Daily Archives: Օգոստոս 3, 2016

ՀՀ ՊՆ-ում ստուգել են մարտական խնդիրների իրականացման հնարավորությունները

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են ՀՀ զինված ուժերի 2016 թվականի պատրաստության պլանի համաձայն անցկացված հավաքի արդյունքները: Օգոստոս 3, 2016 18:40 | RAZM.INFO - Օգոստոսի 3-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ և ԶՈւ ԳՇ պետի ղեկավարությամբ անցկացված մարզումներում վերստուգվել են ՀՀ ԶՈւ առջև դրված մարտական խնդիրների իրականացման հնարավորությունները:  Continue reading

Ռուսաստանը Ղազախստանին կտրամադրի Ս-300 ԶՀՀ-ների 170 հրթիռ

Ռուսական Ս-300 զենիթահրթիռային համակարգեր Օգոստոս 3, 2016 18:11 | RAZM.INFO - Օգոստոսի 2-ին ՌԴ և Ղազախստանի պաշտպանության նախարարներ  Սերգեյ Շոյգուն և Իմանգալի Տասմագամբետովը բանակցել են Ղազախստանին Ս-300 ՀՕՊ համակարգի համար նախատեսված 170 զենիթային հրթիռներ փոխանցելու շուրջ: Continue reading

ԱՄՆ ՌՕՈւ F-35A կործանիչների առաջին միավորումը պատրաստ է մարտական գործողությունների

ԱՄՆ ՌՕՈւ F-35A կործանիչ-ռմբակոծիչները պատրաստվում են մեկնել մշտական տեղակայման ավիաբազա Օգոստոս 3, 2016 16:44 | RAZM.INFO - Օգոստոսի 2-ին ԱՄՆ ՌՕՈւ մարտական ավիացիայի հրամանատար, գեներալ Հերբերթ Կարլայսը հայտարարել է, որ F-35A «Lightning II» կործանիչ-ռմբակոծիչներից բաղկացած առաջին էսկադրիլիան բերվել է օպերատիվ պատրաստության նախնական մակարդակի և պատրաստ է գործողություններ իրականացնել: Continue reading

Թուրքիայի հետախուզական կազմակերպությունը և ԳՇ-ն պատասխանատու կլինեն նախագահին

Անկարա մտած տանկերը հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ Օգոստոս 3, 2016 16:26 | RAZM.INFO - Հուլիսի 31-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ամենայն հանավականությամբ ազգային հետախուզական կազմակերպությունը և ԶՈւ գլխավոր շտաբը գործողությունների համար պատասխանատու կլինեն նախագահին: Continue reading

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ

ԵԱՀԿ մշտադիտարկում Օգոստոս 3, 2016 14:37 | RAZM.INFO - Օգոստոսի 3-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ` Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում: Continue reading

Սիրիական զորքերը պահպանել են վերահսկողությունը Դեր Զորում

Սիրիայի տարածքների վերահսկողությունը 2016թ. մարտի 23 դրությամբ Օգոստոս 3, 2016 14:18 | RAZM.INFO - Օգոստոսի 2-ին Սիրիայի կառավարական ուժերը կարողացել են հետ մղել երկրի կենտրոնարևելյան շրջանում ռազմավարական կարևոր դիրք զբաղեցնող Դեյր Էզ-Զոր քաղաքի վրա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակումը: Continue reading

Թուրքիայի ԶՈւ 9 գեներալ և 311 զինվորական դասալիք են համարվում

Թուրքիայի ԶՈւ դասալիք փոխծովակալները. Նկարը՝ թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության Օգոստոս 3, 2016 11:59 | RAZM.INFO - Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ ռազմական հեղաշրջման փորձին մասնակցած 9 գեներալ և ծովակալ, ինչպես նաև 311 այլ զինծառայող հաջողացրել են թաքնվել: Continue reading

Թուրքիայում վերացնելու են նաև զինվորական դատարանների համակարգը

Անկարա մտած տանկերը հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ Օգոստոս 3, 2016 11:33 | RAZM.INFO - Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպմանը հայտնել է, որ զինվորական դատարանները և դատախազությունները նույնպես փակելու են: Continue reading

Ականի պայթյունից ՊԲ զինծառայող է զոհվել

Օգոստոս 3, 2016 10:22 | RAZM.INFO - Օգոստոսի 2-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականի պայթյունից մահացել է 1996թ. ծնված զինծառայող Գևորգ Արթուրի Հարությունյանը: Continue reading