Daily Archives: Օգոստոս 9, 2016

Իսրայելը կազմավորում է արագ և շարժունակ հրետանային միավորներ

Օգոստոս 9, 2016 18:23 | RAZM.INFO - Իսրայելը ստեղծել է նոր հրետանային բրիգադ, որը համալրված է կարճ տարածությունների վրա հակառակորդի թիրախները «ցամաք-ցամաք» տիպի կառավարվող հրթիռներով խոցելու ունակ կայանքերով: Բրիգադի ստեղծումը Իսրայելի հրետանային ստորաբաժանումների նոր մարտավարական հայեցակարգի կիրառման առաջին քայլն է:  Continue reading

102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները սկսել են մեկամսյա ՌԷՊ վարժանքներ

Հայաստանում ՌԴ ԶՈւ 102--րդ ռազմաբազայի «Ինֆաունա» ՌԷՊ կայանը Օգոստոս 9, 2016 15:42 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների ավելի քան 100 զինծառայողներ բարձրլեռնային «Կամխուդ» զորավարժարանում մեկամսյա գործնական պարապմունքներ կանցկացնեն, որի ընթացքում կփորձարկեն նաև «Ինֆաունա» ՌԷՊ համակարգը: Continue reading

Հայ տանկիստները ավարտել են իրենց ելույթը «Տանկային բիաթլոնի» երկրորդ փուլում

«Տանկային Բիաթլոն-2016» մրցույթի երկրորդ փուլում Հայաստանի տանկը Օգոստոս 9, 2016 15:11 | RAZM.INFO - Այսօր՝ օգոստոսի 9-ին, ՀՀ ԶՈւ տանկիստները ավարտեցին իրենց ելույթը Տանկային բիաթլոնի երկրորդ՝ «Էստաֆետա» փուլում:  Հայաստանի հավաքականը էստաֆետային մրցավազքը ավարտեց երկրորդ ադյունքով՝ զիջելով միայն Չինաստանի տանկիստներին: Continue reading

Մահափորձ Իրաքի պաշտպանության նախարարի դեմ

Իրաքի պաշտպանության նախարար Խալիդ ալ-Ուբեյդին Օգոստոս 9, 2016 14:54 | RAZM.INFO - Երեկ՝ օգոստոսի 8-ին, մահափորձ է իրականացվել Իրաքի պաշտպանության նախարար Խալիդ ալ-Ուբեյդիի դեմ, սակայն վերջինս չի տուժել: Այս մասին հայտնում է Իրաքի ՊՆ կայքը: Continue reading

ՌԴ Կասպյան նավատորմիղը զորավարժություն է անցկացնելու Կասպից ծովում

Դաղստան հրթիռային ռազմանավը Օգոստոս 9, 2016 14:49 | RAZM.INFO - Օգոստոսի 15–20-ը Ռուսաստանի Կասպյան նավատորմիղի նավերը հրթիռահրետանային ուժերի ներգրավմամբ կրակային զորավարժություն են անցկացնելու Կասպից ծովի հարավարևմտյան շրջանում: Այս մասին հայտնում է ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Continue reading

Ադրբեջանում կկառուցվեն ինքնաթիռների հավաքման և ուղղաթիռների արդիականացման կենտրոններ

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը. Բաքու, 3 մարտի 2016թ. Օգոստոս 9, 2016 14:38 | RAZM.INFO - Օգոստոսի 8-ին Բաքվում Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի նախագահների հանդիպումից հետո ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտնել է, որ Ադրբեջանում կգործեն ինքնաթիռների հավաքման գործարան և ուղղաթիռների արդիականացման կենտրոն:  Continue reading

Տանկային բիաթլոնի առաջին փուլի արդյունքները. աղյուսակ

ՀՀ ԶՈւ տանկիստների 3-րդ անձնակազմը «Տանկային բիաթլոն - 2016» մրցույթում Օգոստոս 9, 2016 11:25 | RAZM.INFO - Տանկային բիաթլոնի առաջին փուլում՝ անհատական մրցույթում, երեք անձնակազմերի արդյունքների հանրագումարով Հայաստանը գրավել է 6-րդ տեղը և դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ այսօր՝ օգոստոսի 9-ին, մրցում է Ագոլայի, Ղրղզստանի և Չինաստանի հավաքականների հետ: Continue reading

ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2016» զորավարժությանը մասնակցելու է ավելի քան 6000 զինծառայող

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի դեսանտավորում «Փոխգործակցություն-2015» զորավարժության ակտիվ փուլում Օգոստոս 9, 2016 10:41 | RAZM.INFO - Օգոստոսի 13-ին Ռուսաստանի Պսկովի և Լենինգրադյան շրջանների 3 հատուկ մասնագիտացված զորավարժարաններում կմեկնարկի ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժությունը, որին ներգրավված են 6000 զինծառայող և 1000 տեխնիկա:  Continue reading