Daily Archives: Հոկտեմբեր 7, 2016

Ադրբեջանական զինուժի կորուստները 2016-ի սեպտեմբերին. Razm.info

Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Թաղիև Ռահիմ Գարա օղլու Հոկտեմբեր 7, 2016 18:58 | RAZM.INFO - Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2016թ. սեպտեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 3 դեպք: Continue reading

Հայկական զինուժի կորուստները 2016-ի սեպտեմբերին. Razm.info

Հոկտեմբեր 7, 2016 18:58 | RAZM.INFO - 2016-ի սեպտեմբերի 1-30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 5 դեպքի մասին։ Բացի այդ, ամսվա ընթացքում 2 զոհ է գրանցվել նաև Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ռազմաբազայում: Continue reading

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները լեռնային պատրաստության դասընթաց են անցել Վրաստանում

Վրաստանում լեռնամագլցման պարապմունքներին մասնակցող ադրբեջանցի զինծառայողներից մեկը Հոկտեմբեր 7, 2016 18:56 | RAZM.INFO - Հոկտեմբերի 7-ին Վրաստանի Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում ավարտվել է Ադրբեջանի ԶՈւ 5 զինծառայողների դասընթացը, որն անցկացվել է երկրների երկկողմ համագործակցության պայմանագրի համաձայն: Continue reading

Սահմանափակվելու են հարվածային ԱԹՍ-ների վաճառքը և օգտագործումը

Բրիտանական զինված ուժերի WK-450 Watchkeeper անօդաչու թռչող սարքը (պատրաստված է իսրայելական Hermes 450 ԱԹՍ-ի հիմքի վրա) Հոկտեմբեր 7, 2016 17:36 | RAZM.INFO - Հոկտեմբերի 5-ին 45 երկիր ստորագրել են ԱՄՆ֊ի առաջարկած «Հարվածային անօդաչու թռչող սարքերի արտահանման և հետագա օգտագործման վերաբերյալ միացյալ հռչակագիրը», որով սարքերի վաճառքը կարգավորվելու է 5 նորմերով։ Continue reading

Կովկասյան միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնագիրն ուղարկվել է ՌԴ խորհրդարանի վավերացմանը

Ս-300ՊՍ ՀՕՊ համակարգ. ՀՀ զինված ուժեր Հոկտեմբեր 7, 2016 17:19 | RAZM.INFO - Հոկտեմբերի 7-ին Ռուսաստանի նախագահը Պետդումայի վավերացմանն է ուղարկել «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության  կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Continue reading

Թուրքիայի ԶՈւ-ից ժամանակավորապես հեռացվել է ևս 540 զինծառայող

Թուրքական բանակի զինծառայողների հանդերձանքը Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո (արխիվ) Հոկտեմբեր 7, 2016 16:50 | RAZM.INFO - Հոկտեմբերի 5-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո կատարվող հետաքննության շրջանակներում ևս 540 զինծառայող, այդ թվում 368 սպա, ժամանակավորապես հեռացվել են զինված ուժերից: Continue reading

Հայաստանում անցկացվել է հայ-ռուսական համատեղ զորավարժություն

Հոկտեմբեր 7, 2016 16:49 | RAZM.INFO - Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, «Ալագյազ» զորավարժարանում  անցկացվել է ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմաբազայի զինծառայողների համատեղ գումարտակային մարտավարական զորավարժությունը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական կայքը: Continue reading

ՀՀ ՊՆ 1-ին կորպուսում անցկացվել են սպառազինության սպասարկման ցուցադրական դասեր

ՀՀ զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի ենթակա զորամասերից մեկում անցկացվել են ցուցադրական հավաք-պարապմունքներ: Հոկտեմբեր 7, 2016 16:07 | RAZM.INFO - Ձմեռային ռեժիմի փոխադրման նախապատրաստական աշխատանքների շրջանակում ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորման զորամասերից մեկում օրերս անցկացվել են սպառազինության սեզոնային սպասարկման կազմակերպման ցուցադրական հավաք-պարապմունքներ։ Continue reading

ՀՀ ԶՈւ-ում անցկացվել են դեսանտավորման վարժանքներ

Դեսանտավորման վարժանքներ ՀՀ ԶՈւ 5-րդ բանակային կորպուսում Հոկտեմբեր 7, 2016 14:12 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի պատրաստության պլանի համաձայն` կորպուսի ենթակա զորամասերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրականացրել են ուղղաթիռից պարանով դեսանտավորման ուսումնական վարժանքներ: Continue reading

Հոկտեմբերի 7-ին թշնամու կրակոցից վիրավորվել է ՊԲ զինծառայող

Հոկտեմբեր 7, 2016 11:08 | RAZM.INFO - Հոկտեմբերի 7-ին` ժամը 08:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Լևոնի Համբարձումյանը: Continue reading