Daily Archives: Հունիս 6, 2016

5-րդ կորպուսում զորավարժություն է անցկացվել Ապրիլյան պատերազմի դրվագների կիրառմամբ

Հայկական զինուժի հակահարձակումը զորավարժության ընթացքում Հունիս 6, 2016 20:08 | RAZM.INFO - Մայիսի 24-ից հունիսի 2-ը «Բաղրամյան» զորավարժարանում ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկի հրաձգային գումարտակի ներգրավմամբ անցկացվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն, որի ժամանակ խաղարկվել են նաև Ապրիլյան պատերազմի գործողություններից որոշ դրվագներ: Continue reading

Կասպյան նավատորմիղի ծովային հետևակի զինծառայողները վարժանքներ են անում

ՌԴ Կասպյան նավատորմիղի ծովային հետևակի զինծառայողները Նկարը՝ ТАСС գործակալության Հունիս 6, 2016 17:58 | RAZM.INFO - Դաղստանի լեռնային «Ադանակ» զորավարժարանում մեկնարկել է ՌԴ զինված ուժերի Կասպյան նավատորմիղի ծովային հետևակի առանձին գումարտակների ինքնագնաց հրետանային մարտկոցների անձնակազմերի վարժանքներ: Ներգրավված է 50 զինծառայող և 15 միավոր «Նոնա» ինքնագնաց հետևակային համակարգ: Continue reading

Լեհաստանում մեկնարկել է Anakonda-2016 միջազգային զորավարժությունը, մասնակցում է նաև Վրաստանը

Anakonda -2014 զորավարժությունից Հունիս 6, 2016 17:26 | RAZM.INFO - Հունիսի 6-ին Լեհաստանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի «Anakonda-2016» լայնամասշտաբ զորավարժությունը, որին մասնակցում է շուրջ 31 հազար զինծառայող, որից 12 հազարը Լեհաստանի զինված ուժերից: Վարժանքները տևելու են մինչև հունիսի 17-ը: Continue reading

Թուրքիայում ավարտվել է «Էֆես-2016» միջազգային զորավարժությունը

Մայիսի 4 – հունիսի 4-ին Թուրքիայում անցկացված «Էֆես–2016» միջազգային զորավարժություն Հունիս 6, 2016 16:48 | RAZM.INFO - Հունիսի 4-ին ավարտվել է Թուրքիայում 9 երկրներից 7,5 հազար զինծառայողի մասնակցությամբ «Էֆես–2016» (Efes–2016) մեկամսյա զորավարժությունը, որին ներգրավված էին նաև Ադրբեջանի ԶՈւ 30 զինծառայողներ: Continue reading

Թուրքիայում մեկնարկել են Ադրբեջանի և Վրաստանի հատուկջոկատայինների հետ համատեղ վարժանքները

Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատ` «բոսորագույն բերետավորներ» (Bordo Bereliler) Հունիս 6, 2016 15:54 | RAZM.INFO - Հունիսի 4 – 12-ին Թուրքիայում Ադրբեջանի, Վրաստանի և Բուլղարիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվելու են «հատուկ նշանակության ուժերի բազմազգ» վարժանքներ, որոնք միտված են նշված 4 երկրների համապատասխան ստորաբաժանումների միջև փորձի փոխանակմանը:  Continue reading

Բալթիկ ծովում անցկացվում է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների BALTOPS-2016 զորավարժությունը

BALTOPS 2015 զորավարժությունից Հունիս 6, 2016 15:39 | RAZM.INFO - Հունիսի 3-18-ը Բալթիկ ծովում անցկացվելու է BALTOPS-2016 զորավարժությունը, որին մասնակցելու է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 17 պետություն: Զորավարժությունը փուլ առ փուլ ընթանալու է 5 երկիրում՝ Էստոնիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում, Լեհաստանում և Գերմանիայում: Continue reading

Թուրքիայի բանակի թվակազմը նվազել է. աղյուսակ (հունիս 2016թ.)

Մարտի 11-ին Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարն մասնակցել է հատուկ նշանակության կուրսերն ավարտած զինծառայողների երդման արարողությանը: Հունիս 6, 2016 15:09 | RAZM.INFO - Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը հունիսի 3-ին հրապարակել է զինված ուժերի թվաքանակի մասին տվյալները, ըստ որոնց՝ ԶՈւ անձնակազմը 579.899 է, ինչը շուրջ 33,5 հազարով պակաս է մայիսին հրապարակված ցուցանիշից (613.419) և շուրջ 53,5 հազարով՝ հունվարին հրապարակվածից (633.056):  Continue reading

Արմեն Գևորգյանը նշանակվել է ԱԱԽ քարտուղար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի ղեկավար կազմին է ներկայացրել խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանին Հունիս 6, 2016 14:31 | RAZM.INFO - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հունիսի 6-ի ՆՀ- 460 -Ա հրամանագրով Արմեն Գևորգյանը նշանակվել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում: Continue reading

Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի մոտոհրաձիգները վարժանքներ են անում

Աբխազիայում տեղակայված ռուսական ռազմաբազա Հունիս 6, 2016 12:53 | RAZM.INFO - Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան 7-րդ ռազմաբազայի մոտոհրաձգային ստորաբաժանման զինծառայողների համար մեկնարկել է ամառային ուսումնական փուլի առաջին վարժանքը: Պարապմունքներն անցկացվելու են Սև ծովի մերձակայքում Նագվալոու և լեռնային Ցաբալ զորավարժարաններում: Continue reading

Վրաստանի պաշտպանության նախարարն Աֆղանստանում հանդիպել է այդ երկրում իր գործընկերոջը

Վրաստանի պաշտպանության նախարարը Բահրամ ավիաբազայում Հունիս 6, 2016 12:13 | RAZM.INFO - Վարշավայի գագաթաժողովի նախապատրաստական շրջանում Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին այցելել է Աֆղանստան, որտեղ ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում ծառայում են նաև վրաստանցի զինծառայողները: Continue reading