Daily Archives: Հունիս 17, 2016

Վաղինակ Սարգսյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ հետախուզության պետ

ՀՀ ՊՆ վարչական համալիր Հունիս 17, 2016 21:18 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 17-ին, հրապարակվել է ՀՀ նախագահի հրամանագիրը, որով գնդապետ Վաղինակ Սարգսյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ: Continue reading

[Լրացված] Անհայտ կորածների թեմայով վրաց-աբխազական հանդիպում Հայաստանում

Կարմիր խաչի երևանյան գրասենյակ Հունիս 17, 2016 21:10 | RAZM.INFO - Վրաց-աբխազական պատերազմում (1992-93) անհայտ կորած անձանց մասին տեղեկատվության փոխանակման վերաբերյալ հանդիպման մասնակցելու համար հունիսի 16-ին Երևան է ժամանել վրացական պատվիրակություն: Continue reading

Անցկացվել է ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի առաջի նիստը

ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի առաջի նիստը Հունիս 17, 2016 20:43 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 17-ին, ՀՀ կառավարությունում անցկացվել է Հայաստանի ռազմարդյունաբերական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Continue reading

ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին և Ադրբեջանին. ընդլայնված ցուցակ

Հայաստանի զինծառայողների ցուցադրական մարզում ԱՄՆ ԶՈւ խորհրդատուների ներկայությամբ Հունիս 17, 2016 20:15 | RAZM.INFO - Մայիսին ամերիկյան Eurasianet.org լրատվակայքը համեմատել էր վերջին 10 տարում Հայաստանին և Ադրբեջանին ԱՄՆ պաշտպանության նախարարության ծրագրերով տրամադրած ամերիկյան ռազմական օգնության ծավալները (համապատասխանաբար 41 հազ. դոլար և 20 մլն դոլար): Continue reading

Ադրբեջանից ԻՊ-ին միայն 2013-14թթ. անդամագրվել է 100-ից ավելի մարդ

Զինյալների մեծ մասը Թուրքիայից Սիրիա անցել են նշված 6 սահմանային անցակետերով. քարտեզը՝ ԱՄՆ Ռազմական ակադեմիային կից ԱՊԿ-ի Հունիս 17, 2016 19:11 | RAZM.INFO - Ամերիկյան «Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնը» (ԱՊԿ — CTC), հրապարակել է զեկույց 2013-14թթ. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը անդամագրված 4,600 հոգու վերաբերյալ, որից 122-ը Ադրբեջանից են։ Continue reading

Չեչնիայում տեղակայված ՌԴ ԶՈւ մոտոհրաձգային զորամիավորումները կրակային վարժանքներ են արել

Գրադ համազարկային կրակի ռեակտիվ կայանը կրակելիս Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի Հունիս 17, 2016 18:00 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Չեչնիայում տեղակայված մոտոհրաձգային զորամիավորումները կրակային պատրաստության վարժանքներ են արել հրետանային ստորաբաժանումների հետ: Continue reading

Վրաստանում ավարտվել է ԶՈւ ինժեներական բրիգադի զինծառայողների համար անցկացված դասընթացը

Ավարտվել է Վրաստանի ԶՈւ ինժեներական բրիգադի զինծառայողների համար անցկացված դասընթացը Հունիս 17, 2016 17:40 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 17-ին, Վրաստանում ավարտվել է զինված ուժերի ինժեներական բրիգադի զինծառայողների համար անցկացված 3 շաբաթյա դասընթացը, որին մասնակցել է 10 զինծառայող: Դասընթացն անցկացրել են Լյուքսեմբուրգի զինված ուժերի մասնագետները: Continue reading

ՊԲ-ում մահացած զինծառայողի մահվան առթիվ հարուցվել է քր. գործ ինքնասպանության հասցնելու հոդվածով

ՀՀ քննչական կոմիտե Հունիս 17, 2016 17:09 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 17-ին, Արցախի Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Գարիկի Գրիգորյանի մահվան գործով հարուցվել է քրեական գործ: Continue reading

Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի տանկիստները վարժանքներ են արել Տ-90Ա տանկերով

ՌԴ զինված ուժերի տանկիստը Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի Հունիս 17, 2016 16:59 | RAZM.INFO - Աբխազիայում տեղակայված Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի 7-րդ ռազմաբազայի տանկային ստորաբաժանման զինծառայողները Կրասնոդարի երկրամասի «Մոլկինո» զորավարժարանում դաշտային ելք են ունեցել, որի ընթացքում կրակել են Տ-90Ա տանկերից: Continue reading

Վրաստանի ԶՈւ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի «Anakonda-2016» վարժանքների փակման փուլին (ֆոտո)

Ձախից երկրորդը Վրաստանի ԶՈւ ԳՇ պետն է Հունիս 17, 2016 16:06 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 17-ին, Վրաստանի զինված ուժերի պատվիրակությունը մեկնել է Լեհաստան մասնակցելու այնտեղ ընթացող «Anakonda 2016» զորավարժության վերջին ցուցադրական փուլին: Պատվիրակությունը ղեկավարում է ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն: Continue reading