Daily Archives: Օգոստոս 15, 2016

Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ մահացած զինծառայողի մասին․ Razm.info

Շահսուվարով Էմրահ Մուսա օղլուն (Şahsuvarov Əmrah Musa oğlu) Օգոստոս 15, 2016 20:59 | RAZM.INFO - Օգոստոսի 11-12-ին Ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում Razm.info-ն պարզել է Նախիջևանի զորամասերից մեկում, նախնական տվյալներով դիզելային վառելիքի բաքի մեջ ընկելու հետևանքով մահացած մեկ զինծառայողի՝ Շահսուվարով Էմրահ Մուսա օղլուի (Şahsuvarov Əmrah Musa oğlu) մասին։ Continue reading

Երևանում են ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի մասնակիցները

ԱՊՀ մասնակից երկրների պաշտպանության նախարարները Օգոստոս 15, 2016 19:27 | RAZM.INFO - ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի պաշտպանության նախարարները, Ղրղզստանի ԶՈւ ԳՇ պետը, Տաջիկստանի պաշտպանության նախարարի տեղակալը:  Continue reading

Սիրիայի կառավարական ուժերը հետ են մղել զինյալների հարձակումները Հալեպում

Դրությունը Հալեպում 2016-ի օգոստոսի 6-ի դրությամբ Օգոստոս 15, 2016 17:59 | RAZM.INFO - Երեկ և այսօր՝ օգոստոսի 15-ին Հալեպում կառավարական ուժերի և զինյալների միջև շարունակվող բախումներում Ասադին հավատարիմ ուժերը կարողացել են հետ մղել զինյալների հարձակումները Հալեպի հարավ-արևմտյան և հյուսիս-արևմտյան շրջաններում: Continue reading

ՌԴ հեռահար ռմբակոծիչները ավիահարվածներ են հասցրել Դեր Զորում ԻՊ դիրքերին

Սիրիայի Դեյր Զոր քաղաքը 2016 թ. մարտի դրությամբ Օգոստոս 15, 2016 16:23 | RAZM.INFO - Օգոստոսի 14-ին Ռուսաստանի ԶՈւ 6 միավոր հեռահար Տու-22Մ3 ռմբակոծիչներ հարվածել են Սիրիայի Դեր Զոր քաղաքի հարավ-արևմտյան, արևելյան և հյուսիս-արևելյան շրջաններում «Իսլամական պետության» օբյեկտներին և վերադարձել են  Ռուսաստան՝ մշտական տեղակայման ավիաբազա: Continue reading

Բանակային միջազգային խաղերում լավագույն հետախույզը ՀՀ ԶՈւ վաշտի հրամանատարն է

«Զորային հետախուզության գերազանցիկները» մրցույթից Օգոստոս 15, 2016 14:56 | RAZM.INFO - Օգոստոսի 13-ին Ռուսաստանում կայացել է «Բանակային միջազգային խաղերի» փակման արարողությունը, որն ուղեկցվել է լավագույն անձնակազմերի և զինծառայողների պարգևատրմամբ: Խաղերի շրջանակներում լավագույն հետախույզ ճանաչվել է ՀՀ ԶՈւ վաշտի հրամանատարը:  Continue reading

[Թարմացված] Զինվորականներ տեղափոխող մեքենայի վթարի հետևանքով 17 զինծառայող հոսպիտալիզացվել է

Սևան–Երևան ավտոճանապարհին վթարի է ենթարկվել ՀՀ ԶՈւ զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենա. Լուսանկարը՝ Shamshyan.com-ի Օգոստոս 15, 2016 14:24 | RAZM.INFO - Այսօր՝ օգոստոսի 15-ի առավոտյան Երևան–Սևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի մոտ, կողաշրջվել է պաշտպանության նախարարությանը պատկանող «Սադկո» ավտոմեքենան, նախնական տվյալներով 8 զինծառայող տեղափոխվել են Մուրացանի զինվորական հոսպիտալ: Continue reading

ՌԴ Կասպյան նավատորմիղը վարժանքներ է սկսել Կասպից ծովում

ՌԴ ՌԾՈւ-ի «Դաղստան» հրթիռային նավը Սև ծովում Օգոստոս 15, 2016 13:40 | RAZM.INFO - Այսօր՝ օգոստոսի 15-ին, ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղը, հրթիռային, հրետանային և փոքր հրթիռային նավերի մասնակցությամբ, ստուգարքային վարժանքներ է սկսել, որին ներգրավված է նաև հարավային ռազմական շրջանի ավիացիան:  Continue reading

Ձերբակալվել է Մուշի նահանգային ժանդարմերիայի հրամանատարը

Ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով ձերբակալվել է Մուշի նահանգային ժանդարմերիայի հրամանատարը. (արխիվ) Օգոստոս 15, 2016 12:48 | RAZM.INFO - Թուրքիայում հուլիսի 15-16-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով երեկ՝ օգոստոսի 14-ին ձերբակալվել է Մուշ նահանգի ժանդարմերիայի հրամանատար, գնդապետ Օսման Նուրի Չեվիքը (Osman Nuri Çevik): Continue reading

ՌԴ պաշտպանության նախարարն Ադրբեջանում է

ՌԴ պաշտպանության նախարարի հանդիպումը Իլհամ Ալիևի հետ. լուսանկարը՝ ՌԴ ՊՆ կայքի Օգոստոս 15, 2016 12:02 | RAZM.INFO - Երեկ՝ օգոստոսի 14-ին, ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան, որտեղ հանդիպել է երկրի նախագահ Իլհամ Ալիևին: Այցն ավարտվելու է այսօր՝ օգոստոսի 15-ին: Continue reading

Թուրքական օդուժը ռմբակոծել է PKK-ի դիրքերը Թուրքիայի տարածքում

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ Օգոստոս 15, 2016 11:32 | RAZM.INFO - Օգոստոսի 14-ին Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերը ռմբակոծել են երկրի հարավարևելյան Հաքքարի նահանգի՝ Իրաքին և իրանին սահմանակից Շեմդինլի գավառում «քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերը: Continue reading