Daily Archives: Հունիս 22, 2016

Նախագահ Սարգսյանը եղել է Արցախի առաջնագծում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցն Արցախի առաջնագիծ Հունիս 22, 2016 21:10 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 22-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն մեկնել է Արցախ և Արցախի նախագահ Բակո Սահակյանի ուղեկցությամբ այցելել է սահմանագծի հարավային թևի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին: Continue reading

Լիտվայի արտգործնախարար. «ՆԱՏՕ-ի գումարտակը պաշտպանվածության ազդեցություն է ստեղծում»

Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը Նկարը՝ DELFI գործակալության Հունիս 22, 2016 17:42 | RAZM.INFO - Լիտվայի արտաքին գործերի նախարար, նախկինում նաև պաշտպանության նախարար Լինաս Լինկյավիչյուսը (Linas Linkevičius) ռուսաստանյան «Կոմերսանտ» լրատվական կայքի հետ հարցազրույցում խոսել է Բալթյան երկրներում և Լեհաստանում ՆԱՏՕ-ի մեկական գումարտակ տեղակայելու մասին: Continue reading

Դաղստանում զինյալները դպրոց են հրդեհել

Կովկասի հանրապետությունների քարտեզ Հունիս 22, 2016 16:09 | RAZM.INFO - Հունիսի լույս 22-ի գիշերը Դաղստանի Շամիլսկի շրջանում վեց զինյալ պահակին շշմեցնելուց հետո հրդեհել է միջնակարգ դպրոցներից մեկը: Տուժածներ չկան, այրվել է 200 քառակուսի մետր տարածք:  Continue reading

Ադրբեջանական բանակը ևս երկու ոչ մարտական կորուստ ունի

Ադրբեջանի ՌԾՈւ զինծառայող Ահմադով Մեհեմմեդ Թոֆիգ օղլուն Հունիս 22, 2016 16:08 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 22-ին, հայտնի է դարձել, որ իրեն ամրակցված զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Աբասով Վիլայեթ Հիդայեթ օղլուն (Abbasov Vilayət Hidayət oğlu ): Մեկ այլ միջադեպի հետևանքով ՌԾՈւ զինծառայող Ահմադով Մեհեմմեդ Թոֆիգ օղլուին (Əhmədov Məhəmməd Tofiq oğlu) սպանել է նրա համածառայակիցը: Continue reading

Նախագահը նշանակել է ՀՀ ԱԱԾ տնoրենի տեղակալ – հետախուզության պետ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության զինանշանը Հունիս 22, 2016 15:33 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 22-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրամանագրով ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ – հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնից ազատել է Գարեգին Մխիթարյանին: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով նույն պաշտոնում նշանակվել է Ստեփան Մելքոնյանին: Continue reading

Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղարին

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գեւորգյանին Հունիս 22, 2016 15:12 | RAZM.INFO - Արցախի ղեկավար Բակո Սահակյանը հունիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գեւորգյանին: Continue reading

2015-ին Ադրբեջանին մատակարարված ռուսաստանյան սպառազինության քանակը

Ադրբեջանի ԶՈւ Տ-90Ս տանկը՝ 2013-ի հունիսի 26-ին Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ Հունիս 22, 2016 14:52 | RAZM.INFO - ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել է 2015 թ. Ռուսաստանի՝ Ադրբեջանին մատակարարած սպառազինության ցանկի, այդ թվում՝ տանկերի, հետևակի մարտական մեքենաների (ՀՄՄ) և խոշոր տրամաչափի հրետանային միջոցների հայտարարագիրը: Continue reading

Ուկրաինայի Ազգային գվարդիայի 15 զինծառայող վերականգնողական կուրս է անցնելու Վրաստանում

Ուկրաինացի զինծառայողներն իրենց ընտանիքների հետ 2 շաբաթ վերականգնողական կուրս կանցնեն Թբիլիսիում Հունիս 22, 2016 14:41 | RAZM.INFO - Ուկրաինայի Ազգային գվարդիայի 15 զինծառայող իրենց ընտանիքների հետ վերականգնողական կուրս են անցնելու Թբիլիսիում: Ուկրաինացի զինվորականների բուժումն իրականացվում է Վրաստանի և Ուկրաինայի միջև կնքված ռազմական համագործակցության հուշագրի շրջանակներում: Continue reading

Ղրղզստանում տեղակայված ռուսաստանյան «Կանտ» ավիաբազայում հակաահաբեկչական վարժանքներ են արել

Կանտ ավիաբազա Հունիս 22, 2016 12:59 | RAZM.INFO - Ղրղզստանում տեղակայված ռուսաստանյան «Կանտ» ավիաբազայի զինծառայողները մարտական պատրաստվածության ստուգման ընթացքում ոչնչացրել են պայմանական ահաբեկիչների: Continue reading

Ռուսաստանի ՌԾՈւ «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը Բարենցի ծովում ՀՕՊ վարժանքներ է անում

ՌԴ ՌԾՈւ Ադմիրալ Կուզնեցով հածանավը Հունիս 22, 2016 11:54 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի Հյուսիսային նավատորմի «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիր հածանավը Բարենցի ծովում հակաօդային պաշտպանության վարժանքներ է անում: Նավի անձնակազմը պայմանական հակառակորդի օդային թիրախները չեզոքացրել է զենիթահրթիռային և հրետանային միջոցների կիրառմամբ: Continue reading