Daily Archives: Մայիս 20, 2016

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ տեղակալ-ՆՏԱ դեպարտամենտի պետ

Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան Մայիս 20, 2016 22:53 | RAZM.INFO - Այսօր՝ մայիսի 20-ին, ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրերից մեկով գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ազատվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։ Նախագահի մեկ այլ հրամանգրով Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնում։ Continue reading

ՀԱՊԿ երկրները ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգը կօգտագործեն համատեղ

ՀԱՊԿ ռազմատնտեսական կոմիտեի 14-րդ նիստ Մայիս 20, 2016 20:22 | RAZM.INFO - Այսօր՝ մայիսի 20-ին՝ Տաջիկստանում ՀԱՊԿ ռազմատնտեսական կոմիտեի 14-րդ նիստի ժամանակ, կազմակերպության անդամ պետությունների պատվիրակները որոշել են ռուսաստանյան ԳԼՈՆԱՍՍ արբանյակային նավիգացիոն համակարգն օգտագործել համատեղ: Continue reading

Հայաստանի ՌԴ ԶՈւ ավիաբազայի օդաչուները վարժանքներ են սկսել ուղղաթիռներով

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռ. Նկարը` ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայության Մայիս 20, 2016 19:09 | RAZM.INFO - Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազայի օդաչուները Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏ բազմանպատակային ուղղաթիռներով պարապմունքներ են սկսել Հայաստանի լեռնա-անտառային տեղանքներում, այդ թվում և գիշերային պայմաններում: Continue reading

Վրաստանի պաշտպանության նախարար. «Վրաստանը Ֆրանսիայից ՀՕՊ համակարգերը կստանա 2017 թվականին»

Թինաթին Խիդաշելին ֆրանս-ամերիկյան ThalesRaytheonSystems ընկերության հետ պայմանագիր է կնքում Մայիս 20, 2016 14:12 | RAZM.INFO - Մայիսի 19-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին ռուսաստանյան «Վզգլյադ» թերթի լրագրողի հետ զրույցում հայտնել է, որ Վրաստանը Ֆրանսիայից հակաօդային պաշտպանության համակարգերը կսկսի ստանալ 2017 թվականից։ Continue reading

Մոնտենեգրոն կդառնա ՆԱՏՕ-ի 29-րդ անդամը

ՆԱՏՕ անդամ պետությունները (կապույտ) և Չեռնոգորիան (կարմիր) Մայիս 20, 2016 12:13 | RAZM.INFO - Մայիսի 19-ին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարները ստորագրել են Դաշինքին Մոնտենեգրոյի ասոցացման արձանագրությունը (Montenegro’s Accession Protocol), հայտնում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը: Continue reading

Մայիսի լույս 20-ի գիշերը հանգիստ է անցել՝ չնայած դիպուկահարների կիրառմանը

Մայիս 20, 2016 10:43 | RAZM.INFO - Մայիսի լույս 20-ի գիշերը Արցախի շփման գծում պահպանվել է նախօրեին հաստատված համեմատաբար հանգիստ իրադրությունը: Հակառակորդը հիմնականում կրակել է հրաձգային զինատեսակներով՝ որոշ ուղղություններում կիրառելով նաև դիպուկահար հրացաններ: Continue reading

Ադրբեջանի ԶՈւ լեյտենանտ է մահացել

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, լեյտենանտ Միրդամեթ Գոջաև (Mirdamet Qocayev) Մայիս 20, 2016 3:01 | RAZM.INFO - Այսօր՝ մայիսի 20-ին, ադրբեջանական բաց աղբյուրների հետազոտության արդյունքում  հայտնի է դարձել, որ մայիսի 19-ին մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, լեյտենանտ Միրդամեթ Գոջաևը (Mirdamet Qocayev): Նախնական տեղեկություններով՝ ադրբեջանական բանակի սպան մահացել է ավտովթարի հետևանքով։ Continue reading