Daily Archives: Հունիս 24, 2016

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել դասակի հրամանատարին

Հունիս 24, 2016 19:43 | RAZM.INFO - Ժամկետային զինծառայող Հրանտ Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել դասակի հրամանատար Վ.Բալայանին: Continue reading

Ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուս

Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների այցը ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուս Հունիս 24, 2016 18:15 | RAZM.INFO - Հունիսի 23-ին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուս: Այցելության ընթացքում ռազմական կցորդներին են ներկայացվել որոշ մանրամասներ բանակային կորպուսի կառուցվածքի և գործունեության վերաբերյալ: Continue reading

Վրաստանի ԶՈւ հրետանավորները զորավարժություն են անցկացրել

Դանա» 152 մմ ինքնագնաց հրետանային համակարգերը վարժանքի ժամանակ Հունիս 24, 2016 18:01 | RAZM.INFO - Վրաստանի զինված ուժերում անցկացվել է երկշաբաթյա հրետանային զորավարժություն, որին մասնակցել են ԶՈւ Արևելյան հրամանատարության առաջին հրետանային բրիգադի (տեղակայված է Վազիանիում) զինծառայողները: Continue reading

Ստոլտենբերգ. «Մեծ Բրիտանիան շարունակելու է մնալ ՆԱՏՕ-ի ուժեղ և պատասխանատու դաշնակիցներից»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հունիս 24, 2016 17:39 | RAZM.INFO - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունիսի 24-ին արձագանքել է Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու որոշմանը: Նա նշել է, որ «Բրիտանիան շարունակելու է մնալ ՆԱՏՕ-ի ուժեղ, պատասխանատու դաշնակիցներից և շարունակելու է առաջատար դեր ունենալ Դաշինքում»: Continue reading

Քաղաքապետարանը բնակարան է տրամադրել ապրիլին զոհված ևս մեկ երևանցի զինծառայողի ընտանիքի

Երևանի քաղաքապետարան. Լուսանկարը Վիկիպեդիայից Հունիս 24, 2016 16:57 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 24-ին, Երևանի ավագանու որոշմամբ քաղաքի սեփականություն հանդիսացող ևս մեկ բնակարան հատկացվել է Արցախում Ապրիլյան մարտերի ժամանակ զոհված երևանից ժամկետային զինծառայող Գրիգոր Հարությունյանի ընտանիքին: Continue reading

Վրաստանի զինված ուժերի զինծառայողի դին հայտնաբերվել է պահակակետում

Հունիս 24, 2016 16:26 | RAZM.INFO - Հունիսի 23-ին վրաստանյան «Մետրոնոմ» լրատվական կայքը հայտնել է, որ մահացել է 18-ամյա զինծառայող Նիկոլոզ Ռուբլյովսկին: Նա ծառայել է զինված ուժերի Արևելյան հրամանատարության անվտանգության և պաշտպանության գումարտակի պաշտպանության վաշտի 3-րդ դասակում՝ որպես հրաձիգ: Continue reading

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանում Սու-34 ռազմական ինքնաթիռների ներգրավվմամբ վարժանքներ են արել

ՌԴ զինված ուժերի Սու-34 կործանիչ-ռմբակոծիչն օդում Հունիս 24, 2016 15:18 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանում ավարտվել են Սու-34 կործանիչ-ռմբակոծիչների մասնակցությամբ մարտավարական վարժանքները, որոնք անցկացվել են Ռոստովի և Վոլգոգրադի շրջաններում: Continue reading

Անցկացվել է ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ

Անցկացվել է ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ Հունիս 24, 2016 14:50 | RAZM.INFO - Հունիսի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են 2016թ. առաջին կիսամյակի ընթացքում հանձնաժողովի կատարված աշխատանքները, նախանշվել են աշխատանքային հետագա ծրագրերը: Continue reading

Ուկրաինայի փոխվարչապետ. «Ռադիոտեղորոշման կայանների, ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցների կարիք ունենք»

Ուկրաինայի եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Իվաննա Կլիպուշ-Ցինցաձեն և ԱՄՆ պետքարտուղարի՝միջազգային անվտանգության և սպառազինության վերահսկման հարցերով օգնական Ռոզ Գոթեմոլերը Հունիս 24, 2016 13:00 | RAZM.INFO - Ուկրաինական բանակն ամերիկյան սպառազինության մատակարարման կարիք ունի: Առաջին հերթին պետք են բարձր տեխնոլոգիական պաշտպանական զինատեսակներ, որոնք կհամապատասխանեն ռուսաստանյան սպառազինությանը, ինչն օգտագործվում է Ուկրաինայի հակամարտության ընթացքում: Continue reading

Ստոլտենբերգը հույս ունի, որ ՌԴ-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը կանցկացվի Վարշավայի գագաթաժողովից հետո

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հունիս 24, 2016 11:46 | RAZM.INFO - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը հնարավոր է անցկացվի հուլիսի 8-9-ը Վարշավայի գագաթաժողովից հետո: Continue reading