Daily Archives: Հունիս 20, 2016

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքում ընդունվել է հայտարարություն

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Հունիս 20, 2016 20:41 | RAZM.INFO - Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է Continue reading

ՊԲ զորավարժության ընթացքում հետազոտել են տանկերի գործողությունները թշնամու հարձակման ժամանակ

Հայկական տանկի կրակոցը հետազոտական զորավարժության ժամանակ Հունիս 20, 2016 18:15 | RAZM.INFO - Նախորդ շաբաթ Պաշտպանության բանակում անցկացվել են մարտական հրաձգությամբ փորձնական հետազոտական զորավարժություններ, որոնց ներգրավվել են տանկային ստորաբաժանումներ: Continue reading

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մոտոհրաձիգները հրամանատարաշտաբային վարժանքներ են անում

ՌԴ ԶՈւ զինծառայողը վարժանքի ժամանակ Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի Հունիս 20, 2016 18:00 | RAZM.INFO - Դաղստանում տեղակայված ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) մոտոհրաձգային բրիգադի զինծառայողները տագնապով ոտքի են հանվել հրամանատարաշտաբային զորավարժության համար: Continue reading

Վրաստանի պաշտպանության նախարարությունը «մեդիազորավարժություն» է անցկացնում լրագրողների համար

Վրաստանյան տեխնիկան Noble Partner 2016թ. զորավարժության ժամանակ Հունիս 20, 2016 17:31 | RAZM.INFO - Վրաստանի պաշտպանության նախարարությունը լրագրողների համար հուլիսի 1-5-ն անցկացնում է «Noble Response 2016» (բառացի՝ Ազնիվ արձագանք) անունը կրող զորավարժությունը: Continue reading

ՌԴ զինված ուժերի Կասպյան նավատորմիղում անցկացվել են հակաահաբեկչական վարժանքներ

ՌԴ ԶՈւ զինծառայողը Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի Հունիս 20, 2016 16:36 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի Կասպյան նավատորմիղի՝ Աստրախանում, Մախաչկալայում և Կասպիյսկում տեղակայված զորամասերում անցկացվել են ահաբեկչության դեմ պայքարի համատեղ վարժանքներ, որոնց ներգրավվել է 300 զինծառայող, ավելի քան 20 միավոր ռազմական տեխնիկա: Continue reading

Վրաստանը կշարունակի հետաքննել ԿԱՀ-ում իր զինծառայողների հնարավոր սեռական ոտնձգություն անելու հարցը

Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում վրաստանցի հետաքննող խմբին օգնել են տեղի մասնագետները Հունիս 20, 2016 15:58 | RAZM.INFO - Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում հետաքննություն անող Վրաստանի ՊՆ պատվիրակությունը վերադարձել է Վրաստան: Նրանց խնդիրն էր պարզել, թե արդյոք 2014 թվականին աֆրիկյան այդ հանրապետության անչափահաս աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու հարցում վրաստանցի զինծառայողները ներգրավված են, թե չէ: Continue reading

Թուրքիայում որոնողափրկարարական զորավարժությանը մասնակցում է նաև Ադրբեջանի զինուժը

Ադրբեջանի ԶՈւ Մի–35Մ հարվածային ուղղաթիռ Հունիս 20, 2016 15:07 | RAZM.INFO - Հունիսի 20-ին Թուրքիայի տարածքում մեկնարկել են «Ըշըք–2016» (İşik-2016) միջազգային որոնողափրկարարական զորավարժությունները, որոնց մասնակցելու համար Թուրքիայի Քոնիա նահանգի 3-րդ ավիաբազա են մեկնել Ադրբեջանի ԶՈւ 3-ական միավոր Մի-17 և Մի-35 ռազմական ուղղաթիռներ: Continue reading

Կաբարդինո-Բալկարիայում հակաահաբեկչական գործողության ժամանակ 1 հոգի սպանվել է, 1-ը՝ ձերբակալվել

ՌԴ ուժայիններ Հունիս 20, 2016 14:50 | RAZM.INFO - Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում հունիսի 18-ին ահաբեկչության կանխման և թաքնված զինյալներին հայտնաբերելու համար հայտարարվել էր հակաահաբեկչական գործողության ռեժիմ: Continue reading

ՀՀ ՊՆ. «Ադրբեջանը խախտել է Վիեննայի 2011թ. Փաստաթուղթը և չի տեղեկացրել զորավարժության մասին»

Ադրբեջանի ԶՈւ հակաօդային պաշտպանության «ՕՍԱ» զենիթահրթիռային համալիրը՝ զորավարժության ժամանակ: Նկարը՝ Ադրբեջանի ՊՆ կայքից Հունիս 20, 2016 12:56 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 20-ին, Հայաստանի Պն-ն հայտարարություն է տարածել հունիսի 19-ից Ադրբեջանում մեկնարկած լայնամասշտաբ զորավարժության մասին: Հայաստանյան կողմը հայտնում է, որ Ադրբեջանը խախտել է Վիեննայի 2011թ. Փաստաթուղթը և Նախիջևանի տարածքում անցկացվող օպերատիվ-մարտավարական զորավարժության վերաբերյալ չի ծանուցել Փաստաթղթի մասնակից երկրներին (այդ թվում՝ Հայաստանին): Continue reading

Հայտնի է դարձել Ադրբեջանի ՊՆ թաքցրած 3 զինծառայողի կորստի մասին

Ադրբեջանի ԶՈւ ավագ լեյտենանտ Ալիև Ռահիմ Այդին օղլուն (Əliyev Rəhim Aydın oğlu) Հունիս 20, 2016 12:45 | RAZM.INFO - Հունիսի 18-ին վարժանքների ընթացքում հետևակի մարտական մեքենայի տակ է ընկել և մահացել Ադրբեջանի ԶՈւ ավագ լեյտենանտ Ալիև Ռահիմ Այդին օղլուն (Əliyev Rəhim Aydın oğlu), հունիսի 9-ին Ղազախի զորամասերից զինծառայողներից մեկը գնդակահարել է համածառայակցին և ինքնասպան եղել: Continue reading