Daily Archives: Սեպտեմբեր 7, 2016

Միջադեպ Իրանի և ԱՄՆ ռազմածովային ուժերի միջև Պարսից ծոցում

Իրանի ռազմածովային ուժերի նավեր Սեպտեմբեր 7, 2016 19:30 | RAZM.INFO - Սեպտեմբերի 4-ին Պարսից ծոցում  Իրանի  ՌԾՈւ ռազմանավերից մեկը մինչև 91 մետր մոտեցել է ԱՄՆ ռազմանավին, ինչի հետևանքով ամերիկյան ռազմանավը ստիպված է եղել փոխել իր ուղղությունը:  Continue reading

Ռուսաստանում կպատրաստվեն ՀՀ ԶՈւ այնքան զինծառայողներ, որքան պետք լինի ՀՀ ՊՆ-ին. Բորդյուժա

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտները Սեպտեմբեր 7, 2016 17:05 | RAZM.INFO - Ռուսաստանում Հայաստանի համար անվճար կամ արտոնություններով կպատրաստվեն այնքան սպայական կադրեր, որքան պետք լինի Հայաստանին: Այս մասին սեպտեմբերի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ Continue reading

Ապրիլյան պատերազմին մասնակից ուսանողների վարձերը զեղչվելու են

Արցախի հյուսիս-արևելքը պահող մարտիկները. Լուսանկարը «Պանարմենիան» գործակալության Սեպտեմբեր 7, 2016 16:13 | RAZM.INFO - Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից բոլոր ուսանողները, անկախ առաջադիմությունից, կարող են օգտվել ուսման վարձի 50 տոկոս և ավելի զեղչից: Այս մասին  Panorama լրատվակայքին հայտնել է ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Continue reading

ԵԱՀԿ ներկայացուցիչները դիտարկում են անցկացրել Օմարի լեռնանցքում

ԵԱՀԿ դիտարկում Սեպտեմբեր 7, 2016 15:02 | RAZM.INFO - Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Օմարի լեռնանցքում: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակոցներ չեն արձանագրվել: Continue reading

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է «Բանակ-2016» համաժողովին

ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը Սեպտեմբեր 7, 2016 14:58 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ տեղակալ – ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրությունը սեպտեմբերի 6-11-ին Մոսկվայի մարզի Կուբինկա քաղաքում կմասնակցի ՌԴ ՊՆ «Բանակ-2016» («Армия-2016») միջազգային ռազմատեխնիկական համաժողովին: Continue reading

Մովսես Հակոբյանի պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավարին Սեպտեմբեր 7, 2016 14:41 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի գլխավորությամբ սեպտեմբերի 7-9-ը Մոսկվայում կմասնակցի հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության երկկողմ բանակցություններին: Continue reading

Սիրիայում ԻՊ-ն Թուրքիայի ԶՈւ 2 տանկ է խոցել, 3 զինծառայող սպանվել է

Թուրքիայի ԶՈւ տանկերը Սիրիայի տարածքում Սեպտեմբեր 7, 2016 14:29 | RAZM.INFO - Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, «Իսլամական պետության» (ԻՊ) գրոհայինները Սիրիայի տարածքում Թուրքիայի ԶՈւ երկու տանկ են խոցել, ինչի հետևանքով տանկերի անձնակազմից 3 զինծառայող սպանվել է, ևս 4-ը վիրավորվել են: Continue reading

Հոկտեմբերին նախատեսվում է հաստատել ՀԱՊԿ ռազմավարությունը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա Սեպտեմբեր 7, 2016 13:44 | RAZM.INFO - ՀԱՊԿ ռազմավարությունը, որը մշակվել է 4 տարի, նախատեսվում է ՀԱՊԿ պետությունների նախագահների հաստատմանը ներկայացնել հոկտեմբերին ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որն անցկացվելու է Երևանում: Continue reading

ՌԴ սպառազինությունը կհամալրվի 100 միավոր «Արմատա» տանկով

Տ-14 «Արմատա» տանկը 2015-ի մայիսի 9-ի ՌԴ ԶՈւ զորահանդեսի ժամանակ Սեպտեմբեր 7, 2016 11:07 | RAZM.INFO - ՌԴ պաշտպանության նախարարությունը և «Ուրալվագոնզավոդ» ընկերությունը 100 միավոր Տ-14 «Արմատա» տանկի ձեռքբերման պայմանագիր են կնքել: Առաջին խմբաքանկան արդեն գնված է և հանձնվել է փորձնական-մարտական շահագործման: Continue reading

Լրացված. Սեպտեմբերի 7-ին առաջնագծում զոհվել է ՊԲ զինծառայող

Սեպտեմբեր 7, 2016 10:18 | RAZM.INFO - Սեպտեմբերի 7-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղության զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մարտական հերթապահության կրման կանոնների խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել և մահացել է զինծառայող, 1997թ. ծնված Արման Ալիկի Ղանդիլյանը: Continue reading