Daily Archives: Հոկտեմբեր 26, 2016

Մոսկվան ու Թեհրանը չեն քննարկում Իրանին Ս-400 ԶՀՀ-ներ մատակարարելու հարցը

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ Հոկտեմբեր 26, 2016 19:39 | RAZM.INFO - Ռուսաստանը և Իրանը Ս-400 ԶՀՀ-ների մատակարարման վերաբերյալ բանակցություններ չեն վարում: Այս մասին ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանային: Continue reading

ԱՊՀ ՀՕՊ զորավարժությանը մասնակցել է նաև Հայաստանը

Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները Երևանի «Էրեբունի» օդանավակայանում թռիչքի ժամանակ Հոկտեմբեր 26, 2016 19:28 | RAZM.INFO - ԱՊՀ 7 երկրներ, այդ թվում նաև Հայաստանը անցկացրել են ՀՕՊ համատեղ զորավարժություններ, որոնց ներգրավված էին 130 հրամանատարական կետեր և մոտ 100 մարտական ինքնաթիռներ։ Continue reading

[Լրացված] Հոկտեմբերի 26-ին հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող

Հոկտեմբեր 26, 2016 19:05 | RAZM.INFO - Այսօր՝ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառայող, 1996թ. ծնված Գուրգեն Ավետիքի Այվազյանը: Continue reading

Ռուսաստանն արդիականացնում է Իլ-76 ինքնաթիռները

Հոկտեմբեր 26, 2016 18:52 | RAZM.INFO - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ռուսաստանյան ընկերությունների մեկի հետ կնքել է պայմանագիր, որով ընկերությունն արդիականացնելու է երկրի զինված ուժերի Իլ-76ՄԴ բեռնատար ինքնաթիռները, ինչի արդյունքում դրանց շահագործման ժամկետն ավելացվելու է 40 տարով: Continue reading

Իրանը նոր մահապարտ ԱԹՍ է ներկայացրել

Իրանական արտադրության մահապարտ ԱԹՍ Հոկտեմբեր 26, 2016 18:19 | RAZM.INFO - Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը համալրվել է նոր մահապարտ ԱԹՍ-ով, որն օգտագործվելու է հետախուզական և հարվածային նպատակներով: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը: Continue reading

Սիրիական բանակը առաջին անգամ հարվածել է Սիրիայի թուրքմեն զինյալներին

Սիրիայում Թուրքիայի աջակցությամբ գործող «թուրքմեն զինյալները» Հոկտեմբեր 26, 2016 16:05 | RAZM.INFO - Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Սիրիայի կառավարական զորքերի ուղղաթիռը հարվածել է  Հալեպից հյուսիս ընկած Էլ-Բաբ բնակավայր շարժվող, թուրքական զինուժի աջակցությամբ գործող տեղացի թուրքմեններին։ Սպանվել է 3 թուրքմեն, վիրավորվել՝ 13-ը։ Continue reading

Ապրիլյան պատերազմին թշնամու կապը խլացրել են Հայաստանում հավաքված ՌԷՊ կայաններ

Հայաստանում հավաքված ՌԷՊ կայաններ. ձախից՝ «Մանուշակ», խորքում՝ «Ամպրոպ», աջից՝ «Մորտիրա» Հոկտեմբեր 26, 2016 14:39 | RAZM.INFO - Հայաստանում նախագծվել և հավաքվել են (արտադրվել են) ռադիոէլեկտրոնային պայքարի «Ամպրոպ» և «Մանուշակ» կայաններ, որոնցից առաջինը մասնակցել է Ապրիլյան պատերազմին, իսկ երկրորդը կատարելագործվել ու ներկայացվել է պատերազմից հետո: Continue reading

Վիգեն Սարգսյանը Հունաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի և Հայաստանում Հունաստանի դեսպանի հանդիպումը Հոկտեմբեր 26, 2016 12:46 | RAZM.INFO - Հոկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Continue reading

Սարգսյանը և Ալիևը վերահաստատել են Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման համաձայնությունը. ԵԱՀԿ ՄԽ

Հոկտեմբեր 26, 2016 12:28 | RAZM.INFO - Հայաստան և Ադրբեջան կատարած այցից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, ըստ որի՝ համանախագահների հետ հանդիպումների ընթացքում երկու երկրների նախագահները վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման մասին: Continue reading

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մասնակցել է Եվրոպական բանակների համաժողովին

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան Հոկտեմբեր 26, 2016 11:22 | RAZM.INFO - ՀՀ ԶՈւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Գերմանիայի Վիսբադեն քաղաքում հոկտեմբերի 25-26-ին անցկացված Եվրոպական բանակների 23-րդ ամենամյա համաժողովին: Continue reading