Daily Archives: Մայիս 12, 2016

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովի հանդիպումը Մայիս 12, 2016 22:25 | RAZM.INFO - Մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովի հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանական գերատեսչության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև իրականացվող համագործակցությանն առնչվող հարցեր: Continue reading

Տոնոյանը ԵԱՀԿ պատվիրակներին ներկայացրել է շփման գծում հետաքննական մեխանիզմների անհրաժեշտությունը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գերմանական նախագահության հարցերով հատուկ ներկայացուցչի գրասենյակի պետ Թոմաս Լենկին Մայիս 12, 2016 21:48 | RAZM.INFO - Մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է Գերմանիայի կառավարության` ԵԱՀԿ գերմանական նախագահության հարցերով հատուկ ներկայացուցչի գրասենյակի պետ Թոմաս Լենկին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Continue reading

Ձերբակալվել է ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետը

ՀՀ քննչական կոմիտե Մայիս 12, 2016 19:18 | RAZM.INFO - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պետի կամ պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ։ Նշված գործի շրջանակներում մայիսի 11-ին ձերբակալվել է ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, Continue reading

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է Նախիջևանի սահմանին իր զինծառայողի վիրավորման մասին

ՀՀ ԶՈւ զինծառայողը նախիջևանյան նոր դիրքում Մայիս 12, 2016 17:38 | RAZM.INFO - Այսօր` մայիսի 12-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նույն օրը Նախիջևանի Շահբուզ շրջանի  (Şahbuz) դիրքերում «հայկական գնդակից» վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, շարքային Գուլուզադե Յուսիֆ Էլդար օղլուն (Quluzadə Yusif Eldar oğlu): Continue reading

Հայաստանում մեկնարկել է ՌԴ ավիաբազայի զորավարժությունը

ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչը և ՀՀ ԶՈւ Մի-24 հարվածային ուղղաթիռը «Էրեբունի» օդանավակայանում. լուսանկարը ՌԴ 102-րդ ռազմաբազայի մամուլի ծառայության Մայիս 12, 2016 16:49 | RAZM.INFO - Զորավարժությանը ներգրավված է Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի շուրջ 200 զինծառայող և 20 միավոր ավիատեխնիկա, այդ թվում՝ ՄիԳ-29 կործանիչներ, Մի-24Պ հարվածային ուղղաթիռներ և Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռներ: Continue reading

Հայտնի է դարձել Ադրբեջանի ՊՆ թաքցրած ևս մեկ ծանր վիրավոր զինծառայողի մասին

Ադրբեջանի ԶՈւ վիրավոր զինծառայող, «ՌԵմբո» մականունով տանկիստ Ռազի Ջավադովը (Razi Cavadov) Մայիս 12, 2016 16:24 | RAZM.INFO - Այսօր` մայիսի 12-ին, հայտնի է դարձել, որ ապրիլի 2-5-ի մարտերում գլխի շրջանում ծանր վիրավորվել և շուրջ 40 օր կոմայի մեջ է եղել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, տանկիստ Ռազի Ջավադովը (Razi Cavadov), ով կորցրել է մեկ աչքը, ինչպես նաև ուղեղի շրջանում լուրջ վնասվածքներ է ստացել: Continue reading

Կառավարություն. կամավորների համար կսահմանվեն աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ

ՀՀ կառավարության նիստ Մայիս 12, 2016 13:15 | RAZM.INFO - ՀՀ կառավարությունն այսօրվա՝ մայիսի 12-ի նիստում հավանություն է տվել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով կամավոր մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում աշխատողների համար սահմանվում են աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ (աշխատատեղի պահպանում և վարձատրության կազմակերպում): Continue reading

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստ են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

ԵԱՀԿ դիտարկումը Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում։ Նկարը՝ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան էջից Մայիս 12, 2016 12:19 | RAZM.INFO - ԵԱՀԿ Մինիսկի խմբի համանախագահները տարածել են հայտարարություն, որում նշում են, որ շփման գծի երկայնքով վերջին ժամանակներում բռնության դեպքերի և տիրող լարվածությունը թոթափելու համատեքստում ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն: Continue reading

ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները կմասնակցեն ԱՊՀ ՊՆ քարտուղարության աշխատանքներին

ՀՀ ՊՆ վարչական համալիր Մայիս 12, 2016 11:46 | RAZM.INFO - Մայիսի 12-ից 13-ը Բիշկեկում (Ղրղզստան) անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության և զինված ուժերի ռադիոլոկացիոն ճանաչման «Պարոլ» միասնական համակարգի մասնագետների համալիր խմբի աշխատանքներին կմասնակցեն Continue reading

Մայիսի 11-ին թշնամու կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող

Մայիս 12, 2016 9:55 | RAZM.INFO - Մայիսի 11-ի ժամը 19:30-ից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով, նռնականետներով և ականանետներով խախտել է կրակի դադարեցման մասին կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը, որը շարունակվել է նաև մայիսի լույս 12-ի գիշերը: Continue reading