Daily Archives: Դեկտեմբեր 1, 2016

Ուկրաինան հրթիռների կիրառմամբ ՀՕՊ զորավարժություն է անցկացրել Ղրիմի մոտ

Ս-300 ԶՀՀ Դեկտեմբեր 1, 2016 20:55 | RAZM.INFO - Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Ուկրաինայի զինված ուժերը Խերսոնի շրջանում անցկացրել են ՀՕՊ զորավարժություններ՝ միջին հեռավորության հրթիռների կիրառմամբ։ Ուկրաինական կողմը հայտարարություն էր տարածել և զգուշացրել էր, որ Սև ծովի որոշ հատվածներ կընդգրկվեն կրակի գոտու տարածքում, ինչի առիթով էլ ռուսաստանյան կողմը դժգոհություն է հայտնել։ Continue reading

Ռուսաստանը Իրանին հարձակողական սպառազինություն չի մատակարարի

Ռուսաստանի` Իրանին մատակարարած Ս-300 ԶՀՀ-ները Թեհրանում զորահանդեսի ժամանակ Դեկտեմբեր 1, 2016 19:47 | RAZM.INFO - Ռուսաստանը Իրանի հետ հարձակողական սպառազինություն մատակարարելու վերաբերյալ  չի բանակցում: Այս մասին դեկտեմբերի 1-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցության գծով օգնական Վլադիմիր Կոժինը: Continue reading

Սիրիայում թուրքական բանակն անցել է իր համար գծված սահմանները. Լևոն Հովսեփյան

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը: Դեկտեմբեր 1, 2016 19:17 | RAZM.INFO - Դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ «Սիրիայում թուրքական զինուժը պայքարում է ահաբեկչական կառույցների դեմ», սակայն ասել է, որ խնդրի հանգուցալուծման համար «քաղաքական լուծում է պետք»: Continue reading

Դավիթ Տոնոյանը Մոսկվայում քննարկել է ՀՀ-ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյան Դեկտեմբեր 1, 2016 17:46 | RAZM.INFO - Դեկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովի հետ։ Continue reading

Իրանում գերթեթև ուղղաթիռ է վթարվել. օդաչուն զոհվել է

Գերթեթև ուղղաթիռ. Իրանի ԶՈւ Դեկտեմբեր 1, 2016 17:38 | RAZM.INFO - Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի Սերավան քաղաքում վթարի է ենթարկվել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերին պատկանող գերթեթև ուղղաթիռ: Օդաչուն զոհվել է: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը: Continue reading

Քննարկվել են հայ-ռուսական ռազմարդյունաբերական փոխգործակցության հարցեր

ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ Մոսկվայում հանդիպումների ժամանակ Դեկտեմբեր 1, 2016 15:26 | RAZM.INFO - Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին: Continue reading

Սիրիայում ընթացող գործողություններում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 5 զինծառայող

Ջերաբլուսի շրջանը անցել է «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման վերահսկողության ներքո: Դեկտեմբեր 1, 2016 14:49 | RAZM.INFO - Սիրիայում ընթացող «Եփրատի վահան» գործողության շրջանակներում նոյեմբերի 30-ին՝ Հալեպից հյուսիս Ալ-Բաբ բնակավայրի մոտակայքում Թուրքիայի ԶՈւ զինածառայողների և ԻՊ զինյալների բախումների արդյունքում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 5 զինծառայող Continue reading

Վրաստանի ՊՆ, ԶՈւ համակարգում զանգվածային կրճատումներ են սպասվում

Վրաստանի ԶՈւ «Փոթորիկ–2016» հրամանատարաշտաբային զորավարժությանը մասնակցող անձնակազմը Դեկտեմբեր 1, 2016 13:47 | RAZM.INFO - Նոյեմբերի 26-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան երկրի խորհրդարանում հայտարարել է, որ Վրաստանի պաշտպանության նախարարությունում և զինված ուժերում կառուցվածքային փոփոխություններ են լինելու: Continue reading

«Միջազգային բանակային խաղերի» ընթացքում կանցկացվի նաև ԱԹՍ ստորաբաժանումների մրցույթ

102-րդ ռազմաբազայի ԱԹՍ-ի ստորաբաժանման զինծառայողները վարժանքներ են անցկացնում, (արխիվ) Դեկտեմբեր 1, 2016 11:17 | RAZM.INFO - «Միջազգային բանակային խաղերի» մրցույթներին 2017-ին կավելանա ևս 4 մրցույթ, որոնց թվում՝ անօդաչու թռչող սարքերի անձնակազմերի մրցույթը: Continue reading

Արցախի շփման գծում թշնամին կրակել է նաև 82 մմ ականանետով

Դիրքերում ինժեներական ծավալուն աշխատանքներ են արվել։ Դեկտեմբեր 1, 2016 10:55 | RAZM.INFO - Նոյեմբերի 30-ի լույս դեկտեմբերի 1-ի գիշերը Արցախի շփման գծում, ի թիվս այլ զենքերի, հարավային և հարավարևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԱԳՍ-17 նռնականետ (12 արկ), իսկ արևելյան (Մարտունի) պաշտպանական հատվածում՝ 82 մմ-ոց ականանետ (6 արկ): Continue reading