Daily Archives: Սեպտեմբեր 2, 2016

Ադրբեջանական զինուժի կորուստները 2016-ի օգոստոսին. Razm.info

հերթական կորուստը ադրբեջանական բանակում Սեպտեմբեր 2, 2016 18:50 | RAZM.INFO - Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2016թ. օգոստոսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 10 դեպք: Continue reading

Հայկական զինուժի կորուստները 2016-ի օգոստոսին. Razm.info

Սեպտեմբեր 2, 2016 18:50 | RAZM.INFO - 2016-ի օգոստոսի 1-31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 3 դեպքի և 17 վիրավորի մասին։ Բացի այդ, ամսվա ընթացքում 2 զոհ է գրանցվել նաև Հայաստանում տեղակայված ռուսաստանյան սահմանապահ ուժերում: Continue reading

Ուկրաինան ներկայացրել է սեփական արտադրության զինտեխնիկա

Ուկրաինայի «Ուկրօբորոնպրոմ» կոնցերնի նախագծած «Գորլիցա» ԱԹՍ Սեպտեմբեր 2, 2016 18:48 | RAZM.INFO - Օգոստոսի 29-ին «Ուկրոբորոնպրոմ» պետական կոնցերնը ներկայացրել է իր նախագծած Ան-ԲԿ-1 «Գորլիցա» անօդաչու թռչող սարքը և «Ֆանտոմ» բազմանպատակային զրահապատ ռոբոտը:  Continue reading

Օգոստոսին Իրաքում զոհվել է 691, վիրավորվել՝ 1016 մարդ. ՄԱԿ

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները Մոսուլում Սեպտեմբեր 2, 2016 16:23 | RAZM.INFO - Սեպտեմբերի 1-ին հրապարակված ՄԱԿ-ի զեկույցը ցույց է տալիս, որ Իրաքում 2016 թվականի օգոստոսին ահաբեկիչների գործունեության հետևանքով սպանվել է 691 մարդ, վիրավորվել՝ 1016-ը, այդ թվում քաղաքացիական անձիք (473 զոհ, 813 վիրավոր): Continue reading

ՊԲ հրամանատարն ընդունել է զոհված զինծառայողների հարազատներին

ՊԲ հրամանատարի հանդիպումը զոհված զինծառայողների հարազատների հետ Սեպտեմբեր 2, 2016 15:45 | RAZM.INFO - Սեպտեմբերի 2-ին Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ՊԲ շտաբում ընդունել է ապրիլի սկզբին Ադրբեջանի հետ սահմանին մարտերի ժամանակ զոհված զինծառայողների հարազատներին: Continue reading

Մեկնարկել են Հայաստանում ՌԴ ռազմաբազայի տանկիստների դուելները

Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի Տ-72 տանկերը վարժանքների ժամանակ Սեպտեմբեր 2, 2016 14:21 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի շուրջ 100 տանկիստ Տ-72Բ տանկերով սկսել է վարժանքներ անցկացնել Հայաստանի «Ալագյազ» զորավարժարանում, որի ընթացքում տանկիստները ուսումնական մարտեր են վարելու միմյանց դեմ: Continue reading

Հալեպի մարտերին կարող են ներգրավվել ռուսաստանյան մասնավոր զինվորական կազմակերպություններ

Սիրիայում գործող ռուսաստանյան «Վագների» զինվորական մասնավոր խմբի անդամները Սեպտեմբեր 2, 2016 14:11 | RAZM.INFO - Ռուսաստանյան մասնավոր զինվորական կազմակերպությունները (ՄԶԿ) կարող է օգտագործվեն Սիրիայում՝ Հալեպը զինյալներից ազատագրելու համար: Այդ ուղղությամբ նախատեսվում է ստեղծել մասնավոր զինվորական 2 խումբ: Continue reading

Թուրքիայում երկուստեք զոհերով շարունակվում են քրդերի հետ զինված բախումները

Թուրքական ուժայինները Ջիզրեում. 09.02.2016թ. Սեպտեմբեր 2, 2016 13:01 | RAZM.INFO - Ասյօր՝ սեպտեմբերի 2-ին, Թուրքիայի՝ Իրաքին սահմանակից Չուքուրջա գավառում թուրքական զինուժը շարունակել է օդուժի աջակցությամբ գործողությունները քուրդ զինյալների դեմ, ինչի հետևանքով, թուրքական կողմի փոխանցմամբ, սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, վիրավորվել՝ 6-ը, իսկ քրդերը տվել են 20 զոհ: Continue reading

Թուրքիայի զինված ուժերից ևս 820 զինվորական է հեռացվել

Ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալում են խռովարար զինվորականներին Սեպտեմբեր 2, 2016 12:47 | RAZM.INFO - Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է ԶՈւ ցամաքային և ռազմածովային ուժերից ևս 820 զինվորական հեռացնելու մասին, որոնցից 648 ներկայումս ձերբակալված են: Continue reading

«Կալաշնիկովը» ստեղծել է նոր զրահապատ ռոբոտ

«Կալաշնիկովի» ստեղծած «Սորատնիկ» զրահապատ ռոբոտ Սեպտեմբեր 2, 2016 11:36 | RAZM.INFO - Ռուսաստանյան «Կալաշնիկով» ռազմարդյունաբերական կոնցերնը սեպտեմբերի 6-11-ին անցկացվելիք «Բանակ-2016» ցուցահանդեսին կներկայացնի սեփական արտադրության նոր զրահապատ թրթուռավոր ռոբոտ, որը նախատեսված է զորային հետախուզության, ինչպես նաև կրակային աջակցման համար: Continue reading