Daily Archives: Հուլիս 15, 2016

ՀՀ ՊՆ-ն ամփոփում է 2016թ. առաջին կիսամյակը

2016-ի առաջին կիսամյակաի աշխատանքների կատարողականին նվիրված խորհրդակցություն ՀՀ ՊՆ-ում Հուլիս 15, 2016 21:22 | RAZM.INFO - Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է բանակային զորամիավորումների, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ, Արցախի ՊԲ ստորաբաժանումների կողմից 2016 թ. առաջին կիսամյակի ընթացում իրականացված աշխատանքների կատարողականին նվիրված երկօրյա խորհրդակցությունը: Continue reading

Հայաստանում ՌԴ ռազմաբազան ավարտել է «Ալագյազում» անցկացված վարժանքները

102-րդ ռազմաբազայի ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանը զորավարժության ժամանակ Հուլիս 15, 2016 18:36 | RAZM.INFO - Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազան ավարտել է բարձրլեռնային զորավարժարանում ավելի քան 2500 զինծառայողի, 500 միավոր տեխնիկայի, ՀՕՊ և ՌՕՈւ ուժերի մասնակցությամբ մարտական հրաձգությամբ տակտիկական զորավարժությունը: Continue reading

Հայաստանը 2 վաշտի համար ևս ամերիկյան հատուկ ուսումնական բաճկոններ կգնի

ՀՀ ԶՈւ խաղաղապահների զորավարժության ժամանակ զինծառայողների ավտոմատներին ամրացված հատուկ լազերային սարքը և զրահաբաժկոնների հատուկ ընդունիչները թույլ են տալիս գրանցել կրակոցի ուղղությունը և խոցումը Հուլիս 15, 2016 17:28 | RAZM.INFO - Հուլիսի 11-ից ՀՀ ԶՈւ «Զառ» զորավարժարանում մեկնարկել է ամերիկյան մասնագետների կողմից անցկացվող՝ «Թիրախների խոցման և հրաձգության լազերային վարժասարքերի սարքավորումների շահագործման և վերանորոգման» երկշաբաթյա դասընթացը: Continue reading

ՀՀ ԶՈւ խաղաղապահները ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման դասընթացներ են անցնում

ՀՀ ԶՈւ խաղաղապահ ինժեներական գումարտակում մեկնարկել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման դասընթացներից Հուլիս 15, 2016 17:07 | RAZM.INFO - Հուլիսի 11-ից ՀՀ ԶՈւ խաղաղապահ ինժեներական գումարտակում մեկնարկել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման (C-IED) երեքշաբաթյա դասընթացները, որոնք անցկացնում են Եվրոպայում ԱՄՆ-ի ՑԶ ինքնաշեն պայթուցիկ սարքերի դեմ պայքարի ուսումնական կենտրոնի հրահանգիչները: Continue reading

Ռուսաստանի հարավում անցկացվել է ՀՕՊ զորավարժություն

«Պանցիր Ս-1» զենիթահրթիռային հրանոթային համալիր Հուլիս 15, 2016 14:26 | RAZM.INFO - Ռուսաստանի հարավային՝ մերձկովկասյան տարածքում անցկացվել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի ՀՕՊ ստորաբաժանումների զորավարժություն, որին մասնակցել է ավելի քան 500 զինծառայող, ներգրավված է եղել շուրջ 100 միավոր տեխնիկա: Continue reading

Հորադիզի ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի

ԵԱՀԿ դիտարկում Հուլիս 15, 2016 12:18 | RAZM.INFO - Հուլիսի 15-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ՝ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: Continue reading

ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում անցկացվում են հրամանատարական հավաքներ

Սպայական հավաք-դասընթաց ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում Հուլիս 15, 2016 12:03 | RAZM.INFO - Հուլիսի 12-ից ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման շտաբում մեկնարկել են ենթակա զորամասերի գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվող հրամանատարական հավաքներ: Continue reading

Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ ավագ լեյնտենանտ

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող, ավագ լեյտենանտ Մամմադով Թողրուլ Սայյադ օղլուն (Məmmədov Toğrul Səyyad oğlu) Հուլիս 15, 2016 10:07 | RAZM.INFO - Հուլիսի 14-ի երեկոյան Աղդամի (Ակնա) շրջանում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, ավագ լեյտենանտ Մամմադով Թողրուլ Սայյադ օղլուն (Məmmədov Toğrul Səyyad oğlu): Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում: Continue reading

Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումը առաջխաղացման փորձ է արել․ ՊԲ-ն կանխել է

ՀՀ ԶՈւ զինծառայողը նախիջևանյան նոր դիրքում Հուլիս 15, 2016 9:55 | RAZM.INFO - Հուլիսի 14-ին` ժամը 22:45-ի սահմաններում, Արցախի շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ դիտարկվել է հակառակորդի մի խումբ զինծառայողների առաջխաղացման փորձ: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը։ Continue reading