Monthly Archives: Հուլիս 2016

Թուրքիայում մոտ 7000 ոստիկան շրջափակել են «Ինջիրլիք» ռազմաբազան

Թուրքիայում ոստիկանները շրջափակել են «Ինջիրլիք» ռազմաբազան: Հուլիս 31, 2016 19:50 | RAZM.INFO - Հուլիսի 31-ի գիշերը Թուրքիայի ոստիկանությունը շրջափակել է երկրի հարավ-արևմուտքում՝ Ադանա քաղաքի մոտակայքում տեղակայված «Ինջիրլիք» ռազմաբազան: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը:  Continue reading

Հուլիսի 31-ին թշնամու կրակոցից վիրավորվել է ՊԲ զինծառայող

Հուլիս 31, 2016 17:28 | RAZM.INFO - Հուլիսի 31-ին` ժամը 00:40-ի սահմաններում, թշնամու կրակոցից ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում վիրավորվել է զինծառայող, 1997-ին ծնված Հովհաննես Գերասիմի Գասպարյանը:  Continue reading

Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 24–30 հուլիսի, 2016

Ադրբեջանում զինամթերքի արտադրության գործարանի պայթյունը • Հակաահաբեկչական զորավարժություն Ռուսաստանում՝ զինված ուժերի և նորաստեղծ ազգային գվարդիայի մասնակցությամբ • Բաղդադից 80 կմ Էլ-Խալեսի հսկիչ-անցագրային կետում ահաբեկիչների պայթեցրած մեքենան • Վրաստանի պաշտպանության արդեն նախկին նախարար Թինա Խիդաշելին Հուլիս 30, 2016 14:53 | RAZM.INFO - Ադրբեջանի զենքի գործարանում պայթյունից մահացել է 2 աշխատակից • Վրաստանի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել • Թուրքիայի ժանդարմերիան անցնելու է ՆԳՆ վերահսկողության ներքո • Չստացված հեղաշրջումից հետո Թուրքիայում վերադասավորում են ուժային կառույցները Continue reading

Ռազմաշաբաթ. Հայաստան. 24–30 հուլիսի, 2016

ՀՀ ՊՆ ՌՈւՀ-երի շրջանավարտների հանդիսավոր երթը • ՀՀ ԶՈւ օդաչուները ուսումնամարզական թռիչքները ՅաԿ-52 ինքնաթիռներով • ՀՀ ՊՆ-ում ամփոփում են առաջին կիսամյակի արդյունքները • Հայկական զինուժի տանկային անձնակազմը խոցում է թիրախը Տանկային բիաթլոն-2015 մրցույթի ժամանակ Հուլիս 30, 2016 13:50 | RAZM.INFO - Թշնամու կրակոցներից վիրավորվել է ՊԲ զինծառայող • ՀՀ ԶՈւ հետախույզները հրաձգության մրցույթի են մասնակցել Բելառուսում • Հայտնի են «Միջազգային բանակային խաղերին» Հայաստանի մասնակցության օրերը • ՀՀ ԶՈւ օդաչուները իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ Continue reading

ՀՀ ԶՈւ-ում նվազել են կարգապահական իրավախախտումների դեպքերը

ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստը Հուլիս 30, 2016 12:57 | RAZM.INFO - Հուլիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում քննարկվել են զինված ուժերում 2016 ուսումնական տարվա առաջին կիսամյակի մարտական պատրաստության արդյունքները, զինվորական կարգապահության վիճակը և կատարելագործման ուղիները: Continue reading

102-րդ ռազմաբազայի հրետանավորները վարժանքներ են անցկացնում «Ալագյազում»

Գրադ համազարկային կրակի ռեակտիվ կայանը կրակելիս Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի Հուլիս 30, 2016 11:45 | RAZM.INFO - Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի հրետանավորները «Ալագյազ» զորավարժարանում կատարում են հրաձգության վարժանքներ՝ օգտագործելով նաև անօդաչու թռչող սարքեր: Continue reading

Հուլիսի 29-ին թշնամու կրակոցից վիրավորվել է ՊԲ զինծառայող

Հուլիս 30, 2016 11:41 | RAZM.INFO - Հունիսի 29-ին` ժամը 23:25-ի սահմաններում, թշնամու կրակոցից ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում վիրավորվել է զինծառայող, 1996թ. Հրաչ Վաղինակի Գևորգյանը: Նրա վիճակը գնահատվում է բավարար: Continue reading

Հայ-ռուսական հանձնաժողովը քննարկել է Հայաստանում ՌԴ ռազմաբազայի տարածքների վերաբերյալ հարցեր

Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստի արձանագրության ստորագրումը Հուլիս 29, 2016 16:35 | RAZM.INFO - Հուլիսի 26-29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների և անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստը: Continue reading

Հայաստանում ՌԴ ԶՈւ ռազմաբազայի մոտոհրաձիգները սկսել են մարտավարական զորավարժություն

ՌԴ ԶՈւ ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հետևակի մարտական մեքենաները զորավարժության ժամանակ Հուլիս 29, 2016 16:08 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված ռազմաբազայի մոտոհրաձգային ստորաբաժանումները ավելի քան 1500 զինծառայողների և ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաների ներգրավմամբ կրակային մարտավարական զորավարժություն են սկսել «Ալագյազ» զորավարժարանում: Continue reading

Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի ԶՈւ-ում նոր զինվորականներ են նշանակվել բարձր պաշտոններում

Անկարա մտած տանկերը հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ Հուլիս 29, 2016 15:27 | RAZM.INFO - Հուլիսի 28-ին Թուրքիայում վարչապետ Բինալի Յըլդըրըմի գլխավորությամբ անցկացվել է բարձրագույն զինվորական խորհրդի նիստ, որի ընթացքում բարձրաստիճան զինվորականների նոր նշանակումներ են եղել այդ երկրի զինված ուժերում: Խորհրդի ընդունած որոշումները հաստատել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Continue reading