Daily Archives: Մայիս 16, 2016

Վրաստան-ՆԱՏՕ համատեղ ուսումնական կենտրոնում մեկնարկել է դաշտային առաջին զորավարժությունը

Զորավարժության մասնակիցները Մայիս 16, 2016 20:28 | RAZM.INFO - Այսօր՝ մայիսի 16-ին, Նորիո ռազմաբազայի զորավարժարանում մեկնարկել է Վրաստան-ՆԱՏՕ համատեղ ուսումնական կենտրոնի (JTEC) առաջին դաշտային զորավարժությունը։ Վարժանքներին մասնակցում է Վրաստանի ԶՈւ արևելյան հրամանատարության 5-րդ հետևակային բրիգադի 51-րդ գումարտակի «Ալֆա» վաշտը։ Continue reading

Գյումրիի ռուսաստանյան ռազմաբազայում սկսվել են ՌԷՊ վարժանքները

Հայաստանում ՌԴ ԶՈւ 102--րդ ռազմաբազայի «Ինֆաունա» ՌԷՊ կայանը Մայիս 16, 2016 18:26 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների նոր տեղափոխված զինծառայողները ծանոթանում են ռազմաբազայի սպառազինության մեջ եղած «Ինֆաունա» ՌԷՊ համակարգին: Continue reading

2017-ին նախատեսվում են Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա համատեղ զորավարժություններ

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը Ադրբեջանում Մայիս 16, 2016 13:33 | RAZM.INFO - Մայիսի 15-ին՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ, քննարկվել է համատեղ զորավարժություններ անցկացնելու հարցը, և Վրաստանը պատրաստակամություն է հայտնել 2017 ապրիլին անցկացնել մի քանի համատեղ զորավարժություն, այդ թվում նաև ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում: Continue reading

Մայիսի 13-ին վիրավորված զինծառայողին Արցախից տեղափոխել են Երևան

Մայիս 16, 2016 11:19 | RAZM.INFO - Մայիսի 13-ին Արցախի հյուսիսային ուղղության մարտական դիրքերից մեկում ծանր վիրավորված զինծառայող Հովհաննես Պողոսյանին մայիսի 15-ին Արցախից տեղափոխել են Երևան: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։  Continue reading

Բակո Սահակյանն այցելել է Արցախի հարավային և հյուսիսային սահմանագծեր

Բակո Սահակյանի այցն Արցախի հարավային սահմանագիծ Մայիս 16, 2016 11:01 | RAZM.INFO - Բակո Սահակյանը մայիսի 15-ին այցելել է Արցախի հարավային սահմանագծերից մեկը, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ դրված խնդիրների լուծման ուղղությամբ: Continue reading

Մայիսի լույս 16-ի գիշերը հակառակորդը կրակել է հրազենով

Հայ զինծառայողը՝ դիրքերում Մայիս 16, 2016 9:00 | RAZM.INFO - Մայիսի 15-ի լույս 16-ի գիշերը Արցախի շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել: Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հիմնականում օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:  Continue reading