INFO - Դեկտեմբերի 8-ին Հալեպից հյուսիս Ալ-Բաբ բնակավայրի մոտակայքում Թուրքիայի զինուժի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների բախումներում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 5 զինծառայող:  Continue reading

Մեկնարկել է Ռուսաստան–Տաջիկստան համատեղ զորավարժություն

Կանտ ավիաբազայի Սու-25 գրոհիչները Դեկտեմբեր 9, 2016 11:33 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ` Ղրղզստանում տեղակայված «Կանտ» ավիաբազայի Սու-25ՍՄ գրոհիչները տեղափոխվել են Տաջիկստան` Ռուսաստան-Տաջիկստան համատեղ հակաահաբեկչական զորավարժությանը ներգրավվելու համար: Continue reading

Ռուսաստանը և Պակիստանը համատեղ վարժանքներ են անցկացրել Սև ծովում

Պակիստանի ՌԾՈւ «Ալամգիր» ֆրեգատը՝ Սև ծովում ՌԴ նավատորմի հետ վարժանքի ընթացքում Դեկտեմբեր 9, 2016 11:17 | RAZM.INFO - Դեկտեմբերի 8-ին Սև ծովում համատեղ վարժանքներ են անցկացրել Ռուսաստանի և Պակիստանի ռազմածովային ուժերի ռազմանավերը: Պակիստանյան կողմից վարժանքներին ներգրավվել է «Ալամգիր» ֆրեգատը: Ռուսաստանը ներգրավել է Նովորոսիյսկում տեղակայված ՌԾՈւ բազան, մեկ ականազերծով և մեկ պարեկանավ: Continue reading

Թուրքիան ևս 300 հատուկջոկատային է ուղարկում Սիրիա

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը: Դեկտեմբեր 9, 2016 10:43 | RAZM.INFO - Դեկտեմբերի 8-ին Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի նահանգում տեղակայված ԶՈւ ցամաքային զորքերի 11-րդ հատուկ նշանակության բրիգադի հրամանատարությունից 300 զինծառայողներ ուղարկվել են թուրք-սիրիական սահման՝ Սիրիայում ընթացող «Եփրատի վահան» գործողությանը մասնակցելու համար:  Continue reading