Daily Archives: Հուլիս 22, 2016

Թուրքիայում կալանավորված գեներալների թիվը հասել է 119-ի

Ռազմական հեղաշրջման փորձի համար ձերբակալված թուրք գեներալներ Հուլիս 22, 2016 20:48 | RAZM.INFO - Հուլիսի 15-16-ին ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու, այն ղեկավարելու մեղադրանքով հուլիսի 22-ի դրությամբ կալանավորվել է Թուրքիայի ԶՈւ 119 գեներալ և ծովակալ: Մինչ այս բերման էին ենթարկվել 125-ը, որոնցից 4-ը ազատ են արձակվել, 2-ն անցնում են նախաքննությամբ: Continue reading

ՀՀ ՊՆ ՌՈւՀ-երի շրջանավարտներն իրենց զորամասերն ընտրել են վիճակահանությամբ

ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը վիճակահանությունից հետո շնորհավորում է ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուի շրջանավարտներից մեկին Հուլիս 22, 2016 18:20 | RAZM.INFO - Հուլիսի 20-ին և 22-ին Հայաստանի ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի և ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի շրջանավարտները վիճակահանությամբ ընտրել են իրենց ծառայության զորամասերը: Continue reading

Նորակոչիկները հոգեբանական հարցաշար են լրացնում զորակոչվելուց առաջ

Հոգեբանական թեստի անցկացման ընթացքը Հուլիս 22, 2016 18:01 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարարության, «Օգնություն և իրավունք» հասարակական կազմակերպության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի զինվորական կոմիսարիատում զորակոչիկները լրացրել են «Անձնային հարցարան» հոգեբանական հարցաշարը: Continue reading

ՌԴ զինուժը Սիրիայում հարվածել է ԱՄՆ զինծառայողների բազային. թեման փակված է. Ինտերֆակս

Ռուսաստանի ավիահարվածները Սիրիայում այն բազաներին, որտեղ տեղակայված են եղել բրիտանացի և ամերիկացի զինծառայողներ (հունիս 2016) Հուլիս 22, 2016 17:26 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի՝ Սիրիայում տեղակայված զորախումբը 2016-ի հունիսին ավիահարվածներ է հասցրել Սիրիայում տեղակայված օբյեկտներից մեկին, որը, ինչպես պարզվել է ավելի ուշ, օգտագործում էին ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի զինվորականները: Այս մասին տեղեկությունը հաստատել է ռուսաստանյան «Ինտերֆակս» գործակալության աղբյուրը: Continue reading

Սիրիայում ռուսաստանյան զորախումբը նոր հրամանատար ունի. Կոմերսանտ

Սիրիայում ռուսաստանյան զորախմբի նորանշանակ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ժուրավլևը Հուլիս 22, 2016 15:46 | RAZM.INFO - Սիրիայում ռուսաստանյան զորախմբի հրամանատարի պաշտոնում է հաստատվել ՌԴ հարավային ռազմական շրջանի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ժուրավլևը: Մինչ այս նա նշանակված էր ժամանակավոր պաշտոնակար:  Continue reading

Իրանի պաշտպանության նախարարը հաստատել է Ս-300 հրթիռների առաջին խմբաքանակի ստացումը

Ս-300ՊՄՈւ-2 համակարգի՝ Իրանին մատակարարված առաջին հրթիռները Հուլիս 22, 2016 14:37 | RAZM.INFO - Հուլիսի 20-ին Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը երկրի խորհրդարանում հայտարարել  է , որ Իրանը արդեն ստացել է  Ս-300 համակարգերի հրթիռների առաջին խմբաքանակը: Հայտնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը: Continue reading

ԱՄՆ Սենատի ԶՈւ կոմիտեի պատվիրակությանն ընդունել է ՀՀ ՊՆ տեղակալ Դավիթ Տոնոյանը

ԱՄՆ Սենատի ԶՈւ կոմիտեի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ Հուլիս 22, 2016 13:45 | RAZM.INFO - ՀՀ-ում գտնվող ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի աշխատակազմի պատվիրակությունը հուլիսի 21-ին այցելել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուս և հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և բանակային կորպուսի հրամանատարության հետ: Continue reading

ՊՆ խոսնակ․ Մովսեսի ուղղությամբ կրակոցները եղել են անկանոն, հայկական զինուժը չի պատասխանել

Տավուշի մարզի սահմանապահ դիրք Հուլիս 22, 2016 12:04 | RAZM.INFO - Նախօրեին Ադրբեջանի զինուժը կրակել է Տավուշի Մովսես գյուղի ուղղությամբ, հայկական կողմից տուժողներ չեն եղել։ Հայկական զինուժը պատասխան կրակ չի բացել, քանի որ թշնամու կրակողները եղել են անկանոն։ Continue reading