Daily Archives: Դեկտեմբեր 6, 2016

Իրանի ԶՈւ-ն համալրվել է վերանորոգված ուղղաթիռներով և օդային բարձիկով նավով

Sikorsky SH-3 ուղղաթիռներ. Իրանի ԶՈւ Դեկտեմբեր 6, 2016 20:28 | RAZM.INFO - Իրանի բանակի ռազմածովային ուժերը շահագործման են հանձնել  3 միավոր վերանորոգված  Sikorsky SH-3 ուղղաթիռ և օդային բարձիկով նավ: Այս մասին տեղեկացնում է իրանական «Դեֆապռես» լրատվական կայքը: Continue reading

Հալեպի արևելքում 100 հազար մարդ է ահաբեկիչների գերությունից ազատվել

Սիրիայի կառավարական ուժերը՝ Հալեպի ազատագրված հատվածներից մեկում. 28.11.2016 Դեկտեմբեր 6, 2016 20:23 | RAZM.INFO - Սիրիայի կառավարական ուժերին դաշնակից ուժերի հետ միասին հաջողվել է Հալեպի արևելյան շրջաններում ահաբեկիչների վերահսկողությունից ազատել 100 հազար մարդու: Continue reading

[Լրացված] ԱԺ-ն ընդունել է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքի փոփոխման նախագիծը

ՀՀ ԶՈւ ռազմական բժիշկները Գերմանիայում անցկացվող «Միաձուլված սուր-2016» բազմազգ զորավարժության ժամանակ Դեկտեմբեր 6, 2016 20:19 | RAZM.INFO - Դեկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 94 կողմ, 0 դեմ, 4 ձեռնպահ ձայներով ընդունել է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Continue reading

Նախատեսվում է բացել Վրաստանի և ԱՄՆ զինված ուժերի համատեղ ուսումնական կենտրոն

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և ԱՄՆ պաշտպանության նախարարի փոխտեղակալ Մայքլ Քարփենթերը: Դեկտեմբեր 6, 2016 20:18 | RAZM.INFO - Դեկտեմբերի 6-ին Թբիլիսիում Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարարի փոխտեղակալ Մայքլ Քարփենթերին: Կողմերը ստորագրել են 2016–2019թթ. երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության մասին փաստաթուղթ:  Continue reading

2016-ին ՀՀ ԶՈւ զորակոչից տարկետման կարգում փոփոխություն չի լինի. ԿԳ նախարար

Հայկական բանակի զինծառայողներն առաջնագծում Դեկտեմբեր 6, 2016 19:35 | RAZM.INFO - Այս տարվա ընթացքում զորակոչից տարկետման կարգում փոփոխություն չի լինի, քանի որ նման փոփոխությունները կատարվում են մինչև դեկտեմբեր, երբ ընդունվում է տարկետման իրավունք տվող մասնագիտությունների ցանկը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողներին հայտնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Continue reading

Վերանորոգումից հետո շահագործման է հանձնվել Իրանի «Խարք» ռազմանավը

Իրանական «Խարք» ռազմանավը Դեկտեմբեր 6, 2016 17:33 | RAZM.INFO - Այսօր`դեկտեմբերի 6-ին, Իրանի նավահանգստային Բանդար Աբաս քաղաքում շուրջ 2 տարվա վերանորոգումից հետո ջուրն է իջեցվել «Խարք» ռազմանավը: Այս մասին տեղեկացնում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը: Continue reading

ՌԴ ԶՈւ «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի ինքնաթիռները կարող են տեղափոխվել Հմեյմիմ

ՄիԳ-29 կործանիչը Ադմիրալ Կուզնեցով ավիակրի տախտակամածին Դեկտեմբեր 6, 2016 15:53 | RAZM.INFO - ՌԴ ռազմածովային ուժերի «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի տեխնիկական խնդիրների պատճառով նավի վրա տեղակայված ավիախումբը կարող է տեղափոխվել Սիրիայի Հմեյմիմ ավիաբազա: Վերջին մեկ ամսում ավիակրի վրա վայրէջք կատարելիս երկու ռազմական ինքնաթիռ է վթարվել: Continue reading

Հունաստանը հրաժարվել է արտահանձնել Թուրքիայից փախած զինվորականներից 3-ին

Ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալում են խռովարար զինվորականներին Դեկտեմբեր 6, 2016 14:58 | RAZM.INFO - Հունական դատարանը մերժել է Թուրքիայից ռազմական հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած զինվորականներից 3-ին արտահանձնելու հայցը: Զինվորականների թվում են 2 մայոր և մեկ ավագ սերժանտ: Continue reading

Թուրքիայի ՊՆ լրտես-արբանյակը դուրս է բերվել ուղեծիր

Թուրքիայի ՊՆ «Գյոքթյուրք-1» լրտես-արբանյակ Դեկտեմբեր 6, 2016 12:14 | RAZM.INFO - Դեկտեմբերի 5-ին «Գյոքթյուրք-1» հետախուզական արբանյակը ֆրանսիական Գվիանայի տիեզերական արձակման կայանից «Վեգա» հրթիռ կրիչով դուրս է բերվել ուղեծիր։ Սարքը իտալական և ֆրանսիական ընկերությունները պատրաստել են Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվերով՝ այդ երկրի ԶՈւ կարիքների համար: Continue reading

Թուրքիան շարունակում է զենք կուտակել Սիրիայի սահմանին

Թուրքիայի ԶՈւ Տ-155 «Ֆըրթընա» ինքնագնաց հաուբիցներ Դեկտեմբեր 6, 2016 11:15 | RAZM.INFO - Ադանայում տեղակայված Թուրքիայի ԶՈւ զորամասերից մեկից 4 միավոր Տ-155 «Ֆըրթընա» ինքնագնաց հրետանային համակարգ է ուղարկվել թուրք-սիրիական սահման: Այս մասին հայտնում է թուրքական «Իհլաս» գործակալությունը: Continue reading