Daily Archives: Օգոստոս 18, 2016

«Ասպար արմսը» զենքի արտադրության-նորոգման արտոնագիր է ստացել

Հայկական «Ասպար Արմզ» ընկերության ASR-300C դիպուկահար հրացան Օգոստոս 18, 2016 22:27 | RAZM.INFO - Այսօր՝ օգոստոսի 18-ին, Հայաստանի կառավարությունն իր որոշումներից մեկով հայաստանյան «Ասպար արմս» ընկերությանը «Զենքի / քաղաքացիական զենքի և դրանց փամփուշտների արտադրություն, զենքի գեղարվեստական հարդարում և նորոգում / արտադրության» արտոնագիր է տվել՝ երեք տարով: Continue reading

Ադրբեջանում զինծառայողի մահվան գործով կալանավորվել է ԶՈւ ենթասպա

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Փերվիզ Փաշաօղլուն (Pərviz Paşaoğlu) Օգոստոս 18, 2016 19:25 | RAZM.INFO - Ադրրբեջանի Բեյլագանի զորամասերից մեկում հուլիսի 30-ին մահացած ԶՈւ  զինծառայող Փարվիզ Փաշաևի (Pərviz Paşayev) մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ ենթասպա Բայրամով Ռամին Ջահանգիր օղլուն (Bayramov Ramin Cahangir oğlu): Continue reading

Հալեպում բախումները շարունակվում են. ռուս-սիրիական օդուժը հարվածում է զինյալներին

Սիրիայի Հալեպ քաղաքը. Օգոստոս 2016 թ. Օգոստոս 18, 2016 18:41 | RAZM.INFO - Օգոստոսի 17-ին ԻՊ-ն սկսել է մեծամասշտաբ  գրոհ Հալեպի արևելյան հատվածում՝ Քուվեիրեսի ռազմական օդանավակայանից հյուսիսում թիրախավորելով սիրիական զորքերին:  Ուժայինները  հայտնում են ԻՊ 20-ից ավելի սպանվածի և յուրայիններից 18 զոհի մասին: Բացի այդ, Հալեպում շարունակվում են նաև կառավարական ուժերի այլ զինյալ խմբավորումների բախումները: Continue reading

Բիթլիսում զինվորական մեքենա է պայթեցվել, 6 ուժային սպանվել է

PKK-ի անդամները Բիթլիսում մեքենա են պայթեցրել Օգոստոս 18, 2016 17:46 | RAZM.INFO - Այսօր՝ օգոստոսի 18-ին «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները Թուրքիայի Բիթլիս նահանգում զինվորական մեքենա են պայթեցրել: Նախնական տվյալներով պայթյունի, ինչպես նաև մեկ այլ բախման արդյունքում սպանվել է 6 ուժային, որից 5-ը՝ ԶՈւ զինծառայող: Continue reading

Իրաքի բնակավայրերից մեկի ազատագրման ընթացքում 700 ԻՊ զինյալ է սպանվել

ԻՊ խմբավորման զինյալն Էր-Ռամադի քաղաքում Օգոստոս 18, 2016 16:15 | RAZM.INFO - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 700 զինյալ է ոչնչացվել Իրաքի Ռամադի քաղաքի հարավում գտնվող Խալիդիյա բնակատեղիի ազատագրման գործողության սկզբից մինչ օրս: Խալիդիյան Իրաքի կառավարակն ուժերը վերջնականապես ազատագրել են երկու շաբաթ առաջ, սակայն գործողությունը սկսել էին 2015-ի ամռանը: Continue reading

Ադրբեջանի ՊՆ-ն և ԱԳՆ-ն տարբեր տվյալներ են տալիս ԶՈւ մարտական կորուստների մասին

Ադրբեջանցի սպանված զինծառայողի հուղարկավորություն Օգոստոս 18, 2016 15:33 | RAZM.INFO - Razm.info-ն համադրել է Ադրբեջանի մարտական կորուստների մասին ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչի զեկույցները Ադրբեջանի պետական գերատեսչությունների հայտնած տվյալների հետ, ինչի արդյունքում պարզվել է, որ պետական տարբեր գերատեսչությունների տվյալները զգալիորեն տարբերվում են միմյանցից: Continue reading

Հայ-ռուսական միացյալ զորախմբի մեջ կարող է մտնել 4-րդ կորպուսը. RG

Հայ-ռուսական միացյալ զորախմբի զորավարժությունը «Ալագյազ» զորավարժարանում. սեպտեմբեր 2014 Օգոստոս 18, 2016 13:35 | RAZM.INFO - Օգոստոսի 16-ին Հայաստանում ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարների հանդիպումից հետո ռուսաստանյան «Ռոսիյսկայա գազետա» պաշտոնաթերթը տեղեկություն հրապարակեց, որ, ամենայն հավանակությամբ, ՀՀ ԶՈւ 4-րդ ԲԿ-ն և ռուսաստանյան 102-րդ ռազմաբազան կմտնեն Հայ-ռուսական միացյալ զորախմբի մեջ: Continue reading

[Թարմացված] Թուրքիայում ահաբեկչությունների հետևանքով 6 սպանված, շուրջ 370 վիրավոր

Ահաբեկչական պայթյուն Վանի ոստիկանական բաժանմունքներից մեկի մոտ Օգոստոս 18, 2016 11:36 | RAZM.INFO - Օգոստոսի 18-ի լույս գիշերը և առավոտյան, նախնական տվյալներով «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK) պայթուցիկով բեռնված մեքենաներ է պայթեցրել Վանի և Էլյազիգի (Խարբերդ) ոստիկանական բաժանմունքների դիմաց, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, սպանվել է առնվազն 6, վիրավորվել՝ 153 մարդ, որոնց թվում նաև տասնյակ ոստիկաններ:  Continue reading

Շարունակվում են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի վարժանքները

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժությունից Օգոստոս 18, 2016 11:07 | RAZM.INFO - Օգոստոսի 16-ից Ռուսաստանում ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ շարունակվող վարժանքները մարտական պայմաններին հնարավորինս մոտեցնելու նպատակով երեկ՝ օգոստոսի 17-ին, ՌԴ ԶՈւ մասնագետները ավելի քան 20 ուսումնական ականապատ դաշտ են ստեղծել:  Continue reading

ՀՀ ՊՆ-ում քննարկել են խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությունը

ՀՀ ՊՆ-ում քննարկել են խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությունը Օգոստոս 18, 2016 10:28 | RAZM.INFO - Օգոստոսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ-ի «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» (GPOI) ծրագրի ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության համակարգող Անն Շտիգլիցին և ԱՄՆՊՆ ռազմաքաղաքական համագործակցության կենտրոնի խաղաղապահ ծրագրերի պատասխանատու Թիմոթի Բրնին: Continue reading