Daily Archives: Հոկտեմբեր 15, 2016

Ռազմաշաբաթ. Հայաստան. 9 – 15 հոկտեմբերի, 2016

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը Երևանում • Հայկական ԱԹՍ ներկայացված ArmHiTec ցուցահանդեսում • Թշնամու զինտեխնիկան՝ ներկայացված էլեկտրոնային եռաչափ քարտեզի վրա • Հրետանու մարտական հրաձգությամբ վարժանքներ ՀՀ ՊՆ 3-րդ կորպուսում Հոկտեմբեր 15, 2016 19:27 | RAZM.INFO - Հայկական բանակը կորցրել է 3 զինծառայող • Անցկացվել է ArmHiTec ռազմարդյունաբերական ցուցահանդեսը • Երևանում անցկացվել է ՀԱՊԿ գագաթաժողովը • Հայկական զինուժում մի շարք զորավարժություններ են անցկացվել • ՀԱՊԿ զորավարժությունը 2017-ին կանցկացվի նաև Հայաստանում Continue reading

Հայկական մահապարտ ԱԹՍ-ն փորձարկումների փուլում է․ ArmHiTec-2016

ArmBGC Innovation ընկերության հետախույզ-վերահաղորդիչ անօդաչու թռչող սարքը Երևանում անցկացված ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ Հոկտեմբեր 15, 2016 18:49 | RAZM.INFO - ArmBGC Innovation ընկերությունը ՀՀ պաշտպանության նախարարության համար փորձարկում է մահապարտ (կամիկաձե) անօդաչու թռչող սարք։ Հոկտեմբերի 13-ին՝ Երևանում անցկացվող ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ, սարքը փակ ցուցադրմամբ ներկայացվել է հատուկ հյուրերին։ Continue reading

ՀՀ նախագահն այցելել է ArmHiTec ցուցահանդես

ՀՀ նախագահին ներկայացնում են հայկական Aspar Arms ընկերության արտադրանքը Հոկտեմբեր 15, 2016 16:04 | RAZM.INFO - Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec2016 առաջին միջազգային ցուցահանդես, որն անցկացվում է հոկտեմբերի 13-15-ը, «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում: Continue reading

[Լրացված] Հոկտեմբերի 15-ին հրազենային վնասվածքից մահացել է ՊԲ զինծառայող

Հոկտեմբեր 15, 2016 15:55 | RAZM.INFO - Հոկտեմբերի 15-ին` ժամը 08:40-ի սահմաններում, հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վնասվածքից մահացել է զինծառայող, 1997թ. ծնված Վահագն Գագիկի Վիրաբյանը: Continue reading