Daily Archives: Օգոստոս 22, 2016

Մարտավարաշարային պարապմունքներ և հրամանատարական հավաքներ 3-րդ կորպուսում

3-րդ բանակային զորամիավորումում անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ Օգոստոս 22, 2016 18:27 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորումում օգոստոսի 16-18-ը անցկացվել են մարտավարաշարային պլանային պարապմունքներ, ինչպես նաև ենթակա զորամասերի հրամկազմի մասնակցությամբ հրամանատարական հավաքներ, որոնք ուղեկցվել են ցուցադրական, գործնական, մեթոդական պարապմունքներով և դասախոսություններով: Continue reading

Ադրբեջանում մեկնարկել է ՌԾՈւ զորավարժություն

Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատարի ԺՊ, գնդապետ Հիջրան Ռուսթամզադեն պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին զեկուցում է զորավարժության մասին Օգոստոս 22, 2016 16:20 | RAZM.INFO - Այսօր՝ օգոստոսի 22-ին, Ադրբեջանի ռազմածովային, ռազմաօդային, հրետանային և հրթիռային ուժերի մասնակցությամբ՝  Ադրբեջանի ՌԾՈւ-ում մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն, որի հայտարարվող նպատակը Կասպից ծովում Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածնքների անվտանգության ապահովումն է:  Continue reading

Հայաստանում ՌԴ ռազմաբազայում մեկնարկել են կապավորների մեկամսյա վարժանքներ

Կապավորների հավաքներ Հայաստանի ՌԴ ռազմաբազայում Օգոստոս 22, 2016 15:07 | RAZM.INFO - Հայաստանում գտնվող ՌԴ ռազմաբազայում մեկնարկել են կապավորների մեկամսյա դաշտային հավաքներ, որոնցում ներգրավված են շուրջ 300 զինվորական և 50 միավոր ռազմական հատուկ տեխնիկա, այդ թվում՝ «Օռլան 10» և «Գռանատ» ԱԹՍ-ներ, որոնք օգտագործվել են որպես կապի միջանկյալ հաղորդման համալիրներ: Continue reading

ՌԴ ՌՕՈւ-ն դադարեցնում է Իրանի ավիաբազայի օգտագործումը. Իրանի ԱԳՆ

ՌԴ ՌՕՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները իրանի Համադան ռազմաբազայում Օգոստոս 22, 2016 15:01 | RAZM.INFO - ՌԴ ռազմաօդային ուժերը առայժմ դադարել են օգտագործել Իրանի «Համադան» ավիաբազան: Իրանի և Ռուսաստանի միջև որևէ հատուկ պայմանավորվածություն չի եղել բազայի օգտագործման շուրջ: Continue reading

Հալեպում Սիրիայի կառավարական ուժերը վերականգնում են իրենց դիրքերը

Սիրական «Ջեյշ ալ-Ֆաթհ» խմբավորման զինյալները Հալեպում. օգոստոս 2016 թ. Օգոստոս 22, 2016 14:03 | RAZM.INFO - Երեկ՝ օգոստոսի 21-ի գիշերը, Սիրիայի կառավարական բանակի և լիբանանյան Հիզբալլահի միացյալ ուժերին հաջողվել է Հալեպի հարավարևելյան մասում ճեղքել «Ջաբհաթ Ֆաթահ ալ-Շամ» («Ալ-Նուսրա») ահաբեկչական խմբավորման պաշտպանական գծերը և զինյալներից ազատագրել ռազմական ակադեմիայի մասնաշենքերի մեծ մասը: Continue reading

Սրտի կաթվածից Ադրբեջանի ԶՈւ մայոր է մահացել

Ադրբեջանի ԶՈւ բուժծառայության մայոր Սաֆարով Ասիմ Ահմադ օղլուն (Səfərov Asim Əhməd oğlu).մահացել է սրտի կաթվածից Օգոստոս 22, 2016 13:12 | RAZM.INFO - Երեկ՝ օգոստոսի 21-ին հայտնի է դարձել, որ նույն օրը սրտի կաթվածից մահացել է Ադրբեջանի ԶՈւ բուժծառայության մայոր Սաֆարով Ասիմ Ահմադ օղլուն (Səfərov Asim Əhməd oğlu): Continue reading

Վրաստանում կանխել են Հայաստան մտնող գազատարի պայթեցումը

Գազատար Օգոստոս 22, 2016 12:21 | RAZM.INFO - Այսօր՝ օգոստոսի 22-ին, Վրաստանի պետանվտանգության ծառայությունը հայտարարել է օգոստոսի 20-ին Թբիլիսիիից շուրջ 20 կմ հեռավորության վրա Ռուսաստան–Հայաստան գազատարի ահաբեկչական պայթեցման փորձի կանխման մասին, ձերբակալվել է 7 անձ: Continue reading

ՌԴ Կասպյան նավատորմիղն ավարտել է խոշոր զորավարժությունը

ՌԴ Կայսպյան նավատորմիղի վարժանքներ Օգոստոս 22, 2016 11:16 | RAZM.INFO - Այսօր՝ օգոստոսի 22-ին, ՌԴ Կասպյան նավատորմիղի երկու նավախմբերը ավարտել են Կասպից ծովում օգոստոսի 15-ից մեկնարկած վարժանքները և վերադարձել հիմնական տեղակայման բազաներ՝ Աստրախան և Մախաչկալա: Continue reading

Իրանը ներկայացրել է սեփական արտադրության զենիթահրթիռային համալիրը

Իրանում ցուցադրել են սեփական արտադրության «Բավար-373» ԶՀՀ-ն Օգոստոս 22, 2016 10:45 | RAZM.INFO - Երեկ՝ օգոստոսի 21-ին, Իրանում պաշտոնապես ներկայացրել են սեփական արտադրության «Բավար-373» նոր զենիթահրթիռային համալիրը (ԶՀՀ): «Բավար-373»-ը արերոդինամիկ թիրախները և բալիստիկ հրթիռները որսում է միջին և մեծ հեռավորության վրա: Continue reading