Daily Archives: Օգոստոս 12, 2016

Ադրբեջանական բանակը կորուստ ունի․ ՊՆ-ն լռում է

Ադրբեջանցի սպանված զինծառայողի հուղարկավորություն Օգոստոս 12, 2016 21:10 | RAZM.INFO - Այսօր՝ օգոստոսի 12-ին,  նախնական տեղեկություններով, ինքնասպան է եղել Ադրբեջանի ԶՈւ Թարթառի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, Աղաև Հաֆիզ Ասիֆ օղլուն (Ağayev Hafiz Asif oğlu): Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զինծառայողի մահվան մասին որևէ տվյալ չի հայտնել: Continue reading

Ղազախստանում կառուցվում է առաջին ռազմական նավահանգիստը

Ղազախստանում ավարտվում են առաջին ռազմական նավահանգստի կուռուցման աշխատանքները Օգոստոս 12, 2016 17:36 | RAZM.INFO - Ղազախստանում ավարտին են մոտենում երկրի ԶՈւ ռազմածովային ուժերի համար առաջին ռազմական նավահանգստի կառուցման աշխատանքները: Կասպից ծովի ափին՝ Ակտաու քաղաքի առևտրային նավահանգստի տարածքում տեղակայված նավահանգիստը նախատեսվում է շահագործման հանձնել 2016-ի հոկտեմբերին:  Continue reading

Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները Անկարայից և Ստամբուլից դուրս կտեղակայվեն

Անկարա մտած տանկերը հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ Օգոստոս 12, 2016 15:59 | RAZM.INFO - Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո Ստամբուլում և մայրաքաղաք Անկարայում տեղակայված զինվորական ստորաբաժանումները տեղափոխվելու են քաղաքներից դուրս: Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին,  «Հաբերթուրք» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը: Continue reading

Ռուսաստանում հայտնաբերվել է «ԻՊ ուղեցույց» անունով խոշոր ինտերնետ-համայնք

ԻՊ-ն գաղափարներ է տարածում համացանցով Օգոստոս 12, 2016 15:17 | RAZM.INFO - ՌԴ անվտանգության դաշնային ուժերը, համագործակցելով ՆԳՆ հետ, հայտաբերել և չեզոքացրել են «Իսլամական պետության ուղեցույց» (Rohnamo ba sui davlati Islomi) միջազգային ինտերնետ-համայնքը, որը քարոզել է ԻՊ-ի գաղափարները և խմբավորման համար գումար հավաքել: Continue reading

Ուկրաինայի ԶՈւ-ն Ղրիմի և Դոնբասի սահմանին մարտական պատրաստության է բերվում

Խորհրդակցություն ԱԳՆ և ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ Օգոստոս 12, 2016 14:20 | RAZM.INFO - Երեկ՝ օգոստոսի 11-ին, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն խորհրդակցություն է անցկացրել երկրի ԱԳՆ և  ուժային գերատեսչությունների  ղեկավարների հետ՝ հրահանգելով Դոնբասի և Ղրիմի ստորաբաժանումները բերել ուժեղացված մարտական պատրաստության աստիճանի: Continue reading

Կալանավորվել է Հռոմում Թուրքիայի դեսպանության ռազմական կցորդը

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին Օգոստոս 12, 2016 13:19 | RAZM.INFO - Օգոստոսի 11-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով ձերբակալված Թուրքիայի՝ Հռոմի դեսպանության ռազմական կցորդ, շտաբային գնդապետ Մեհմեթ Դեմիրաղի (Mehmet Demirağ) նկատմամբ կալանավորելու որոշում է ընդունվել:  Continue reading

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են ՀՀ զինված ուժերի 2016 թվականի պատրաստության պլանի համաձայն անցկացված հավաքի արդյունքները: Օգոստոս 12, 2016 12:35 | RAZM.INFO - Օգոստոսի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետեր:  Continue reading

«Իսլամական պետությունը» սպառնացել է Իրանի կառավարությանը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններ Օգոստոս 12, 2016 11:51 | RAZM.INFO - Օգոստոսի 10-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հանդես է եկել հայտարարությամբ, որում Իրանում ոչնչացված և վիրավորված ահաբեկիչներին անվանել է «Սունի երիտասարդություն» և սպառնացել է Իրանի կառավարությանը: Continue reading

ՀՀ ՊՆ-ում ընդունել են Հայաստանում Ղազախստանի նորանշանակ դեսպանին

Սեյրան Օհանյանը ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի նորանշանակ դեսպանին: Օգոստոս 12, 2016 9:59 | RAZM.INFO - Օգոստոսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Continue reading