Daily Archives: Սեպտեմբեր 1, 2016

Վրաստանում մեկնարկել է Agile Spirit 2016 միջազգային զորավարժությունը

Agile Spirit 2016 միջազգային զորավարժության բացման արարողությունը Վրաստանի «Օրփոլո» զորավարժարանում Սեպտեմբեր 1, 2016 20:59 | RAZM.INFO - Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Վրաստանի «Օրփոլո» զորավարժարանում մեկնարկել է Agile Spirit 2016 զորավարժությունը, որին Վրաստանի զինծառայողների հետ մասնակցելու են նաև Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի, Լատվիայի զինված ուժերի և ԱՄՆ ծովային հետևակի զինծառայողներ: Continue reading

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին կարող են ներկայացվել ռազմական նախագծեր

Կապի խափանումների վերացումից հետո իրենց սարքը կրկին գործարկում են TSD թիմի մասնակիցները և կարողանում են նույնպես ծանրոցը գցել ախատեսված տեղում։ Թիմը վերջնական արդյունքով գրավում է մրցույթի 3-րդ տեղը և ստանում 260 հազար դրամ մրցանակ Սեպտեմբեր 1, 2016 19:56 | RAZM.INFO - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարել է «100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդական մրցույթ, որին այս տարի ընդգրկված է երեք անվանակարգ՝ Ռազմական գիտություններ, Գյուղատնտեսական գիտություններ, Քիմիական գիտություններ: Continue reading

Հնդկաստանը մտադիր է Ռուսաստանից գնել «Կալիբր» թևավոր հրթիռներ. «Իզվեստիա»

ՌԴ Սևծովյան նավատորմի «Զելյոնիյ դոլ» և «Սերպուխով» փոքր հրթիռային նավերից «Ալ-Նուսրայի» դիրքերի ուղղությամբ «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռներ են արձակվել Սեպտեմբեր 1, 2016 17:07 | RAZM.INFO - Հնդկաստանը մտադիր է Ռուսաստանին դիմել «Կալիբր» թևավոր հրթիռների՝ ցամաքային թիրախների խոցման համար նախատեսված մոդիֆիկացիայի գնման հարցով: Մատակարարման հարցը կքննարկվի ՌԴ նախագահի՝ Հնդկաստան մոտակա այցի ժամանակ: Continue reading

Նախագահը մասնակցել է ռազմական համալսարանի նոր մասնաշենքի բացմանը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի մասնաշենքը Սեպտեմբեր 1, 2016 15:34 | RAZM.INFO - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, մասնակցել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքի և համալսարանի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար-կոթողի բացմանը: Continue reading

Իրանական «Բավար-373» ԶՀՀ-ն շուտով կհանձնվի շահագործման

Իրանական արտադրության «Բավար-373» ԶՀՀ-ի ռադարային համակարգը Սեպտեմբեր 1, 2016 14:54 | RAZM.INFO - Ռուսաստանյան Ս-300 ԶՀՀ-ին համարժեք համարվող իրանական արտադրության «Բավար-373» զենիթահրթիռային  համալիրը  շուտով կհամալրի Իրանի ԶՈւ սպառազինությունը, և, իրանական կողմի հայտարարության համաձայն,  ռուսաստանյան Ս-400 համակարգեր գնելու անհրաժեշտություն Իրանն այլևս չի ունենա:  Continue reading

Թուրքական զինուժը երկրի ներսում ավիահարվածներ է հասցնում քրդերին

PKK զինյալները Թուրքիայի ԶՈւ ռազմամթերք տեղափոխող բեռնատար են պայթեցրել Սեպտեմբեր 1, 2016 13:42 | RAZM.INFO - Օգոստոսի 31 – սեպտեմբերի 1-ին Թուրքիայի զինուժը կործանիչներով հարվածել է Թուրքիայի Հաքքարի նահանգի՝ Իրաքին սահմանակից Չուքուրջա գավառի բնակավայրերում քրդերի դիրքերին՝ հայտարարելով «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) 6 թիրախների ոչնչացման մասին: Continue reading

Թուրքիայի ներքին գործերի նախարարին հեռացրել են պաշտոնից

Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողան, ՆԳՆ նախկին ղեկավար Է. Ալա, վարչապետ Բ. Յըլդըրըմ, ՆԳՆ ղեկավար Ս. Սոյլու Սեպտեմբեր 1, 2016 12:02 | RAZM.INFO - Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նախագահ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ներքին գործերի նախարար Էֆքան Ալայի հեռանալուց հետո ՆԳՆ ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Սուլեյման Սոյլուն (Süleyman Soylu): Continue reading

Ավարտվել է Ռուսաստանի հարավում և արևմուտքում ՌԴ ԶՈւ զորավարժությունը

ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետներով կրակային վարժանք. ՌԴ ԶՈւ Սեպտեմբեր 1, 2016 11:22 | RAZM.INFO - Օգոստոսի 31-ին ՌԴ ստորաբաժանումներում ավարտվել են օգոստոսի 25-ին սկսված հանկարծակի ստուգումները: Ավարտական փուլում հյուսիսկովկասյան ստորաբաժանումները պայմանական մարտերում «ազատագրել են տարածքներ», «խոցել հակառակորդի օդային, ցամաքային և ջրային թիրախները»: Continue reading

Հայաստանում ՌԴ ռազմաբազայի հետախույզները ձեռնամարտի վարժանքներ են անում

ՌԴ ԶՈւ հետախույզներ Սեպտեմբեր 1, 2016 10:36 | RAZM.INFO - Երեկ՝ օգոստոսի 31-ին, Հայաստանում ՌԴ ռազմաբազայի ավելի քան 100 հետախույզ բարձրլեռնային «Կամխուդ» զորավարժարանում մեկնարկել են ձեռնամարտի մարզումները: Continue reading

ՀՀ ՊՆ-ում ամփոփել են օգոստոսը, քննարկել առաջիկա անելիքները

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում Սեպտեմբեր 1, 2016 10:22 | RAZM.INFO - Օգոստոսի 31-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ ամփոփել են օգոստոսի ընթացքում զինված ուժերում իրականացված միջոցառումների արդյունքները,քննարկել առաջիկա անելիքները: Continue reading