Daily Archives: Հուլիս 18, 2016

ՊԲ-ում մեկնարկել է բազմաստիճան շտաբային զորավարժություն

ՊԲ զորամասի գործող և պահեստազորային սպաները՝ զորահավաքային հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ Հուլիս 18, 2016 21:15 | RAZM.INFO - Հուլիսի 18-ին Պաշտպանության բանակում մեկնարկել է բազմաստիճան շտաբային զորավարժություն, որին մասնակցում են ՊԲ վարչությունը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամանատարական կազմը, շտաբները, ղեկավարման և ապահովման մարմինները: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը: Continue reading

Կիսամյակը մեկ ՀՀ նախագահին կզեկուցեն ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող միջոցառումների մասին

Հուլիս 18, 2016 19:52 | RAZM.INFO - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ այսօր՝ հուլիսի 18-ին հրապարակված կարգադրության համաձայն՝ Հայաստանում կստեղծվի ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողով Continue reading

Airbus-ի հետ համատեղ Թուրքիայում կստեղծվի ինքնաթիռների սպասարկման կենտրոն

Թուրքիայի ԶՈւ CN-235 ինքնաթիռ Հուլիս 18, 2016 18:36 | RAZM.INFO - Եվրոպական Airbus ընկերությունը և Թուրքիայի իշխանությունները ստորագրել են համաձայնագիր, որով երկրի Կայսերի նահանգում կստեղծվի CN-235 ինքնաթիռների սպասարկման կենտրոն: Այս մասին հուլիսի 14-ին հայտնում է Airbus ընկերության կայքը: Continue reading

Թուրքիայի ՆԳՆ-ն հեռացրել է շուրջ 9 հազար աշխատակցի

Անկարա մտած տանկերը հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ Հուլիս 18, 2016 18:14 | RAZM.INFO - Հուլիսի 15-16-ի ռազամական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հեռացրել է 8777 աշխատակցի, այդ թվում՝ անվտանգության տնօրինության 7899, ժանդարմերիայի՝ 614, առափնյա անվտանգության՝ 18 աշխատակից, ներառյալ՝ հրամանատարության պետը: Continue reading

Իրանը ստացել է Ս-300 համակարգերի հրթիռների առաջին խմբաքանակը

Ս-300ՊՄՈւ-2 համակարգի՝ Իրանին մատակարարված առաջին հրթիռները Հուլիս 18, 2016 16:31 | RAZM.INFO - Ռուսաստանը Իրանին է մատակարարել  Ս-300ՊՄՈւ-2 զենիթահրթիռային համակարգերի հրթիռների առաջին խմբաքանակը: Այս մասին հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը: Continue reading

Սև ծովում մեկնարկել է Sea Breeze-2016 զորավարժությունը

Sea Breeze-2014 զորավարժություն Նկարը՝ ՆԱՏՕ-ի կայքից Հուլիս 18, 2016 15:57 | RAZM.INFO - Հուլիսի 18-ին Սև ծովում մեկնարկել է ԱՄՆ ԶՈւ եվրոպական հրամանատարության և ուկրաինական նավատորմերի Sea Breeze-2016 համատեղ միջազգային զորավարժությունը, որը շարունակվելու է մինչև հուլիսի 30-ը: Continue reading

Թուրքիայի ԶՈւ գեներալակազմի 1/3-ը կալանավորվել է հեղաշրջման փորձի համար

Թուրքական բանակի զինծառայողների հանդերձանքը Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո (արխիվ) Հուլիս 18, 2016 14:03 | RAZM.INFO - Թուրքիայում հուլիսի 15-16-ին ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու և այն ղեկավարելու մեղադրանքով հուլիսի 18-ի դրությամբ կալանավորվել է 103 գեներալ և ծովակալ, այդ թվում՝ ԶՈւ ցամաքային զորքերի 2-րդ բանակի հրամանատարը, ՌՕՈւ նախկին հրամանատարը: Նախորդ ամսվա տվյալներով Թուրքիայի ԶՈւ գեներալների և ծովակալների թիվը 358 էրContinue reading